Երիտասարդ ու գեղեցիկ կինը կեղծ ռուբլով առեւտուր է արել, ստացել մանրը եւ արագ հեռացել. վաճառողը կեղծիքը հետո է նկատել

16/03/2020 schedule22:40

Ծանոթ մրգավաճառի խանութում տարօրինակ լարվածություն նկատեցինք. վաճառողն ու կրպակի տերն ինչ-որ բան էին քննարկում, ինքնախարազանման մթնոլորտ էր: Լրագրողական հետաքրքրասիրությամբ՝ սկսեցինք հարցուփորձ անել. պարզվեց՝ քիչ առաջ իրենց խանութից մոտ 35 հազար դրամի գողություն է կատարվել՝ ինքնատիպ ներկայացում բեմադրելու միջոցով:

Վաճառողուհին պատմեց, որ խանութ է մտել մի կին եւ սկսել արագ-արագ տոպրակները լցնել ամենալավ մրգերով՝ անընդմեջ խոսելով հեռախոսով: Նրա զրույցից տպավորություն է եղել, որ ինչ-որ տեղ իրեն են սպասում ու շտապեցնում են, ինքն էլ կրկնում էր՝ գալիս եմ, հիմա կհասնեմ, հասկացա, շտապում եմ, եւ նման բաներ:

«Փորձեցի արագ կշռել, հարմար փաթեթավորել, ամեն ինչ արագ-արագ անել: Երբ դրամանապանակը բացեց, որ վճարի, ասեց՝ վա՜յ, մոտս դրամ չկա, միայն ռուբլի ա, կլինի՞ էս անգամ ռուբլով վճարեմ: Շատ եմ խնդրում, մտեք դրությանս մեջ, շատ եմ շտապում, ինձ են սպասում, քաշեցի էդ մարդկանց: Չհասկացա էլ՝ ոնց, ասես՝ հիպնոսի տակ, էդ ամենը արագ-արագ անելով, էդ խառը պահին, ասեցի՝ լավ, իմ խելքով՝ «ընդառաջեցի», ինքն էլ ուրախացավ՝ շնորհակալություն, բան, աչքերը փայլեցին, ես էլ նայում էի աչքերին. վառ կապույտ լինզաներ էր դրել ու իրեն շատ էին սազում»,- պատմեց վաճառողուհին:

Տոպրակները կշռելու, վերցնելու, հեռախոսով արդարանալու, «ռուբլու կուրսը հարմար հաշվելու», մանրի շուրջ պայմանավորվելու հետ մեկտեղ կինը 5000-անոց ռուբլին տվել է վերջին պահին, վերցրել ավելի քան 20 հազար դրամ մանրն ու ավելի քան 10 հազար դրամի առեւտուրը եւ շտապ նստելով այդ պահին մոտեցած տաքսին՝ հեռացել: «Ինքը գնաց թե չէ, նկատեցի, որ 5000-անոցը հասարակ թուղթ է: Բայց մինչեւ սեղանի հետեւից դուրս եկա, խանութից դուրս վազեցի, տաքսին չկար, համարներն էլ չտեսա»,- շարունակեց նա: «Համարները տեսնեիր էլ, օգուտ չունի, հաստատ ծանոթ մարդ էր, գիտեր՝ որ վայրկյանին մոտենա մուտքին»,- միջամտեց կրպակի տերը:

Խնդրեցինք ցույց տալ «թղթադրամ»-ը. ակնհայտ թուղթ էր՝ այդպիսիք տրցակներով վաճառվում են խաղալիքների ու կենցաղային մանրուքների խանութներում: «Գիտե՞ք ինչի եմ ավելի շատ վատ զգում. ախր ամուսինս Ռուսաստանից ամեն ամիս ռուսական է ուղարկում, գնում-վերցնում-փոխում եմ, ես անընդհատ էդ փողի հետ գործ եմ ունենում, ո՞նց չնկատեցի,- ասաց կինն ու անմիջապես էլ սկսեց արդարանալ,- ախր շքեղ հագնված, երիտասարդ, գեղեցիկ կին էր՝ 30-35 տարեկան, տպավորություն էր, որ ինչ-որ միջոցառման է գնում, դրա համար էլ էս ընտիր-ընտիր մրգերն է տանում. երեւի էդ պատճառով հեչ մտքովս չանցավ»:

«Ոստիկանություն դիմե՞լ եք. ուրիշներին էլ այսպես չխաբի»,- հարցրինք: Վաճառողուհին գլուխը կախեց, իսկ կրպակի տերն ասաց. «Ես խնդիր չունեմ, էս պահին էլ կարամ զանգեմ, բայց իրա վրա (վաճառողուհու) մի միլիոն դրամ տուգանք կգա, որ ռուբլիով առեւտուր ա արել, դրան էլ գումարած՝ ՀԴՄ չի խփել... չէր էլ կարա խփեր»:

«Հայկական ժամանակ»-ը Ոստիկանությունից հարցրեց, թե վերջերս նմանատիպ դեպքի մասին իրենց հայտնի դարձե՞լ է, եղե՞լ է տուժած քաղաքացի, որ չնայելով տուգանքի ենթարկվելու վախին, դիմել է իրենց: Ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչությունից հաղորդեցին, որ ոչ միայն եղել են ահազանգեր, այլեւ՝ բացահայտվել են նման սխեմայով խարդախության դեպքեր. «Եղել են ե՛ւ Երեւան քաղաքի, ե՛ւ մարզերի կրպակներից նմանատիպ գողությունների բացահայտման դեպքեր: Աշխատում են հենց այդպես՝ վերջին պահին տալիս են ռուսական ռուբլի՝ եւ առավելապես հենց 5000-անոց կամ 2000-անոց, վերցնում մանրն ու արագ հեռանում»: Այսպես, վերջին ամիսներին Հայաստանում ռուսական «հուշանվեր-թղթադրամներով» գնում են ոչ միայն միրգ-բանջարեղեն, այլեւ՝ օծանելիք, կոնյակ, ծխախոտ եւ... ծաղիկ:

Մանրավաճառ մեր քաղաքացիներին հիշեցնենք, որ 2004թ. նոյեմբերի 24-ին ընդունված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին»  օրենքի 3-րդ գլխի դրույթների համաձայն՝ մեր երկրում առեւտրային գործարքների համար թույլատրելի միակ դրամը ՀՀ դրամն է: Անշտապ կամ հապշտապ պետք է կիրառել միայն ՀՀ դրամը, ինչը, փաստորեն, նաեւ թույլ կտա խուսափել թե՛ գեղեցիկ ու գեղագետ խարդախների կողոպուտից, թե՛ խաբված լինելու տհաճությունից, թե՛ տույժ ու տուգանքներից:

Իսկ տուգանքները, նշենք որ, փոքր չեն (կրպակատիրոջ իմացածի կրկնակին են). «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները ՀՀ դրամով իրականացնելու պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտման գումարի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի (1000 դրամի) երկուհազարապատիկի (2 մլն դրամի) չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում: Մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կատարելու դեպքում նախատեսվում է առնվազն 4 միլիոն դրամ տուգանք: 

Տպել
3519 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ