Արտակարգ դրություն՝ փոքր երկրում. Bloomberg-ի, Reuters-ի, Alarabiya-ի եւ այլ հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը

Ինչպես հայտնի է, Հայաստանում այսօր, ժամը 18:30-ից սկսած, մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, գործելու է արտակարգ դրություն սահմանելու մասին որոշումը:

Հայկական լրատվադաշտը ողողված է որոշման մասին պաշտոնական տեղեկատվության, տարատեսակ վերլուծական հոդվածներով, հետեւանքների եւ ընթացքի մասին լուրերով:

Հայաստանի Հանրապետության կառավարության ոչ սովորական որոշմանն անդրադարձել են նաեւ աշխարհի հեղինակավոր մի շարք պարբերականներ:

Ամերիկյան Bloomberg-ը, օրինակ, գրում է, որ փոքրիկ կովկասյան երկիրը սահմանափակել է իր եկիր ելումուտը բոլոր կողմերից: Թվարկելով երկրում մտցված մի շարք սահմանափակումները, պարբերականը  նշում է, որ Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել 30 հաստատված հիվանդի առկայության պայմաններում, սահմանափակվել են օդային եւ ցամաքային փոխադրումները, վերահսկվում  են սահմանները, փակ են կրթական հաստատությունները:

Արաբական Alarabiya-ն նշում է, որ արտակարգ դրությունը գործելու է 30 օր եւ շեշտում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանն առաջին հաջողությունն է գրանցել՝ 1 առողջացած հիվանդի պատմությամբ:

«Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված անդրադարձում նշվում է, որ արտակարգ դրության պայմաններում ՀՀ կառավարությունը սահմանափակելու է նաեւ մամուլի անդրադարձը երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին, թույլատրվելու է միայն պաշտոնական աղբյուրների տվյալների հրապարակումը՝ այդ աղբյուրների հղումների պահպանմամբ: Սա արվելու է խուճապային տրամադրություններից խուսափելու համար:

Վրացական Georgiatoday-ը, 1TV-ն ու Interpressnews-ը ու մի շարք այլ լրատվամիջոցներ եւս հրապարակել են ՀՀ կառավարության որոշումը՝ վրացերեն եւ անգլերեն լեզուներով:

Բրիտանական Reuters գործակալությունը՝ գրելով ՀՀ-ում 30-օրյա արտակարգ դրության մասին, նշում է, որ այդ պայմաններում հետաձգվում է նաեւ ապրիլի սկզբին սպասվող հանրաքվեն:

«3 միլիոն բնակչություն ունեցող երկիրը 30 հաստատված դեպքի եւ 300 մեկուսացված քաղաքացու պայմաններում արտակարգ դրություն է սահմանել»,-գրել է Reuters-ը (մեկուսացվածների թիվն ավելի ուշ կայքում փոփոխվել է՝ դառնալով 380): Պարբերականը գրում է, որ թեեւ Հարավային Կովկասում ամենամեծ ցուցանիշը Վրաստանում է՝ 33 հաստատված դեպք, սակայն Հայաստանն է  նման որոշում ընդունել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու մասին որոշմանն անդրադարձել է նաեւ թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը, ռուսական, ուկրաինական, արաբական, բելառուսական եւ ադրբեջանական տասնյակ լրատվամիջոցներ, ինչպես նաեւ COE-ն՝ Եվրախորհրդի պաշտոնական կայքը:

Տպել
40144 դիտում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած