Դուխներդ տեղը պահեք

16/10/2010 schedule16:38

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Երեկվա դատի ժամանակ լսվեցին երկու վկայություններ, որոնք ամբողջությամբ ցույց տվեցին, որ մանավանդ Վարդան Ջհանգիրյանի դեպքում բռնությունն ամենաաբսուրդ հորինվածքն է, որ կարող էր «մոգոնել» ոստիկանությունը։ Վարդան Ջհանգիրյանի պաշտպանները դատական նիստի սկզբում միջնորդեցին լսել գործով վկա տաքսու վարորդ Գրիգոր Զաքարյանին, ով Ջհանգիրյանների վրա 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած հարձակման ժամանակ ականատես է եղել, քանի որ գտնվել է հենց այնտեղ, որտեղ իրականացվել է օպերացիան, այսինքն` Արգավանդի խաչմերուկում։ Սակայն քանի որ վկան մոռացել էր իր հետ վերցնել անձնագիրը, ուստի նրան ժամանակ տվեցին բերել այն։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ ավելի լավ կլինի մինչեւ նրա գալը լսել մյուս վկային` Գագիկ Ջհանգիրյանին, ով նույնպես դեպքի անմիջական վկաներից է։ Պաշտպանները դրան չհամաձայնեցին` պատճառաբանելով, որ եթե տաքսու վարորդի վկայությունը երեկ չլսվի, մինչ հաջորդ դատը նրա նկատմամբ ճնշումներ կարող են գործադրվել։ Դատավորը չընդունեց առարկությունը եւ դատարան հրավիրեց հաջորդ վկային` Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինիս ցուցմունքը մի ամբողջ ելույթ էր Հայաստանի «ոտից գլուխ» փոխված արդարադատության մասին. «Ժողովուրդ, դուխներդ տեղն ա՞»,- դահլիճում հավաքվածներից նախ հետաքրքրվեց Ջհանգիրյանը եւ ապա միայն շարունակեց. «Նախ ապօրինի է այն, որ իմ եղբոր մեղադրանքը առանձնացրել են իմ մեղադրանքից։ Երկրորդ` ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ մեղադրանքով գործ է այստեղ քննվում, որովհետեւ թե՛ Գագիկ Ջհանգիրյանը եւ թե՛ Վարդան Ջհանգիրյանը տվյալ հանցագործության դեպքում զոհեր են։ Այսօր մեղադրյալի աթոռին պետք է նստած լիներ առնվազն 6-րդ վարչության պետ Գիզիրյանը ու իր տեղակալը ու մնացած հաբռգած ոստիկանները»։ Այնուհետեւ Ջհանգիրյանը սկսեց դեպքի նկարագրությունը. «Այն, ինչ կատարվել է փետրվարի 23-ին` երեկոյան ժամը ինն այց տասնհինգ-քսան րոպեին, Արգավանդի խաչմերուկում, սպանության սադրանք էր, պրովոկացիա»,- ասաց Ջհանգիրյանը եւ նկարագրեց մանրամասները։ Նա պատմեց, որ եղբոր հետ Էջմիածնից վերադառնալիս են եղել մի մեքենայով, որի ղեկին եղբայրն է եղել, երբ Արգավանդի խաչմերուկում` կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ, մի ռաֆատիպ մեքենա վազանց է կատարել իրենց մեքենային, հետո կողքով հարվածել ու կանգնել։ Այնուհետեւ հավաքվել են մի քանի այլ մեքենաներ, որոնց միջից դուրս են եկել մոտ 40-50 դիմակավորված, սեւ հագուստով, զինված անձինք։ Սկսել են կրակել։ Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես երեկվա դատական նիստի ժամանակ ներկայացրեց ինքը, իջել է մեքենայից եւ ասել. «Գագիկ Ջհանգիրյանը ես եմ, ի՞նձ եք ուզում, գալիս եմ»։ «Երեւի նրանք չէին սպասում, որ ես դուռը կբացեմ, կիջնեմ, նրանց թվում էր` ես պիտի թաքնվեմ, դռները փակեմ, ասեմ` չէ, չեմ իջնի։ Էդ ով որ մոտեցավ ինձ, ձեռքը պահեց վրաս ատրճանակով, ես հրեցի ձեռքը, ասում եմ` մի րոպե, կարող ա՞ քեզ հրամայել են ինձ գնդակահարել, մի կրակի, ես գալիս եմ ձեզ հետ։ Էդ պահին արդեն ատրճանակի խզակոթով ջարդում էին մեքենայի` եղբորս կողմի ապակին։ Ասում եմ` ինչո՞ւ եք խփում, ինչո՞ւ եք ջարդում, բացում ա։ Ինձ մտցրեցին մեքենան, էդ պահին արդեն Վարդանին գցեցին ցած։ Դուռը բացել քաշում էին, իսկ ինքը շարժվել չէր կարողանում»,- պատմում էր դատախազի նախկին տեղակալը։ Այնուհետեւ Ջհանգիրյանը խնդրել է չհարվածել եղբորը, քանի որ նա ողնաշարի հիվանդություն ունի։ Այդ պահին նորից կրակոցներ են հնչել, իսկ Գ. Ջհանգիրյանը չի իմացել, որ եղբորն են վիրավորել։ Դրանից հետո նրանց տեղափոխել են 6-րդ վարչություն, որտեղ էլ նրանց սպասելիս է եղել մոտ 300 հոգի։ «Ես հիշեցի, որ երբ Նաիրի Հունանյանին (հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ-Ս.Պ.) ուղեկցում էինք մեկուսարան, էդքան մարդ չէր դիմավորում։ Ուրեմն` ղժժոցով, գոռոցով, ոնց որ Բեն Լադենին նոր բռնել, բերում են»,- ասում էր Ջհանգիրյանը։ Այնուհետեւ ինչ-որ մեկի հրամանով եղբայրներին պառկեցրել են գետնին ու սկսել հարվածել` չանսալով նույնիսկ Ջհանգիրյանի խնդրանքին, որ հիվանդ եղբոր մեջքին պետք չէ սապոգներով հարվածել։ «Ես, իհարկե, ցուցմունք չեմ տվել այդ մասին։ Ես մտածում էի` իշխանությունները գուցե այնքան բարոյականություն ու խելք կունենան, որ գոնե 2, 3 օր հետո բաց կթողնեն, բայց հետո պարզվեց` ավելի հեռուն գնացող ծրագրեր ունեն»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։ Այնուհետեւ Ջհանգիրյաններին տարել են տարբեր ուղղություններով։ Փաստորեն, այս ամենը կատարվել է անօրինական, առանց որեւէ պահանջ ներկայացնելու, ինչ-որ սեւ համազգեստով անձանց կողմից եւ առանց որեւէ հիմքի։ «Շատ լավ իմանալով, որ իմ մոտ զենք կա, ես 15 տարի զենքը կրում եմ ինձ մոտ, օրինական զենք` լավ իմանալով, որ զենք կա նաեւ իմ օգնականի մոտ, եղբորս մոտ, հույս ունենալով, որ մեկը զենքը կհանի, եւ կասեն` Ջհանգիրյանը երկու ոստիկանի ոտքից խփեց, մենք էլ կրակեցինք, ու ինքը զոհվեց... ուզում էին, որ դիմադրություն բեմադրվեր, պարզ չի՞։ Կրակում էին, որ Ջհանգիրյանը զենք հաներ»,- շարունակեց Ջհանգիրյանը` ավելացնելով, որ ամեն ինչ շատ շուտով պարզ է դառնալու։ «Ժողովուրդն ասում է` մախաթը բարդանի մեջ չես պահի, սա չի կոծկվելու, անկախ նրանից, թե դուք ինչ դատավճիռ կարձակեք։ Սա էսպես չի մնալու, եւ մենք հասնելու ենք արդարության... Եփած հավի ծիծաղն էլ է գալիս, որ Ջհանգիրյանին ձերբակալում են ապօրինի զենք պահելու կասկածանքով, այն դեպքում, երբ որ իմ մոտից առգրավված բոլոր զենքերի թույլտվությունը ես նույն վայրկյանին ներկայացնում եմ իրենց, հետո 2-3 օր հետո գլխի են ընկնում, որ պետք է դիմադրություն գրվի, որովհետեւ իրենք տեսնում են` ինչ են արել»,- ասաց դատախազի նախկին տեղակալը` հիմնավորելով, որ իր եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը, չէր կարող դիմադրություն ցույց տալ, երբ նա վատառողջ է եւ նույնիսկ դժվարությամբ է շարժվում։ «Երբ նրա համար նստել-վեր կենալը արդեն մեծ տանջանք էր։ Ես հլը մի կողմ, իմ հետ քաղաքական հարցեր են լուծում։ Ի՞նչ ոտնձգություն կարող էր կատարած լինել հաշմանդամ մարդը` բժշկական կորսետը հագին։ Իսկ իրական հանցագործները նույնիսկ որպես վկա չեն հարցաքննվել էս գործով... Մեզ մոտ արդարադատությունը փոխվել է ոտից գլուխ` ոտքերը վերեւում են, գլուխը` ներքեւում»,- հայտարարեց Ջհանգիրյանը եւ, «ժողովուրդ, դուխներդ տեղը պահեք, ամեն ինչ լավ ա, իրենք գնացած են» ասելով, հեռացավ։ Այնուհետեւ ցուցմունք տվեց տաքսու վարորդը, որն ամբողջությամբ հաստատեց Ջհանգիրյանի կողմից ներկայացված բոլոր փաստերի ճշմարտացիությունը։ Նույնիսկ դատախազ Փիլոյանը երեկ որեւէ առարկություն այդպես էլ չկարողացավ ներկայացնել։ Այնուհետեւ պաշտպանները ներկայացրին նաեւ իրեղեն ապացույց ոստիկանների ցուցմունքներում եղած հակասությունների մի մասը, իսկ մյուս մասն էլ պահեցին հետագայի համար, որպեսզի դրանք մինչեւ մյուս դատը չուղղվեն։ Դատական պրոցեսը անցավ հաջորդ` դատական վիճաբանությունների փուլ։ Այն կշարունակվի սեպտեմբերի 9-ին։

Տպել
759 դիտում

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ