Հայհոյում են, ջանդամ թե չհայհոյեն, իրանց գլխին կպնի էդ հայհոյանքը, վիրավորանքին վիրավորանքով չպիտի պատասխանենք. Փաշինյան

Վայքի համայնքապետարանին կից հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց համացանցում տարածված այն տեսանյութի մասին, որում իրենց «Թավշյա հեղափոխության պահապաններ» կոչող երիտասարդներ ներողություն են պահանջում մետրոյում «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիրը» ճղած ու վարչապետի կողմը շպրտած աղջկան ձայնագրած ու ձայնագրությունը հրապարակած քաղաքացուց:

«Երեկ մի խումբ մարդիկ, որ հանդես են գալիս՝ որպես «Թավշյա հեղափոխության պահապաններ», գնացել են մի մարդու մոտ, ով իմ հասցեին ինչ-որ վատ բան է ասել կամ հայհոյանք է ասել, պահանջել են ներողություն խնդրել կամ ինչ-որ նման բան: Դա անընդունելի է ինձ համար: Երկու օր է՝ խոսում ենք, որ հայհոյանքին հայհոյանքով չպիտի պատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չպիտի պատասխանենք, մարդիկ մեր անունից կամ իրենց անունից գնում են, նման գործողություններ են անում»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ դատապարտում է նման գործողությունները:

Նա կոչ է արել բոլոր կողմնակիցներին սադրանքներին չտրվել: «Հայհոյում են, ջանդամ թե չհայհոյեն, իրանց գլխին կպնի էդ հայհոյանքը: Կարեւորն էն է՝ էդ հայհոյանքի հիմքում ճշմարտություն կա, թե չկա: Եթե կա, շատ էլ ճիշտ են անում, որ հայհոյում են: Եթե ճշմարտություն չկա, անիմաստ է... ինչքան ուզում են, հայհոյեն: Կարեւորը՝ ժողովուրդը գիտի ճշմարտությունը ու կառավարության նկատմամբ վստահություն ունի: Ոմանց երազանքները վերջին էս երկու օրերը փշուր-փշուր եղան, որովհետեւ նրանց հույսն էն էր, որ հեղափոխությունից անցել է երկու տարի, եւ ժողովուրդն արդեն հիասթափվել է: Ժողովուրդը չի կարող հիասթափվել մի պարզ պատճառով: Որովհետեւ հեղափոխության արդյունքում մենք չենք եկել իշխանության, դուք եք եկել իշխանության: Մենք ընդամենը վարձու աշխատողներ ենք, որ ընտրված են ձեր կողմից՝ ինչ-որ աշխատանք կատարելու: Կա տեսական հնարավորություն, որ մենք այդ աշխատանքը վատ կկատարենք, իհարկե, կա: Երբ վատ կկատարենք, եւ դուք կհամարեք, որ մենք մեր աշխատանքը լավացնելու բոլոր հնարավորությունները սպառել ենք, մեզ կազատեք աշխատանքից, ձեզ համար կընտրեք ավելի արդյունավետ կառավարություն: Սա է ամբողջ պրոցեսը: Ո՞նց կարող է ժողովուրդը սրանից հիասթափվի: Ո՞նց կարող է տանտերը տանտեր լինելուց հիասթափվի: Ասի՝ չէ, ես չեմ ուզում այլեւս տանտեր լինեմ, ուզում եմ տնվոր լինեմ՝ ինչպես հեղափոխությունից առաջ: Չի կարող նման բան լինի»:

Տպել
2070 դիտում

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից