Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործով մարտ ամսին առերեսումներ են եղել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գործով տուժող ճանաչված Ա. Մ.-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր վստահորդը առերեսվել է գործով երկու մեղադրյալների՝ Ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի եւ Ոստիկանության Ճամբարակի բաժնի ներկայիս պետ հետ (վերջինիս լիազորությունները կասեցված են):

Հիշեցնենք՝ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութը, որում երեւում էր, թե ինչպես են երեք հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Տեսանյութի հրապարակմանն արձագանքեց նաեւ ոստիկանությունը՝ հայտնելով, որ դրա հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երեւացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ: Տեղեկությունները փոխանցվեցին ՀՔԾ-ին, ինչից հետո մեղադրանք առաջադրվեց նախ Ճամբարակի պետ Ն. Ս.-ին, ապա՝ Արաբկիրի հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ. Ն.-ին: Նախաքննության ընթացքում պարզվեց ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որն էլ գործով ճանաչվեց տուժող։

Արա Ղարագյոզյանի խոսքով՝ առերեսումների ժամանակ տուժող քաղաքացին պնդել է իր նախաքննական ցուցմունքը: Թե կոնկրետ ինչ է նա ասել, փաստաբանը չմանրամասնեց՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, միայն նշեց, որ բուն առերեսումը հիմնականում հակագազով ցուցմունք կորզելու, բռնություն կիրառելու շուրջ է եղել: Հարցին՝ մեղադրյալները տուժողին ճանաչե՞լ են, փաստաբանը դարձյալ չպատասխանեց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Առերեսման ավարտից հետո փաստաբանը միջնորդություն է ներկայացրել տուժողի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ. «Ֆիզիկական վնասից բացի նաեւ հոգեբանական վնաս, տառապանք է ստացել, այդ պատճառով նման միջնորդություն եմ ներկայացրել, որի հիման վրա քննիչը հարցաքննություն է նշանակել»: Տուժողին հարցաքննելուց հետո միայն պիտի որոշվեր՝ փորձաքննություն նշանակվելու է, թե ոչ, հարցաքննությունը, սակայն, հետաձգվել է՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի երկու անձ, մինչդեռ տեսանյութում երկուսից ավելի անձ է երեւում՝ Արա Ղարագյոզյանը նշեց, որ բազմաթիվ անգամներ ասել են, որ պայքարելու են, որպեսզի մինչեւ վերջին անձը բացահայտվի. «Այս պահին մենք՝ որպես տուժող կողմ, որեւէ տեղեկություն չունենք, թե ինչ գործողություններ են կատարվում այդ անձանց բացահայտելու համար, սակայն մինչեւ վերջ պայքարելու ենք, լինելու ենք հետեւողական, որ բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն,  թեկուզ այս երկուսի մասն անջատվի, դատարան ուղարկվի, մնացած մասով քննություն իրականացվի»: Տուժող ճանաչված քաղաքացին այժմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է. մեկ այլ՝ թմրանյութերի հետ կապված գործով նա դատապարտվել է ազատազրկման:

Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, հիշյալ մեղադրյալ Վ. Ն.-ի պաշտպան Բաբկեն Մարտոյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, քանի որ կարծում է, որ տեսանյութում երեւացող անձն ինքը չէ. «Ամբողջ հարցը կապված է տեսանյութի հետ, պատկերները անհասկանալի են, հստակ չեն, բաներ կան, որ պիտի վերջնական ճշտվեն, ես չգիտեմ՝ նախաքննական մարմինը որտեղից է վերցրել, որ նա է, նա ասում է՝ ես չկամ այդտեղ»: Ըստ Մարտոյանի՝ քանի որ բավականին երկար ժամանակ է անցել, իր պաշտպանյալը նաեւ չի հիշում՝ դեպքի օրը աշխատավայրում է եղել, թե ոչ. «Ինքը չի հիշում ընդհանրապես, երեւի պատկերացնում եք՝ քրեական բաժանմունքի պետի աշխատանքը,  օրական գուցե 100 մարդ բերեին բաժին եւ բաց թողնեին, իսկ այս դեպքում 12 տարի առաջվա մասին է խոսքը, այնպես որ, նա չի հիշում, ասում է՝ նման բան չի եղել»: Հարցին՝ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք կա՞, Մարտոյանը բացասական պատասխան տվեց: Նա նաեւ նշեց, որ ոչ տուժող ճանաչված քաղաքացու, ոչ այլ անձի հետ առերեսում չի եղել:

Նախկին պաշտոնյայի պաշտպանի կարծիքով՝ տվյալ դեպքում անցած է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը. «Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի խնդիր կա, այն անցել է, եւ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, դեպքից 12 տարի է անցել, 10 տարին էլ բավարար էր արդեն, որ ժամկետը անցած համարվեր, մենք նախաքննական մարմնին դա ասել ենք, բայց դե չեն անդրադառնում այդ թեմային, ասում են՝ եթե պետք է, թող դատարանը կիրառի»: Ինչ վերաբերում է ՔՕ 309՛1-րդ՝ խոշտանգման հոդվածին, պաշտպանը հիշեցրեց, որ այն ենթադրյալ հանցանքի ժամանակ գոյություն չի ունեցել, հետեւաբար դրանով չեն կարող մեղադրանք առաջադրել, քանի որ դա կլինի անձի վիճակը վատթարացնող, իսկ վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն:  Բաբկեն Մարտոյանը տեղեկացրեց, որ այժմ, ելնելով երկրի ընդհանուր իրավիճակից,  փոքր-ինչ պասիվ դիրքում են, սպասում են՝ նախաքննությունն ավարտվի, գործն ուղարկվի դատարան, եւ այդ բոլոր հարցերն այնտեղ բարձրաձայնեն: Նշենք, որ քրեական հետախուզության բաժանմունքի հիշյալ պետը պաշտոնավարել է մինչ 2011-12 թթ., պաշտպանի խոսքով՝ նա այժմ չի աշխատում, անցել է թոշակի: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործով մյուս մեղադրյալի՝ Ճամբարակի բաժնի պետի պաշտպանը զբաղվածության պատճառով խոստացավ մեր հարցերին պատասխանել ավելի ուշ:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում է:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, հիշեցնենք, 2008 թ. նոյեմբերի սկզբին Արաբկիրի հետախուզության բաժանմունքի պետ Վ. Ն.-ի աշխատասենյակում, վերջինիս եւ այլ աշխատակիցների մասնակցությամբ Ճամբարակի բաժնի պետ Ն. Ս.-ն բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկված Ա. Մ.-ի հետ: Վերջինս հերքել է իր առնչությունը նշված գողությանը, ինչից հետո՝ մինչ հաջորդ օրվա լուսաբաց, շուրջ հինգ անգամ նրան ուղեկցել են Վ. Ն.-ի աշխատասենյակ, որտեղ այլ ծառայողների հետ խմբով առերեւույթ դիտավորությամբ կատարել են բռնություն. գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով՝ Ա. Մ.-ին գցել են գետնին, գլխին անցկացրել են հակագազ, ձեռքերով եւ մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, խախտելով նրա իրավունքներն ու արժանացնելով անմարդկային, նվաստացնող, դաժան վերաբերմունքի:

Տպել
2479 դիտում

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին