Չենք պատրաստվում տանկեր մտցնել քաղաք, հատուկջոկատայիների փողն ուղղել ՍԴ դատավորների վրա․ Արման Եղոյան

Իշխանափոխությունից հետո մենք հայտարարեցինք, որ անցնում ենք ուղիղ ժողովրդավարության։ Այս մասին այսօր Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբագրության պատգամավոր Արման Եղոյանը։

Նա փաստեց, որ այսօր մենք բախվել ենք մի խնդրի, որի լուծումը կարող է տալ միայն ժողովուրդը։ Ըստ նրա՝ այդ հարցի լուծումը հնարավոր կլիներ տալ նաեւ այլ իրավական ճանապարհով, բայց դա էթիկապես ճիշտ չէր լինի, քանի որ գործ ունենք իշխանության ճյուղերից մեկի հետ։

Եղոյանը շեշտեց այն փաստը, որ ժողովուրդն է ընտրել գործադիր եւ օրենսդիր իշխանությանը, բայց դատական իշխանությունը դուրս է մնացել ժողովրդի քվեի շրջանակներից։ Ժողովուրդը չգիտի՝ ինչպես է ձեւավորվել ՍԴ-ն, չի հետեւել դրա ընթացքին, իսկ ՍԴ-ի գործունեության ընթացքում բազմիցս բախվել է այդ ատյանի հարուցած խոչընդոտներին։

«Այսօր նախկին իշխանությունները մեզ մեղադրում են՝ ասելով, որ մենք ուզում ենք այս դատավորներին հանել, մեր խամաճիկային դատավորներին բերել։ Մենք որտե՞ղ ենք երբեւէ խամաճիկային լուծում տվել․ հեռուստաընկերություննե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ այսօր կեսից շատն ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունեն, մյուս մասն էլ, կարելի ասել, հավասարակշիռ են։ Համայնքնե՞րն ենք դարձրել խամաճիկային՝ այն դեպքում, երբ ժողովուրդն ընտրում է իր ցանկացած ղեկավարին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ կենտրոնական Երեւանի գործադիր իշխանության կամքին հակառակ մի համայնքում մեկն ընտրվեր համայնքապետ։

«Մեր ինչի՞ն է պետք ՍԴ-ն դարձնել խամաճիկային․ որ կեղծված ընտրություններից հետո տանկերը մտցնենք քաղաք, եւ ՍԴ-ն արդարացնի՞ դա։ Մենք չենք պատրաստվում կեղծել ընտրությունները եւ, առավել եւս, տանկեր մտցնել քաղաք, ՍԴ-ն պատել փշալարերով, հատուկ ջոկատայինների ավտոմատների փողը ուղղել ՍԴ-ի դատավորների վրա եւ իրենց ստիպել որոշումներ կայացնել»,- վստահեցրեց Եղոյանը։

Նա վերհիշեց 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունը, որը, ըստ Եղոյանի, տեղի էր ունեցել խայտառակ ընտրախախտումներով։ «ՍԴ-ն այդ ժամանակ համարձակություն գտավ իր մեջ՝ խորհուրդ տալ հանրապետության ղեկավարին 1 տարվա ընթացքում նշանակել վստահության հանրաքվե։ Դուք հիշո՞ւմ եք, թե ինչ լուտանքներ թափվեցին այն ժամանակ դատարանի անդամների գլխին, եւ դա՝ հրապարակային։ Աստված գիտի, թե ոչ հրապարակային խոսակցություններում ինչեր են ասվել այդ մարդկանց։ Եվ նրանք սկսեցին արդարանալ, որ չպետք է նման բան անեին, բայց դե, խորհուրդ է, տվել են»,- նշեց պատգամավորը։

Նա արձանագրեց նաեւ 2004 թվականի միջադեպը, երբ ժողովուրդը հավաքվեց ՍԴ-ի դիմաց՝ պահանջելով իշխանություններին ընդունել ՍԴ-ի «խորհուրդը», ինչին հետեւեց ծեծ-ջարդ։

«2008-ին էլ նույն բանը եղավ. այդ խայտառակ ընտրություններն էլ արդարացրին։ Իսկ 2018-ի դեկտեմբերի ընտրությունները եղան այնքան մաքուր, արդար, ազնիվ, որ ոչ ոք ՍԴ չդիմեց՝ բողոքարկելու։ Ես համոզված եմ, որ այս հանրաքվեին էլ մենք բոլորս ապահովելու ենք մաքսիմալ արդար, թափանցիկ ընթացք»,- եզրափակեց պատգամավորը։

Տպել
1345 դիտում

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին