Հետո ի՞նչ երեսով են նայելու մարդկանց աչքերին

21/03/2020 schedule12:00

Հայաստանի լրատվական դաշտը ծանր վիճակում է հայտնվել։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝արգելվել է կորոնավիրուսի վերաբերյալ ակնհայտ կեղծ կամ խուճապ տարածող տեղեկությունների հրապարակումը, եւ արդյունքում լրատվամիջոցների մեծ մասը պարապուրդի է մատնվել։ Չէ, ժամանակի ընթացքում նրանք, իհարկե, կհարմարվեն նոր իրավիճակին ու սահմանափակումները շրջանցելու ձեւերը կգտնեն, իսկ առայժմ այդ  «բացը» լրացնում են հետին թվով «խելացիները»՝ նրանք, ովքեր ամեն ինչում մեղադրում են իշխանություններին ու առավոտից իրիկուն ստատուսներ գրում այն մասին, թե այ, եթե իշխանությունները ժամանակին իրենց լսեին, հիմա այս վիճակում չէինք հայտնվի...

Ընդհանրապես՝ լարված իրավիճակներում, լինի դա պատերազմ, բնական աղետ կամ համաճարակ, մարդիկ համախմբվում են եւ փորձում միասնական ուժերով հաղթահարել դժվարությունները։ Այդ իրավիճակներում, որպես կանոն, մարդիկ ձգտում են միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինել, մոռանալ մանր-մունր տարաձայնությունները, օգնել իրար կամ գոնե չվնասել, եւ այլն։ Սա, ի դեպ, բոլորին է վերաբերում, այդ թվում՝ նաեւ իշխանություններին։ Օրինակ՝ հասկանալի է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նաեւ թերացումներ ու բացթողումներ են եղել, եւ համաճարակի հաղթահարումից հետո այդ ամենը կվերլուծվի, ու համապատասխան եզրակացություններ կարվեն։ Ամեն դեպքում՝ իշխանությունները, վստահաբար, բաց ճակատով կկանգնեն հասարակության առաջ ու հստակ հաշվետվություն կտան. այս-այս-այս հարցերը կարգավորել ենք, այս-այս-այս հարցերում թերացել ենք, պատճառները սրանք են, այս-այս-այս հետեւություններն ենք արել։ Հարց է ծագում՝ իսկ այսօր իշխանությունների վրա ցեխ շպրտողները, կեղծիքներ տարածողներն ու քարոզչական մանիպուլյացիայով զբաղվողներն ինչպե՞ս են նայելու մարդկանց աչքերին։ Հատկապես մանիպուլյացիաներով զբաղվողները, որովհետեւ կեղծիք ու խուճապ տարածողների գործը դժվարացել է, իշխանությունների վրա ցեխ շպրտելն էլ մեզանում քաղաքական պայքարի  «նորմալ» ձեւ է համարվում։

Ի՞նչ մանիպուլյացիաների մասին է խոսքը։ Օրինակ՝ ինքն իրեն տնտեսագիտական մտքի գիգանտ համարող մեկը հայտարարում է, թե բա չեք ասի ՝Հայաստանը 100 հազար բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսակիրների թվով ԵԱՏՄ-ում առաջինն է, ու դա խոսում է ՀՀ իշխանությունների բացառիկ ապաշնորհության մասին։ Թվում է՝ մարդը թվաբանորեն ամեն ինչ ճիշտ է ասում, առարկելու բան չկա։ Բայց այդ մարդը չի ասում, չէ՞, որ օրինակ՝Գերմանիան 100 հազար բնակչին բաժին ընկնող վարակվածների թվով Հայաստանին գերազանցում է մոտ 10 անգամ, հետեւաբար՝ ՀՀ իշխանությունները Գերմանիայի իշխանություններից 10 անգամ ավելի կազմակերպված ու կոմպետենտ են։ Կամ, ասենք, ինչ-որ  «հանրային դեմքեր» սուպերմարկետներից լուսանկարներ են հրապարակում՝  «էս ի՞նչա կատարվում Հայաստանում, աշխարհի վերջնա» տիպի վերնագրերով։ Թվում է՝ ամեն ինչ ճիշտ է, «ֆոտոշոփ» չի, որոշ սուպերմարկետներում իսկապես կուտակումներ են լինում։ Բայց այդ նույն  «հանրայինդեմքերը» չգիտես ինչու, լուսանկարներ չեն հրապարակում այն սուպերմարկետներից ու սովորական խանութներից, որոնց վաճառասեղանները պայթում են առատությունից, գնորդներ էլ առանձնապես չկան։ Մինչդեռ այդպիսի խանութներն ու սուպերմարկետները տասնապատիկ ավելի շատ են։ Այ սրանք են քարոզչական մանիպուլյացիաները, այ սա է ատելության կորոնավիրուսը, որ մտել է այդ մարդկանց ուղեղներն ու ստիպում է աշխատել սեփական պետության ու ժողովրդի դեմ։

Ու սա ալկոգելով չի անցնելու։ Իսկ ահա պաշտպանիչ դիմակները գուցեեւ օգնեն։ Որովհետեւ այդ մարդիկ կորոնավիրուսի հաղթահարումից հետո էլ գուցե ստիպված լինեն փողոց դուրս գալ դիմակներով, որպեսզի մարդիկ չճանաչեն իրենց ու չհիշեցնեն այս օրերի իրենց խայտառակ պահվածքը։

Տպել
2473 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին