Չե՞ք կարծում, որ ձեր պատգամավորների մի մասը անիմաստ խոսում է՝ ոչինչ չանելով. Փաշինյանը պատասխանեց օգտատիրոջ այս հարցին

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց հարցուպատասխանը: Վարչապետը պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի կողմից իրեն ուղղված եւ ամենաշատ հավանումները ստացած հարցերին:

Առաջին հարցը, որ ընթերցեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը, վերաբերում էր ԱԺ Իմ քայլը խմբակցության աշխատանքներին: Հարցի հեղինակը հետաքրքրվել էր, թե Փաշինյանը չի՞ կարծում արդյոք, որ պատգամավորների մի մասը անիմաստ խոսում է՝ ոչինչ չանելով:

Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը կարդալիս հիշել է, թե ինչպես էին իր պատգամավոր եղած ժամանակ որոշ մարդիկ նույն մեղադրանքը ուղղում իրեն:

Վարչապետը հիշեցրեց, որ խորհրդարան բառն ի հայտ է եկել պառլամենտ բառից եւ նշանակում է խոսելու տեղ: Ըստ նրա, դա շատ կարեւոր ժողովրդավարական ինստիտուտ է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բախում, բանավեճ տեղի ունենա: Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է խոսքի արժեքը չթերագնահատել:

«Առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ այսօրվա խորհրդարանը եւ խորհրդարանական մեծամասնության լավագույն գնահատականը տվել է Ադրբեջանը, երբ երկրում որոշվեց անցկացնել արտահերթ ընտրություններ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ընտրությունների պաշտոնական հիմնավորումն այն էր, որ ուզում են ձեւավորել ավելի երիտասարդ եւ խելացի պատգամավորներով խորհրդարան:

Իսկ աշխարհում այդ ընթացքում, ըստ վարչապետի, ոչինչ չէր փոխվել, բացի այն, որ ՀՀ-ում տեղի էր ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություն եւ ձեւավորվել խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել, ովքեր կարողանում են միջազգային հարթակներում ներկայացնել Հայաստանը եւ Հայաստանի ժողովրդավարությունը:

Փաշինյանը նաեւ նկատեց, որ Հայաստանի խորհրդարանի էֆեկտիվ աշխատանքի մասին է վկայում «Աժ մոնիտորինգ» ծրագրի իրականացրած դիտարկումը, որով արձանագրվել է, որ գործող խորհրդարանիում ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել է խորհրդարանը, 70-ը Կառավարությունը: Սա, վարչապետի խոսքով, վերջին 10 տարվա դիտարկումներով ամենաբարձր ցուցանիշն է:

Փաշինյանը հիշեց նաեւ խորհրդարանում վերջերս տեղի ունեցած մի քանի քննարկումներ՝ ընդգծելով, որ այդ քննարկումների ժամանակ ինքը հպարտություն է ապրել Իմ քայլը խմբակցության համար: Խոսքը, օրինակ, Սահմանադրական հանրաքվե հայտարարելու, արտակարգ դրության հարցի վերաբերյալ քննարկումներին էր վերաբերում:

Տպել
2899 դիտում

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել