Առաջին անգամ իր պատմության մեջ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց. ինչպիսի՞ն այն կլինի նախատեսվածից 1 տարի անց

Եվրո 2020-ը պետք է աննախադեպ լիներ, քանի որ առաջին անգամ իր պատմության մեջ մրցաշարը պետք է անցկացվեր եվրոպական 12 քաղաքներում: Այդպիսով ՈՒԵՖԱ-ն նշելու էր Եվրոպայի առաջնության 60-ամյակը: «Մեծ հաճույք է Եվրո 2020-ն այդքան շատ երկրներ ու քաղաքներ տանելու հնարավորություն ունենալը»,- ավելի վաղ ասել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Արդեն հայտնի է, որ նոր ի հայտ եկած անսպասելի հանգամանքը եւս մեկ պատճառ կդառնա, որպեսզի Եվրոպայի ֆուտբոլի 16-րդ առաջնությունն աննախադեպ համարվի. իր պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը հետաձգվել է: Տեղի կունենա 2021թ.՝ ոչ թե 4, այլ 5 տարի դադարից հետո:

Այս խաղի պատմության մեջ եղել է դեպք, որ հավաքականների մասնակցությամբ ավելի բարձր մակարդակի մրցաշար չկայանա: 1942 եւ 1946թթ. չեն կայացել ֆուտբոլի աշխարհի առաջնությունները: Դրանք ոչ թե հետաձգվել են, այլ՝ չեղարկվել: Պատճառը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում եւ հետո Եվրոպան ավելի կարեւոր խնդիրներ ուներ: Ի տարբերություն այս մրցաշարի՝ Եվրոպայի առաջնությունը 1960թ. ի վեր, ինչ անցկացվում է, ոչ հետաձգվել է, ոչ էլ՝ չեղարկվել:  

Եվրո 2020-ը պետք է մեկնարկեր այս տարվա հունիսի 12-ին եւ ավարտվեր հուլիսի 12-ին, սակայն երեկ՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ն տեսակապի միջոցով ժողով անցակցրեց իր անդամ 55 ասոցիացիաների հետ եւ հայտարարվեց որոշումը, որը, հաշվի առնելով դեպքերի զարգացումը, կանխատեսելի էր: Աշխարհում ստեղծված իրավիճակն ստիպել է եվրոպական երկրներին դադարեցնել իրենց ֆուտբոլային մրցաշարերը, ֆուտբոլիստներն ինքնամեկուսացած են, դադարեցված են նաեւ ՈՒԵՖԱ-ի ակումբային 2 խոշոր մրցաշարերը՝ Չեմպիոնների լիգան եւ Եվրոպա լիգան: Այս պայմաններում տարբեր ելքեր էին առաջարկվում, օրինակ, չեղարկել արդյունքները, եւ մյուս մրցաշրջանն սկսել նույն թիմերով կամ արդյունքներն ամփոել՝ ըստ այս պահի ցուցանիշների եւ այլն:

Ալեքսանդր Չեֆերին

Այս ամենը հանգեցնելու էր ֆինանսական լուրջ կորուստների կամ էլ անարդար իրավիճակ էր ստեղծելու մի շարք ակումբների համար: Օրինակ, եթե առաջնություններն ավարտին չհասցվեն, ինչպես պլանավորված է, ապա Անգլիայի Պրեմիեր լիգան խախտած կլինի 3 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ հեռուստատեսային ցուցադրությունների պայմանագրի իր պարտավորությունները: Իսկ արդյունքների չեղարկման դեպքում «Լիվերպուլը», որը 30 տարի անց այնքան մոտ է Անգլիայի չեմպիոն դառնալուն, կզրկվեր այդ հնարավորությունից, ու դա ոչ թե հանդիպումներում միավորներ կորցնելու կամ մրցավարական որոշումների, այլ իրենից բոլորովին անկախ պատճառներով: Մյուս կողմից, եթե Եվրոպայում որոշեին արդյունքներն ամփոփել եղած ցուցանիշների հիման վրա, ապա, օրինակ, Իսպանիայում չեմպիոն կդառնար «Բարսելոնան», այն դեպքում, որ նրա ոխերիմ մրցակիցը՝ «Ռեալը», հետ է մնում ընդամնեը 2 միավորով ու 1 տուր առաջ էլ սեփական հարկի տակ վստահ հաղթանակ է տոնել կատալոնցիների նկատմամբ (2:0):

Բոլոր մանրուքները հաշվի առնելով՝ ՈՒԵՖԱ-ն կայացրել է որոշում, որը, ինչպես Չեֆերինն է նշել, շատ թանկ է նստելու իրենց վրա, սակայն լավագույն ելքն է: «Եկամտի փոխարեն նախընտրում ենք նպատակը»,- ժողովից հետո ասել է Չեֆերինը՝ ավելացնելով, որ նպատակն էլ այն է, որ իրենց 55 ասոցիացիաներում այս խաղի զարգացումը չտուժի: Ընդգծել է, որ իրենք զոհողության են գնացել, որպեսզի մյուս մրցաշարերը չխափանվեն եւ ազգային լիգաները, որոնք այս պահին դադարեցված են, կարողանան ավարտին հասցնել մրցաշրջանը:

Պորտուգալիայի հավաքականի անագ Կրիշտիանու Ռոնալդու

Այսպիսով 1960թ., 1694թ., 1968թ., 1972թ., 1976թ.,1980թ., 1984թ., 1988թ.,1992թ., 1996թ., 2000թ., 2004թ., 2008թ., 2012թ., 2016թ. եւ ոչ թե 2020, այլ 2021թ.: Սա նշանակում է, որ Պորտուգալիան, որը հաղթել է Ֆրանսիայում կայացած վերջին Եվրոյում, չեմպիոն կմնա 5 տարի: Կդառնա այդ կարգավիճակում ամենաերկարը մնացած հավաքականներից մեկը: Ամենաերկարը չեմպիոն է եղել Իսպանիան (8 տարի), բայց ոչ թե դեպքերի անկանխատեսելի զարգացման պատճառով, այլ պարզապես 2008 եւ 2012թթ. հաղթելու շնորհիվ:

Միջազգային մի շարք պարբերականներ 16-րդ Եվրոյին անդրադառնալիս երբեմն գրում են Եվրո 2021, սակայն ՈՒԵՖԱ-ն կարծես թե չի շտապում այդպես անել, կամ էլ անվանումը չի փոխելու: Հետաձգման որոշումից հետո պաշտոնական կայքում նոր հրապարակում է արվել, թե ինչ պետք է իմանալ Եվրոյի մասին, ու անկախ նրանից, որ մրցաշարը նախատեսված է անցկացնել 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը, ամբողջ տեքստում դրա մասին խոսելիս կայքն օգտագործել է Եվրո 2020 անվանումը:

Մրցաշարի անցկացման կարգում փոփոխություն չի լինելու: Այն կայանալու է նույն 12 քաղաքներում: Դրանք են Հռոմը, Լոնդոնը, Մյունխենը, Սանկտ Պետերբուրգը, Բաքուն, Ամստերդամը, Բիլբաոն, Բուխարեստը, Բուդապեշտը, Կոպենհագենը, Դուբլինը, Գլազգոն: Բացման խաղը լինելու է Հռոմում, ինչպես նախատեսված էր այս տարի: Ձեւաչափը նույնպես անփոփոխ է: 24 ընտրանիները բաժանվելու են 6 խմբի: 1/8 եզրափակիչ են անցնելու առաջին 2 տեղերը գրաված թիմերը, ինչպես նաեւ իրենց խմբերում 3-րդ տեղերը գրաված լավագույն ցուցանիշներն ունեցող 4 թիմերը:

Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի 20 մասնակիցները հայտնի են դարձել որակավորման փուլում: 2019թ. նոյեմբերին վիճակահանությամբ ձեւավորվել են նաեւ եզրափակիչ փուլի 6 խմբերը: Մնացած 4 մասնակիցները որոշվելու են փլեյ-օֆի ընթացքում, որին մասնակցելու հնարավորություն են ստացել 16 թիմեր՝ Ազգերի լիգայի առաջին մրցաշրջանում գրանցած ցուցանիշների հիման վրա: Փլեյ-օֆը պետք է տեղի ունենար այս տարի մարտի վերջին, սակայն տեղափոխվել է հունիս, եւ, կախված իրավիճակից, կարող են նոր փոփոխություններ լինել:

Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի խմբերն այսպիսին են.

A – Թուրքիա, Իտալիա, Ուելս, Շվեյցարիա

B –  Դանիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան

C – Հոլանդիա, Ուկրաինա, Ավստրիա, Ազգերի լիգայի D կամ A դիվիզիոնի փլեյ-օֆի հաղթող

D – Անգլիա, Խորվաթիա, Ազգերի լիգայի C դիվիզիոնի փլեյ-օֆի հաղթող, Չեխիա

E – Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆի հաղթող

F – Ազգերի լիգայի D կամ A դիվիզիոնի փլեյ-օֆի հաղթող, Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա

A լիգայի հաղթողը պետք է ընդգրկվի F խմբում, D լիգայի հաղթողը՝ C խմբում: Եթե A լիգայի հաղթողը լինի Ռումինիան, կխաղա C խմբում, իսկ D-ի խաղթողը կընդգրկվի F խմբում:

Տպել
2603 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)