Այ կոշիկ լիզողներ, դուք պատիվ չունեք, ձեր պատիվը վաղուց ծախել եք օտարներին. Փաշինյան

Վայքի համայնքապետարանին կից հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նախկին պաշտոնյաների և նոր քաղաքական թիմում որոշ պաշտոնյաների օտարասիրության ու անինքնասիրության ծայրահեղ դրսևորումների մասին:

Իր ելույթում անդրադառնալով այն հնարավորությանը, որ այժմ ժողովուրդն ունի հնարավորություն կառավարությունից հիասթափվելու դեպքում օրենքով սահմանված կարգով փոխել այն՝ նա նշեց. «Բայց ես բացառում եմ, որ ժողովուրդը երբեւէ կհամաձայնի, որ իրեն թալանածները նորից գա իշխանության: Սա է ամբողջ պատմությունը, եւ ՍԴ-ը սրա հետ ունի ուղիղ կապ»:

Փաշինյանի խոսքով՝ ՍԴ-ը կազմը ինքնակամ պիտի հրաժարական տար հեղափոխությունից անմիջապես հետո, քանի որ երկրում տեղի էին ունենում լրջագույն փոփոխություններ. «Եվ պարզ էր, որ նախորդ կոռումպացված իշխանության պատվերները քսանքանի տարի կատարածները պիտի հասկանային, որ հեղափոխությունը նաեւ իրենց դեմ էր, որովհետեւ այն աղաղակող անարդարության մթնոլորտը, որ հաստատվել էր Հայաստանում, երբ քաղաքացին իրեն անպաշտպան է զգացել, այդ մթնոլորտի մեծագույն հովանավորներից մեկը ՍԴ-ն էր: Որովհետեւ դուք գնացել եք, քվեարկել մի բանի օգտին, ՍԴ-ը բերել-հաստատել է բոլորովին ուրիշ բան, որը ձեր ընտրության հետ կապված չէր: ՍԴ-ն է, որ չի նկատել ընտրակաշառքները, ընտրակեղծիքները, մարդկանց ահաբեկումները, մարդկանց վախացնելը, սպառնալը, սպառնալիքների ներքո ձայն հավաքելը: Եվ էդ ՍԴ-ը տեղ չունի այն Հայաստանում, որտեղ քաղաքացին այլեւս ազատ է: Տեղ չունի՛, եւ դուք պիտի ապրիլի 5-ին գնաք ու դա հաստատեք»:

Փաշինյանը նշեց նաեւ, թե ինչու մինչ այս ՍԴ անդամներն ինքնակամ չեն հեռացել. «Որովհետեւ իրենց նախկին շեֆերն ասել են՝ չէ, չէ, հլը մի գնացեք, սպասեք, ձեր տեղը խախանդ տեղ ա, մայիսին ասել են՝ հեսա աշնանը մի բան լինելու ա, չի եղել, ասել են, հեսա ցրտերը կընկնեն, ժողովրդի կյանքը կվատանա, ձմեռը մի բան կլնի: Ձմեռն էլ չի եղել, ասել են հեսա գարունը կգա. ասել են՝ հեսա պատերազմ կլինի: Երկու-երեք տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցնում, հիմա Սերժ Սարգսյանն ու հանրապետականն ա պատերազմով վախեցնում: Վա՜յ ասում են, Փաշինյանի կառավարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում, հեսա պատերազմ կլինի: Բա եթե դուք տենց ճիշտ քաղաքականություն էիք վարում, նենց անեիք, 2016 թվի պատերազմը չլիներ, եթե տենց հմուտ դիվանագետներ եք: Ձեր դիվանագիտությունն ի՞նչ ա եղել. ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, այ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն ա, որ լիզել եք մեր անունից, բայց մենք կոշիկ լիզող չենք: Դուք լիզել եք եւ լիզելու եք: Էսօր էլ եք վազում Եվրոպաներն ու ինչքան կոշիկ եք տեսնում, լիզում եք, կոշիկ լիզողներ»:

Ըստ Փաշինյանի՝ այդպիսիք կան նաև նոր կառավարությունում. կան մարդիկ, որոնց հեղափոխությունից հետո վստահելով պաշտոններ են տվել, բայց նրանց էլ դուր է եկել այլոց կոշիկների համը: «Այն պաշտոնյաները, որ գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել, ու էդ լիզելու համար ա, որ վզակոթերին տալով հանել եմ գործից ու ճիշտ եմ արել: Ու հիմա էլ եկել-քաղաքական գործիչներ են խաղում:

Տո այ դուրսպրծուկներ, վզակոթերիդ ուտելու եք: Ու ոնց սկսել եք սերժերի հետ, նենց էլ ավարտելու եք: Երեւէ մեկը չփորձի ժողովրդի հետ խաղեր տալ՝ լինի նախկին պաշտոնյա թե ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային: Բոլորիդ կբերենք հրապարակներում պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձեք թպրտալ: Ծնկի կբերենք բոլորիդ հատ-հատ ժողովրդով: Եվ հյուսիսների, հարավների, արեւելքների ու արեւմուտքների վրա հույս չդնեք: Էս երկրում մի տեր կա, մի տիրակալ կա, եւ դա ՀՀ հպարտ քաղաքացին ա:

Իրենց տներում այնքան չեն քնում, որքան օտար երկրների հյուրանոցներում ու իշխանությունների դռների տակ: Անինքնասեր, անողնաշար... ու դեռ գալիս-ասում են՝ պատիվ ունեմ: Դուք պատիվ չունեք, եւ ձեր պատիվը ծախել եք վաղուց օտարներին, եւ դու Հայաստանում կողմնակից չեք ունենալու, տեր չեք ունենալու, բայց դուք Հայաստանում պատասխան եք տալու՝ հատիկ առ հատիկ: Սրա մասին է ապրիլի 5-ի հանրաքվեն»:

Տպել
2388 դիտում

ՏԿԵՆ-ն ուշադրություն է դարձնում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների իրականացմանը

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում