Նոր կորոնավիրուսը Չինաստանից նահանջում է. հիմա նրա թիրախում են Իտալիան, Հարավային Կորեան եւ Իրանը

Նոր կորոնավիրուս COVID-19-ի հետեւանքով աշխարհում մահվան դեպքերի թիվը այսօր հատել է 4000-ի սահմանը: Արձանագրվել է, որ վարակակիր է մոտ 115 հազար մարդ, որոնցից 80 հազարը՝ Չինաստանում, մնացյալը՝ աշխարհի այլ՝ 114 երկրում: Առողջացել եւ հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 64 հազար մարդ, 46 հազարը դեռեւս բուժում է ստանում, մոտ 6 հազարը (12 տոկոսը) ծանր կամ կրիտիկական վիճակում է, հաղորդում է BBC-ն:

Չինաստանից կարծես վարակը նահանջում է, հիմա նրա թիրախում են Իտալիան, Հարավային Կորեան եւ Իրանը:

Իտալիայում դեռեւս չի հաջողվում վարակը վերահսկողության տակ վերցնել: Այսօրվա դրությամբ այնտեղ արդեն գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9 հազար եւ մահվան 463 դեպք: Հարավային Կորեայում  վարակված է մոտ 8 հազար մարդ, գրանցվել է մահվան 54 դեպք: Իրանում վարակման ավելի քան 7 հազար եւ մահվան 237 դեպք է արձանագրվել:

Իրավիճակը ծանր է նաեւ Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի որոշ շրջաններում. գրանցվել է համապատասխանաբար ավելի քան 1420, 1230 եւ 1220 վարակման դեպք: Ֆրանսիայում եւ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 30-ական դեպք, Գերմանիայում՝ 2-ը, ԱՄՆ-ում գրանցվել է վարակման ավելի քան 700 եւ մահվան 27 դեպք:

Ճապոնիան սահմանում է 14-օրյա կարանտին

«Իտալիայից եւ Ֆրանսիայի, Գերմանիայի որոշ հատվածներից Հոնկոնգ ժամանած բոլոր ուղեւորները պարտադիր կարանտինի 14-օրյա շրջան կանցնեն՝ կորոնավիրուսային համաճարակից խուսափելու համար»,- այսօր հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը՝ հիշեցնելով, որ ամբողջ Իտալիայում սահմանափակված է տեղաշարժը: Հոնկոնգի կառավարությունն ընդգծել է, որ հետեւում է նաեւ Իսպանիայի եւ Հնդկաստանի համաճարակային իրավիճակին՝ չնայած որ այդ երկրներից եկող ճանապարհորդները դեռ ստիպված չեն անցնել կարանտինի շրջան:

ՌԴ-ն սպառնում է 5 տարվա ազատազրկմամբ

Անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներից Ռուսաստանի Դաշնություն ժամանող մարդկանց համար սահմանված է ինքնամեկուսացման ռեժիմ, որը խախտելու համար մարդուն սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Այս մասին հաղորդում է Մոսկվայի առողջապահության նախարարությունը:

Փոխվում են տնտեսական թիրախները

Դոլարի փոխարժեքն այսօր մի փոքր բարձրացել է, իենինը՝ իջել: Վերլուծաբաններն ասում են, որ դեռ վաղ է դոլարի ցածրագույն կետի մասին խոսել, այն սկսեց արագորեն անկում ապրել երկուշաբթի, երբ Սաուդյան Արաբիայի եւ Ռուսաստանի միջեւ մեկնարկեց նավթի գների պատերազմը: Սա, նշում են, հնարավորություն է ընձեռում իենին ոտքի կանգնել նախքան փոթորկի նոր՝ առավել կատաղի հարվածը: «Չինաստանից ստացվող տվյալները հավանաբար առանձնահատուկ հետաքրքիր են, քանի որ սա առաջին երկիրն էր, որին հարվածեց վիրուսը: Լարվածությունը շուկաներում ամենայն հավանականությամբ կշարունակվի, եւ ես չեմ բացառում, որ շուտով արտարժույթի շուկաները կրկին հարված ընդունելու լուրջ ռիսկի առաջ կլինեն»,- ասել է Commerzbank-ի վերլուծաբան Թու Լան Նգուենը:

Իսկ Բրիտանիայում...

Աշխարհի տարբեր երկրներում մարդիկ կորոնավիրուսի բռնկման պատճառով հավաքում են սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պաշար: Բրիտանիայում, չգիտես ինչու, առանձնահատուկ պահանջարկ ունի զուգարանի թուղթը: Ինչպես ակնհայտ է դատարկ դարակներից, առաջնահերթությունն այստեղ այլ է:

Իսկ վերջում լուսանկարներ հիասքանչ Իտալիայի դատարկ զբոսավայրերից

Տպել
2102 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը