Քոչարյանը Արցախում ֆինանսավորում է ռեւանշիստներին, ՀՀ-ում ինչքան մերժված երգիչ կա՝ Բալասանյանի հետ են. Վահան Բադասյան

Արցախի նախագահի թեկնածու, Միացյալ Հայաստան կուսկացության նախագահ Վահան Բադասյանը կարծում է, որ հնարավոր է ինչ-որ մի պահի պահանջեն հետաձգել մարտի 31-ին Արցախում կայանալիք ընտրությունները:

Ինչպես հայտնի է՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդացության որեւէ դեպք մինչ այս պահը չկա: Սակայն, ըստ Բադասյանի, կորոնավիրուսի տարածումը միեւնույն է՝ ազդում է Արցախի ընտրությունների վրա:

«Երբ որ Հայաստանում արդեն արտակարգ դրություն է, ի՞նչ տարբերություն Հայաստան կամ Արցախ: Եթե նույնիսկ վարակը չհասնի էլ Արցախ՝ միեւնույն է դիտորդական առաքելություն իրականացնելու խնդիր է լինելու: Եթե Հայաստանի դիտորդները ընտրությունների ժամանակ Արցախում չլինեն՝ դժվար է այստեղ ակնկալել ազատ եւ արդար ընտրություն: Ուստի, եթե այսպես շարունակվի, տրամաբանորեն մենք պահանջելու ենք դադարեցնել քարոզարշավը»,- իր կարծիքն արտահայտեց նախագահի թեկնածուն:

Հարցին, թե այս պահին այդ վիրուսի տարածված լինելն ազդո՞ւմ է քարոզարշավի վրա՝ Բադասյանն ասաց, որ լինում են դեպքեր, երբ ծանոթ մարդիկ զանգում-տեղեկացնում են, որ իր կազմակերպած հանդիպմանը չեն կարող մասնակցել, որովհետեւ վախենում են  գնալ մարդաշատ վայրեր:

Անդրադառնալով նախընտրական մթնոլորտին՝ Միացյալ Հայաստան կուսակցության ղեկավարն ասաց, որ պարզ երեւում է, որ Հայաստանի նոր իշխանությունների անուշադրության պատճառով Արցախում Հայաստանի նախկին իշխանությունները մեծ ռեւանշ են վերցրել, ֆինանսավորում եւ աջակցում են որոշ թեկնածուների:

Որոշ թեկնածուներ ասելով Բադասյանը նկատի ունի Վիտալի Բալասանյանին եւ «Նոր Արցախ» կոչվող ուժին, որն, ինչպես հայտնի է՝ Մասիս Մայիլյանի հետ դաշինք է կազմել:

«Հայաստանի իշխանությունները չե՞ն տեսնում, որ ընդդիմադիր դաշտը գրավելու համար Հայաստանի ռեւանշիստները՝ Սերժ Սարգսյանն ու Քոչարյանը ընդդիմության անվան տակ ում են ֆինանսավորում: Եթե դիտորդները Արցախում ներկա են, շատ լավ տեսնում են, որ «Ադեկվատներ» անունով հայտնի այդ խումբը մեկ Վիտալի Բալասանյանի հետ է շրջում, մեկ՝ Մասիս Մայիլյանի: Հայաստանի ինչքան մերժված երգիչ- երգչուհիներ կան՝ Շուշան Պետրոսյանից սկսած, Վիտալի Բալասանյանի հետ են շրջում ամեն օր, համերգներ, շոուներ կազմակերպում: Եթե գաք Ստեփանակերտ՝ կտեսնեք, թե միլիոնների հասնող թանկարժեք պաստառները ովքեր են դրել»,- ասաց նախագահի թեկնածուն: Ընդգծելով, որ իրենք այդքան գումար չունեն՝ նման մեծ պաստառներ փակցնելու համար, Բադասյանն ասաց, որ երբ որ ցանկանում էլ են՝ ԿԸՀ-ն ու Քաղաքապետարանը չեն հատկացնում՝ ասելով, որ դա մասնավոր տարածք է, չգիտեն ումն է:

Մեր հարցին՝ իր համար ընդունելի չէ՞ ՀՀ իշխանությունների հայտարարությունը, որ չեն խոչընդոտելու Արցախի ժողովրդի ընտրությունը, Բադասյանն ասաց, որ դա ընդունելի է, բայց այստեղ խնդիրն այլ է.

«Երբ տեսնում են՝ ինչ անարդարություններ են կատարվում, ում են ֆինանսավորում նախկինները, ինչեր են կատարվում ու դրա դեմը չեն առնում…Ես գիտեմ, որ դա ընդամենը անտարբերություն  է, բայց մարդիկ կարծում են, թե թաքուն աջակցում են: Այդպես է տպավորությունը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թույլ չեն տալու կեղծիքներ, ընտրությունները լինելու են ազատ, Հայաստանի եւ Արցախի միջեւ սեպ խրողները չեն ստանալու ժողովրդի ձայնը, չեն թույլատրելու, որ հին համակարգից մարդիկ ընտրվեն: Բայց թույլ են տալիս: Արդեն հանրահայտ Ահարոն Ադիբեկյանն է միացել այդ ռեւանշիստներին եւ լուրեր է տարածում, թե ֆավորիտները Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանն ու Վիտալի Բալասանյանն են: Ո՞վ է Արայիկ Հարությունյանը՝ փողատեր, նախկին համակարգի ներկայացուցիչ, ո՞վ է Մասիս Մայիլյանը, հանքի սեփականատեր, թաքնված օլիգարխ, արտգործնախարար, իշխանության մարդ, ո՞վ է Վիտալի Բալասանյանը՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ հայտնի սեպ խրող, Քոչարյանի նկարով Արցախում ման եկող: Հիմա ի՞նչ՝ ՀՀ իշխանությունները մենակ չե՞ն թողել արցախցուն այս նախկին օլիգարխների փողերի դեմ: Հիմա արցախցի ընտրողն ի՞նչ մտածի: Ընտրողը խաբնվում է՝ այս մարդկանց մասամբ հաջողվում է գրավել ընդդիմադիր դաշտը»,-հայտարարեց Վահան Բադասյանը՝ ընդգծելով, որ բացի իրենից ոչ ոք այսպես անուններով չի խոսում, որովհետեւ իրական ընդդիմադիրը ինքն է եւ իրական պայքարն էլ իր դեմ է:

Տպել
12338 դիտում

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել