Աշխարհի ամենադիտարժան սպորտային առաջնություններից մեկը՝ Անգլիայի Պրեմիեր լիգան, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել ու այդ առումով փլուզման եզրին է: Այս մասին գրում է բրիտանական The Mirror պարբերականը: Պատճառն այն է, որ կորոնավիրուսի տարածումով պայմանավորված՝ ֆուտբոլի դադարի հետեւանքով Պրեմիեր լիգան կարող է ավելի քան 854 մլն եվրո կորցնել:

Հարցն այն է, որ սովորաբար Պրեմիեր լիգայի եկամտի մեծ մասը գալիս է հեռուստատեսային իրավունքների վաճառքից, վերջին 5 տարիների ընթացքում դա անգլիական ակումբներին ավելի մեծ եկամուտ է ապահովում, քան տոմսերի վաճառքը, եւ եթե 2019-20 մրցաշրջանը չվերսկսվի հունիսին ու ավարտին չհասցվի, ապա ակումբներն ստիպված կլինեն հետ վճարել այդ 854 մլն եվրոն: Մյուս կողմից կոնկրետ այս շրջանում այդ գումարը լինելու է ակումբների եկամտի հիմնական աղբյուրը, քանի որ գրեթե հաստատ է, որ եթե խաղերը, այնուամենայնիվ, կայանան, դրանք անցկացվելու են առանց հանդիսականների, եւ ակումբները զրկվելու են տոմսերի վաճառքից ու այլ եկամուտներից, որոնք ստանում են ֆուտբոլային հանդիպումների օրերին:

Ֆրանսիական հեռարձակող Canal Plus-ի օրինակն ապացույց է, թե որքան անհուսալի ու վտանգավոր վիճակում է հայտնել անգլիական ֆուտբոլը: Canal Plus-ը հրաժարվել է ֆրանսիական թոփ 2 դիվիզիոններին շուրջ 113 մլն եվրո հերթական վճարումն անելու պարտավորությունից, քանի որ հանդիպումներ չեն եղել: Իր բացատրության մեջ հայտնել է, որ ֆուտբոլային խաղերի բացակայության ու սպորտի նկատմամբ հետաքրքրության նվազման պատճառով իրենք էլ են ֆինանսական կորուստներ կրում, գովազդից ստացվող եկամուտն էլ ազատ անկման մեջ է: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս Անգլիայի Պրեմիեր լիգային, քանի որ Canal Plus-ը նաեւ անգլիական ֆուտբոլը ցուցադրելու իրավունքներ ունի, եւ եթե բրիտանական Sky Sports-ն ու BT Sports-ը պատրաստ են ճկուն լինել, ֆրանսիական հեռարձակողը, ինչպես երեւում է, մտադիր չէ:

Բացի եկամուտների՝ արդեն եղած ու հնարավոր կորստից՝ ակումբները, ինչպես ողջ աշխարհում, պետք է նաեւ հասկանան՝ ինչ կարող են անել աշխատավարձերի հետ կապված: ԱՊԼ գրանդերի շարքերը համալրված են այնպիսի խաղացողներով, որոնք Եվրոպայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում են: Հիմա ճնշումն ընկնում է խաղացողների վրա: Նրանք ստիպված են լինելու լուրջ զիջուների գնալ, այսինքն՝ ոչ թե ակնկալեն, որ պարզապես իրենց աշխատավարձերի վճարումը հետաձգվելու է, այլ համաձայնեն կրճատման, ինչպես տեղի է ունենում Եվրոպական մի շարք ակումբներում, ինչպիսիք են «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Բավարիան»:

Տպել
1652 դիտում

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ