ՈՒԵՖԱ-ի նախագահը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը հնարավոր է՝ չեղարկվի. BBC

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանը կարող է չավարտվել: Այս մասին գրում է BBC-ն: Նա հարցազրույց է տվել եւ հայտնել, որ իրենք 3 տարբերակ են քննարկում, սակայն եթե մինչեւ հունիս ֆուտբոլը չվերսկսվի, մրցաշրջանը կարելի է կորած համարել:

«Եթե չկարողանանք հաջողությամբ վերսկսել, մրցաշրջանն ամենայն հավանականությամբ կորած կլինի: Մենք 3 տարբերակ ունենք՝ սկսել մայիսի կեսին, հունիսի սկզբին կամ հունիսի վերջին: Նաեւ հնարավորություն կա սկսել հաջորդ մրցաշրջանի սկզբին, իսկ մյուսը մրցաշրջանը սկսել ավելի ուշ: Մենք պետք է լավագույնը անենք լիգաների ու ակումբների համար»,- ասել է նա:

Չեֆերինը խոսել է նաեւ առանց հանդիսականների ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հնարավորության մասին: Նշել է, որ իր համար դժվար է նման տեսարան պատկերացնել: Մյուս կողմից ասել է, որ դա եւս տարբերակ է:

«Ինձ համար բարդ է պատկերացնել բոլոր հանդիպումները փակ դռների հետեւում, սակայն մենք դեռ չգիտենք՝ վերսկսելուց հետո հանդիսականներ կլինեն, թե ոչ: Եթե այլընտրանք չկա, ավելի լավ կլինի ավարտին հասցնել առաջնությունները»,- ասել է նա:

Ավելի վաղ ֆուտբոլի դադարի ու վերսկսման մասին խոսել էր նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն: Նա կարծիք էր հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված ճգնաժամից հետո ֆուտբոլը կարող է լրիվ այլ տեսք ունենալ: Թե կոնկրետ ինչպիսին կլինի, նա չի կանխատեսել:

«Գուցե կարող ենք բարեփոխումներ իրականացնել ֆուտբոլում՝ մի քայլ հետ գնալով: Գուցե կլինեն ավելի քիչ, բայց ավելի հետաքրքիր մրցաշարեր, ավելի քիչ թիմեր, ինչը, սակայն, հավասարակշռվածություն կապահովի, գուցե ավելի քիչ, բայց ավելի մրցունակ հանդիպումներ կլինեն, ինչի շնորհիվ կպահպանենք ֆուտբոլիստների առողջությունը»,- ասել է նա La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Ստեղծված իրավիճակի պատճառով Եվրո 2020-ը հետաձգվել է 1 տարով: Ընթացիկ մրցաշրջանի գրեթե բոլոր առաջնությունները դադարեցված են: Վերսկսման համար նախատեսված ժամկետների պահպանումը հարցականի տակ է: Այս ընթացքում եվրոպական ակումբները, այդ թվում՝ գրանդերը, աշխատում են այն ուղղությամբ, որ այս իրավիճակից հնարավորինս քիչ վնասով դուրս գան: Որոշ ակումբներ, օրինակ՝ «Բարսելոնան», «Յուվենտուսը», պատրաստվում են կրճատել աշխատակիցների, այդ թվում՝ իրենց մարզիկների աշխատավարձերը:

Տպել
1369 դիտում

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է