Իտալիան արգելափակել է ԵՄ գագաթնաժողովի նախագիծը եւ 10 օր տվել՝ ֆինանսական ճգնաժամի լուծման համար

Եվրամիության գագաթնաժողովին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ֆորմատով, չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, թե ինչպես են պահպանելու միության տնտեսությունը՝ ամբողջական անկման պայմաններում, որը կարող է ավելի խորանալ, քան 12 տարի առաջ գրանցված ֆինանսական ճգնաժամի ժամանակ է եղել:

Միության 27 անդամները կարողացել են ընդամենը 1 միասնական որոշում կայացնել, փոխանցում է Euronews-ը:

Այդ որոշման մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ նշելով. . «Եվրախմբին մենք հանձնարարել ենք մշակել Եվրամիության տնտեսական վերականգնման ֆինանսական ծրագիր, որի համար մենք երկրներին 2 շաբաթ ժամանակ ենք տվել, 14 օրից Եվրախումբը պետք է իր մշակած առաջարկները ներկայացնի»:

ԵՄ անդամ պետությունների որոշ առաջնորդներ, մասնավորապես ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես այսօր հայտնել է  Ելիսեյան պալատը, նախաձեռնել են այսպես կոչված «կորոնաբոնդային պարտատոմսեր», որի վճարումները երաշխավորված կլինեն միության բոլոր պետությունների կողմից: Այս առաջարկին աջակցել է նաեւ Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին:

Ինչպես Եվրախմբի պարագայում, այս դեպքում էլ տարաձայնությունների սահմանը կրկին ունի աշխարհագրական բնույթ: Հյուսիսային Եվրոպայի երկրները չեն պաշտպանում նման գանձապետական պարտատոմսեր թողարկելու գաղափարը:

Իսկ Հարավային Եվրոպայի պետությունները, մասնավորապես ՝ Իսպանիան և Իտալիան, որոնք ամենադաժան հարվածն են ստացել համաճարակի պատճառով, պնդում են այս տարբերակի ընդունման համար, որը կարող է աջակցել իրենց վտանգված ֆինանսական համակարգին:

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, ամփոփելով տեսակոնֆերանսի արդյունքները, նշել է հետեւյալը. «Մենք պետք է մեր տրամադրության տակ ունենանք ԵՄ-ի բացարձակապես բոլոր բյուջետային գործիքները, որը հնարավորություն կտա ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ  բնույթի լուծումներ գտնելու համար, քանի որ մեզ պետք է յավասարակշռության մեջ պահել Եվրամիության ընդհանուր շուկան:

ԵՄ-ն սպասում է նոր արտակարգ գագաթնաժողովի, որն անցկացվելու է երկու շաբաթվա ընթացքում ՝ ապրիլի կեսերին:

Բրիտանական DW պարբերականն էլ գրում է, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն մերժել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովի համատեղ հայտարարության նախագիծը ՝ այն համարելով անբավարար: Իտալիան սպասում է Երոպային սպառնացող ճգնաժամին շատ ավելի վճռական պատասխան Եվրամիությունից: Կոնտեն այնքան լրջորեն է տրամադրված այս ուղղությամբ, որ նրա հայտարարությունը լրատվամիջոցներով հրապարակվել է նույնիսկ գագաթնաժողովից առաջ՝  հինգշաբթի, մարտի 26-ին:

«Մենք պետք է արձագանքենք նորարար ֆինանսական գործիքների միջոցով», - շեշտել է Իտալիայի վարչապետը: Ըստ Կոնտեի, Իտալիան եւ Իսպանիան Եվրամիությանը տասը օր են տվել դա անելու համար: Իտալիան, ինչպես Ֆրանսիան,  հանդես է գալիս եվրագոտու երկրների կողմից ընդհանուր պարտատոմսեր թողարկելու օգտին ՝ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ որոնելու նպատակով ՝ SARS-CoV-2 համաճարակի դեմ պայքարի համար:

Գերմանիան համաձայն չէ այս ամենին: Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ ԵՄ 6 այլ  երկրների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները նախօրեին համատեղ նամակում աջակցել են ընդհանուր պարտատոմսերի թողարկման գաղափարին:

«Մենք պետք է աշխատենք եվրոպական ֆինանսական կառույցի կողմից թողարկված համատեղ պարտավորության վրա ՝ շուկայում ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու համար: Առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է թողարկել համատեղ պարտատոմսեր բավարար ծավալով եւ  երկար մարման ժամկետով», - ասվում է փաստաթղթում, որը ստորագրել են նաեւ Պորտուգալիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Բելգիայի եւ Հունաստանի կառավարություններն ու պետության առաջնորդները:

Expert-ը գրում է, որ Իտալիայի բարկության եւ որոշումներն արգելափակելու պատճառն այն է, որ Եվրամիությունը չի աջակցել Իտալիային՝ կորոնավիրուսի դեմ պայքարում եւ այս տաբերակով Իտալիան որոշել է ինքը գտնել ֆինանսական աջակցության տարբերակներ:

Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի վերին պալատում, նշել է, որ ող Եվրոպան կարող է խորը եւ մեծ անկում ապրել, որի նախադրյալներն է ստեղծում Covid-19 համաճարակը: Ի դեպ, պաշտոնական Հռոմն իր առաջարկած պարտատոմսերի թղարկում է պահանջում ոչ թե մոտակա ժամանակահատվածում, այլ ամենաուշը 10 օրից: Կորոնաբոնդը՝ այսինքն ամբողջ միասնական Եվրոպայի հավաքական պարտքը, պետք է թողարկվի Եվրոպական ներդրումային բանկի (EIB) կողմից:

Իտալիայի նման դիրքորոշումը հասկանալի է, քանի որ այս պահին նա աշխարհում առաջատարն է կորոնավիրուսային վարակակիրների թվով: Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ռովերտո Գուալտերին կանխատեսել է երկրի ՀՆԱ-ի կտրուկ անկում առաջին տարվա առաջին կիսամյակում, որը, ըստ 2020 թվականի արդյունքների, կկազմի մի քանի տոկոս: Goldman Sachs-ի փորձագետները գտնում են, որ Իտալիայի ՀՆԱ-ն ներկա վերլուծությունների համաձայն անկում է ապրելու  11,6 տոկոսով:

Տպել
2473 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը