Սունդուկյանի թատրոնի փլված աստիճանավանդակը կառուցվել է 2002 թվականին․ այն ծառայել է մի քանի ամսով բացված սրճարանին

Մարտի 15-ին փլվել էր Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ փլված աստիճանավանդակը կառուցվել է 2002 թականին, որը ծառայել է մի քանի ամիս շագործված բացօթյա սրճարանի համար: Կարճ ժամանակ անց թատրոնի ձեղնահարկում բացված սրճարանը դադարել է շահագործվել, իսկ աստիճանները մնացել են:

Տնօրենի խոսքով՝ փլուզումը, բարեբախտաբար, եղել է կեսգիշերն անց: Ոչ ոք չի տուժել: Առավոտյան, երբ տեղեկացել է կատարվածի մասին, անմիջապես տեղյակ է պահել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ապա նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

Մեր հարցին, թե  նախարարն անդրադարձել էր փլուզմանն ու նշել, որ աստիճանները ժամանակին կառուցվել են առանց իրավական հիմքերի, Մկրտչյանը նկատեց. «Ես Սունդուկյան թատրոնը տնօրինում եմ 2017 թվականի աշնանից, չեմ կարող պատասխանել 2002 թվականին կատարված այդ երեւույթի մասին, թե ինչու են թույլատրել, ով է կառուցել: Առկա իրավիճակն այն  է, որ աստիճանավանդակը փլվել է, եւ մենք պիտի մաքրենք այդ վնասը»: 

2002-ին թատրոնի տնօրեն է եղել դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը:

Այնուամենայնիվ, Վարդան Մկրտչյանը նկատեց՝ ըստ թատրոնի գլխավոր ինժեների մասնագիտական ցուցման՝ կառույցն իրավական հիմք չունի, որովհետեւ այն նաեւ նշված չէ կադաստրում առկա գծագրերի մեջ: «Այստեղից, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպես է կառուցվել, բայց այդ հարցին ես չէ, որ պիտի պատասխանեմ: Թատրոնի մայր գծագրում՝ ճարտարապետի արվածի մեջ դա գոյություն չունի»,-ասաց նա:

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն ու ԱԻՆ-ի աշխատակիցները նայել են շենքը եւ այդ հատվածը, բոլորի խոսքը մեկն է եղել՝ կառույցն արված է եղել անգրագետ, այսինքն՝ չի պահպանվել շինարարական համապատասխան նորմերը, հակառակ դեպքում 18 տարին այն ժամանակահատվածը չէր, որ կառուցված աստիճանավանդակը փլվեր:

Տնօրենը նկատեց, որ աստիճաններից ֆունկցիոնալ առումով չեն էլ օգտվել: Դրանք երրորդ հարկի վերեւի աստիճաններն են: «Այժմ ես ստիպված եմ մաքրել այդ հատվածը, ապամոնտաժել մնացած հատվածը, իսկ փլված աղբը հեռացնել, որովհետեւ այլ կառույցներ դա իրենց վրա չեն վերցնում, եւ թատրոնը պետք է իր միջոցներով իր ուժերով կազմակերպի այդ բոլոր աշխատանքները»,- ասաց նա:

Մեր հարցին, թե արդեն աշխատանքները սկսվել են, Մկրտչյանը նշեց. «Դա այնքան հեշտ բան չէ: Երկաթբետոնե կառույց է, հիմա փորձում ենք գտնել համապատասխան կազմակերպություն, որպեսզի պրոֆեսիոնալ ձեւով ապամոնտաժվի եւ աղբը տարվի»:

Այս պահին տարածքն արգելափակված է, որպեսզի քաղաքացիները հնարավոր վտանգից պաշտպանված լինեն, քանի որ աստիճանավանդակի կեսը դեռ կանգուն է:

Ավելի վաղ Սունդուկյան թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլմանն էր անդրադարձել Արայիկ Հարությունյանը: «Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետեւ գլխավոր մուտքերից մեկի եւ Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող՝ տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին»,- գրել էր նախարարը:

Նաեւ նշել էր, որ կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: «Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերն ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»,- նշել էր նա:

Տպել
2151 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)