Պետական համակարգի օրգանիզմը քայքայող «կորոնավիրուսներին» տնական արաղով դիզինֆեկցիա ենք անելու․ Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ շատ անհանգստացած չեք երեկ Հայաստանում արձանագրված կորոնավիրուսի հետ կապված։ Այս մասին այսօր Մալիշկայում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հորդորեց լինել զգոն, բայց միեւնույն ժամանակ՝ չչափազանցնել։

«Մենք բնականոն ընթացքով առայժմ շարունակում ենք քարոզչությունը, որ պահին հանկարծ կտեսնենք, որ դա պատեհ չէ, տեղում կդադարեցնենք, բայց քանի դեռ չենք դադարեցրել, ուրեմն համարում ենք, որ այս պահի դրությամբ որեւէ այլ գործողություն անելու կարիք չկա»,- ասաց վարչապետը։

Խոսելով ՍԴ-ի հանրաքվեի մասին՝ Փաշինյանը շեշտեց, որ իր համար ամենակարեւորը երկրում համերաշխության մթնոլորտի հաստատումն է։

Ըստ նրա՝ ՍԴ-ն գտնվում է նախորդ իշխանության հսկողության եւ վերահսկողության տակ, եւ սա է ամբողջ խնդիրը․ «Խնդիրը ոչ թե այն է, որ ՍԴ-ն մեր վերահսկողության ներքո չէ, այլ որ գտնվում է ուրիշի հսկողության տակ»։

«Ինձ հարցնում են՝ համոզվա՞ծ եք, որ «Այո»-ն կհաղթի, ես ասում եմ, որ համոզված եմ, որ կապահովենք ժողովրդի ազատ քվեարկելու իրավունքը։ Ես համոզված եմ, որ 2 ձեռքերս կկտրեմ, բայց մի մարդու ձայնի վրա չեմ բռնանա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նա չի կարող վստահ լինել, որ «Այո»-ն կհաղթի, որովհետեւ այդկերպ կասկածի տակ կդնի ժողովրդի ազատությունը։

«Հիմա արվում է ամեն բան, որ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, Հայաստանը չկարողանա հաղթահարել գաղջ մթնոլորտը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Ագարակից մինչեւ Մալիշկա քարոզարշավի ընթացքում պարզ դարձավ, որ ժողովուրդը անվերադարձ հաղթահարել է գաղջ մթնոլորտը:

Մեջբերելով մի սփյուռքահայ կնոջ նամակը՝ Փաշինյանը պատմեց, որ անձնագրերի եւ վիզաների վարչությունում այդ կնոջն անընդհատ տարել-բերել էին, ինչից հետո էլ մի աշխատակից ասել էր՝ ինչի՞ ես եկել էստեղ, Նիկոլը ձեզ խաբել ա։

«Կորոնավիրուսը չի վտանգավոր, կորոնավիրուսը նրանք են իսկական, որ մինչեւ հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են։ Այդ «կորոնավիրուսները» հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դիզինֆեկցիա անենք»,- ասաց Փաշինյանը։

Նա պնդեց նաեւ, որ երկար տարիներ Հայաստանում ով ինչ արել է, բացատրել է իր ընտանիքով, երեխաներով։ «Որ հարցրել են՝ ինչո՞ւ ես այդ վատ բանն անում, ասել է՝ դե, ինչ անենք, երեխա ենք պահում, օջախի տեր ենք, պիտի հաց հասցնենք տուն»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով բոլորին փոխել ընտանիքի մասին պատկերացումը։ «Եթե այն ժամանակ ընտանիք ասելով 5 հոգի նկատի ունեինք, հիմա եկեք ընդլայնենք դա. ժողովուրդն է մեր ընտանիքը։ Ապրիլի 5-ին գնանք ընտրության՝ ասելով, որ Հայաստանն իմ օջախն է՝ ձեզնից յուրաքանչյուրի, «մեր», «իմ» տերմինները շատ կարեւոր են, ինձ դուր չի գալիս, հոգնակիով ասել, որովհետեւ այդպես կոնկրետությունից զրկվում է, բայց որ հիմա ասում եմ Հայաստանն իմ օջախն է, «ոչիստները» կասեն՝ ա՜, Հյուսիսային Կորեայի «մոմենտն ա» ուրեմն»,- կատակեց վարչապետը։

Տպել
1610 դիտում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները