Չպիտի լինի մեկը, ով խանութում վերցրել է 6 հատ հաց ու չի թողել հարեւանը վերցնի այն մեկ հացը. Արարատ Միրզոյան

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն ի հայտ գալուց մի քանի օր անց մարդիկ այնքան ակտիվորեն խանութներից առեւտուր չէին անում, որքան այդ մասին վկայում էին համացանցում տարածվող լուսանկարները: Եվ հենց սկսեց վարակվածների թիվն ավելանալ, ավելացավ նաեւ խուճապը: Արտակարգ դրություն հայտարարվելու այս փուլում եւ նախքան սա, ժամանակ առ ժամանակ, համացանցը ողողվում է մթերային խանութների դատարկ ցուցափեղկերի նկարերով: Ներկայացվում է այնպես կարծես մարաքաղաքում այլեւս սննդի պաշար չի մնացել կա՛մ, ուր որ է՝ չի մնալու: Բայց եթե անգամ ինչ-որ խանութներում կամ ինչ-որ ժամանակահատվածում նման իրավիճակ ստեղծվել է, մեր շրջայցերի ընթացքում խանութներում իրարանցում ու խելակորույս գնումներ անողներ չկային: 

Դրա անհրաժեշտությունը չլինելուն, բավարար պաշարներ ունենալուն վերջին օրերին պարբերաբար անդրադառնում են նաեւ երկրի առաջին դեմքերը: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նույնիսկ բարոյական ու փիլիսոփայական տեսանկյունից էր մոտեցել այդ հարցին: 

Մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ Ազգային ժողովում կայացած հատուկ նիստի ժամանակ Միրզոյանն իր ելույթում շեշտել էր, որ նման ճգնաժամային իրավիճակներում մարդկանց, հանրույթի, խմբերի իրական բնավորության գծերն ու վարքագիծն ավելի լավ են դրսեւորվում:

«Կան մարդիկ, խմբեր, որոնք սահմանային իրավիճակներում սարսափելի վարքագիծ են դրսեւորում: Կան մարդիկ, խմբեր, ովքեր սահմանային իրավիճակներում ցույց են տալիս, թե ինչպիսի սիրալիր, հոգատար, մարդասիրական կարող են լինել: Մեր հայրենիքի համար սա, ինչ խոսք, առաջին փորձությունը չի, որ պիտի կրենք ու անպայմանորեն հաղթահարելու ենք սա եւս: Բայց կարեւոր է ոչ միայն սերը, փոխօգնությունը, կարեկցանքը, հանդուրժողականությունը, կարգապահությունը որովհետեւ այդ ամեն ինչից կախված են մարդկային շատ կոնկրետ կյանքեր: Կարեւորն այն է, որ արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը: Այս իրավիճակը հաղթահարվելու է, կարեւորն այն է, թե հաղթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրն ինչպես կնայի կողքինի դեմքին: Այդ օրը, երբ հաղթահարված լինի, չպիտի լինի մեկը, ով խանութում վերցրել է 6 հատ հաց ու չի թողել, որ հարեւանը, որի տանը էլի կա երեխա, վերցնի այն մի հացը»,- ասել էր Աժ պատգամավորը եւ բոլորին մաղթել մարդասիրություն ու սեր:

Երեկ կառավարության տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը եւս մեկ անգամ վստահեցրել է՝ Հայաստանում որեւէ ապրանքի դեֆիցիտ չկա, գնումներ կատարելու սահմանափակում՝ եւս: Վերջինս սպառողներին հորդորել է գնումները խելամիտ ծավալներով կատարել: Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ արտակարգ դրությունը չի նշանակում, որ խանութներն  ու  դեղատները պետք է փակվեն կամ որ Հայաստան այլեւս ապրանք չի ներմուծվելու:

Ալյուր, ձեթ, կարագ, ցորեն, շաքարավազ, պանիր, թթվասեր. առաջին անհրաժեշտության եւ ոչ մի ապրանքի խնդիր Հայաստանում չկա։  «Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութներ գնալ, բայց այդ հերթերն ավելի մեծ խնդիր են։ Գնումներ կատարելիս խնդրում եմ հիշել, որ պարենային ապրանքները ժամկետ ունեն։ Եթե գնում են 4 արկող ձու դա ժամկետ ունի, գոնե ձվի մասով ավելցուկ ունենք»,- նշել է նա։

Իսկ որոշ մեծ խանութների դարակների ժամանակավոր դատարկ լինելը կամ նմանատիպ լուսանկարների առկայությունը Գեւորգյանը հետեւյալ կերպ է բացատրել. «Այս պահին անհանգստացնող երեւույթներ չկան։ Միակ խնդիրը օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է։ Երբեմն ֆիզիկական անձանց կողմից աբսուրդային գնումներ են կատարվում, բնական է, որ այդ ապահին պետք է պահեստներից կարողանան տեղափոխել։ Սուպերմարկետների աշխատակիցները պետք է կարողանան այդ ամենը պահեստներից տեղ հասցնել»:

ՏՄՊՊ հանձնաժողովն առաջիկայում 44 անուն ապրանքի պաշարների մոնիտորինգ է իրականացնելու։ Առայժմ պարզել են, որ ամենաշատը վաճառվել է նպարեղենը։

ՀՀ վարչապետը եւս արդեն որերրորդ դեպքն է անդրադառնում է խուճապ առաջացնող լուսանկարներին եւ առհասարակ մարդկանց առեւտրի ծավալին: Վարչապետը շրջայցեր է կատարում մի շարք խանութներով, որոք  լեփ- լեցուն են: Երեկ էլ, երբ շրջում էր երեւանյան սուպերմարկետներում, գնորդները վստահեցնում էին, որ մեծածավալ գնումներ չեն անում, իսկ վաճառողները հավաստիացնում, որ ապրանքները չեն թանկացել: 

Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք ուշադրություն են հրավիրում այս կամ այն ապրանքատեսակի գնի բարձրացման վրա: Օրինակ մարտի 17-ի երեկոյան, արդեն ահազնագում էին, որ կաթի գինը մեկ օրում 390 դրամից հասել է 430-ի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող են հենց սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվեն, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Այս մասին Ազգային ժողովում՝ արտակարգ դրություն հայտարարելու քննարկման ժամանակ ասել էր վարչապետը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե արդյո՞ք պետությունը որեւէ կերպ վերահսկում է կամ պատրաստվում է միջամտել տնտեսվարողների կողմից վարվող գնային քաղաքականությանը, քանի որ երեկվանից տարբեր խանութներում գնաճ է նկատվում՝ սպիրտի եւ առաջնային սպառման ապրանքների:

Վարչապետը նաեւ նկատեց՝ որ անհրաժեշտություն չկա Խորհրդային Միության ժամանակների պես գնումներ կատարել-ամբարել: Բայց մյուս կողմից էլ նկատեց՝ Մարտի 8-ի համեմատ՝  առեւտրային ցանցերում առեւտուրը 20 տոկոսով աճել է: Այնուամենայնիվ, ըստ նրա, խանութների ցուցափեղկերում դատարկություն չկա:

ՏՄՊՊՀ նախագահը երեկ նկատել է, որ ներկրվող ապրանքների որոշակի թանկացում տեղի է ունեցել արտարժույթի տատանումով պայմանավորված: Նա սակայն չէր հայտնել, թե որ ապրանքատեսակների մասին է խոսքը, միայն շեշտել, որ հսկողության տակ են պահում: «Չենք բացառում, որ կգտնվեն տնտեսվարողներ, որոնք գները մի փոքր կբարձրացնեն, սակայն հիմնականում վերահսկում ենք խոշոր խաղացողներին, որոնք ապահովում են հանրապետության սպառման գերակշիռ մասը»,- նշել է Գեւորգյանը:

Օրվա վերջում ՏՄՊՊՀ-ն նաեւ հաղորդգրություն էր տարածել եւ տնտեսվարողներին հորդորել զերծ մնալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներից:

«Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին»,-ասված էր հաղորդագրության մեջ: Հանձնաժողովը հարկ է համարել տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:

Տպել
2320 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը