Լուսաղբյուրի բնակիչը կարծում է՝ «հանրաքվեն շուտ պըտի էնեին». քարոզարշավ Լոռու 7 գյուղերում (լուսանկարներ)

Ապրիլին կայանալիք հանրաքվեի Լոռու մարզի «ԱՅՈ՛» քարոզչական խումբը, որի պատասխանատուն մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է, այսօր այցելել է Սպիտակի տարածաշրջանի 7 գյուղական համայնքներ:

Քարոզարշավի առաջին կանգառը Լուսաղբյուր գյուղն էր: Բնակիչներին մարզպետը նախ հանձնեց «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրեր»-ը՝ նախընտրական բուկլետները, որից հետո արդեն ներկայացրեց պետության կողմից կատարված այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվել ու իրականացվելու են Լուսաղբյուրում: Ղուկասյանը խոսեց նաեւ սահմանադրական հանրաքվեին բնակչության ակտիվ մասնակցության մասին՝ նշելով, որ Հայաստանում, հեղափոխությունից հետո, որոշողը քաղաքացին է, հետեւաբար՝ իրենց է տրված այս կարեւոր ու օրակարգային հարցի լուծման բանալին: Լուսաղբյուրի բնակիչներից մեկը, տեղից բացականչեց՝ «Ըդիգ շուտ պտի էնեիք, որ էսքան չոգեւորվեին ու վերջապես հասկանային, որ Հայաստանում իրենք,  իրանց ձեռքով ու իրանց համար գրված օրենքներն էլ տեղ չունեն…»:

Քարոզարշավին եկած գյուղացիները բարձրաձայնեցին նաեւ մի գյուղում դեռեւս առկա խնդիրների մասին:

Հարթագյուղում էլ, ինչպես Լուսաղբյուրում, մարդիկ եկել էին անձամբ մարզպետից լսելու, թե ինչով է կարեւոր սահմանադրական հանրաքվեն ու թե ինչու պետք է հենց «Այո» ասել: Հարթագյուղից հետո քարոզչական խումբը եղավ Սարալանջ համայնքում: Չնայած ցուրտ եղանակին, բնակչությունը հավաքվել էր դպրոցի բակում: Հավաքված մարդիկ վստահեցնում էին՝ ինչպես հեղափոխությունը սկսեցին, այնպես էլ կհասցնեն տրամաբանական ավարտին:

Մեծ Պարնի համայնքում բնակչությունը լսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռիում գտնվելու մասին, լուրեր էին հասել, թե իրենց գյուղ էլ է գալու: Վարչապետը չէր եկել, փոխարենը՝ մարզպետն էր ներկա: Խոսելով կատարված աշխատանքների մասին, մարզպետը վստահեցրեց՝ թավշյա հեղափոխությունից հետո յուրաքանչյուրի կյանքում շատ բան է փոխվել ու դեռ փոխվելու. «Թավշյա հեղափոխությունից հետո ինքներդ համոզվեցիք՝ Հայաստանում որոշողը քաղաքացին է, ու այսօր իշխանությունը մեկ անգամ եւս ձեզ որոշում կայացնելու իրավունք է տվել»:

«Այսօր մենք հավաքվել ու գիտակցում ենք, որ վճռորոշ ու վճռական քայլ ենք կատարելու, գիտակցելով, որ գնում ենք սահմանադրական բարեփոխումների, այդ բարեփոխումները լինելու են այսօրվա սերունդների բարեկեցության եւ վաղվա սերունդների բարօրության համար: Սահմանադրական բարեփոխումները լինելու են Հայաստանի վաղվա ազատության, անկախության ու անվտանգության համար, այդ սահմանադրական բարեփոխումները լինելու են ժողովրդի իրավունքի պաշտպանության համար: Այլեւս Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր, ամենանաթողության ու անպատժելիության մթնոլորտ, չպետք է լինի»,-իր ելույթում նշեց Մեծ Պարնի գյուղի բնակիչ Արմեն Բադալյանը:

Ծաղկաբերում, որտեղ հեղափոխությունից հետո, պետական աջակցությամբ բազմաթիվ լուրջ ծրագրեր են իրականացվել, սպասում էին թե՛ մարզպետի այցին, ու թե՛ նախընտրական քարոզչական խմբին: Զրույցի թեման նույնն էր՝ գյուղի խնդիրներ, արված աշխատանքներ ու ապագա անելիքներ, սահմանադրական հանրաքվեի մասնակցություն, որին քարոզչությանը եկած ծաղկաբերցիները, իրենց վստահեցմամբ, «Այո» են ասելու. «Ինչքան «Ոչ»-ին արժանի բան կար՝ 2 տարի առաջ ասել ենք, հիմա «Այո»-ի ժամանակն է», իսկ թե ինչու պետք է ասեն՝ այսպես մեկնաբանեցին. «Հեղափոխությունից հետո գյուղում էնքան բան ա փոխվել, թեկուզ հենց այդ փոփոխությունների, որակյալ ասֆալտապատման, իրականացված ծրագրերի ու գյուղացիներին պետության կողմից դարձվող ուշադրության համար»:

լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
3564 դիտում

ՊՆ-ն անդրադարձել է Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու և որդու՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ լուրերին

ԱԺԲ-ի ակցիայի ժամանակ կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. մանրամասներ

Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը. Ալիև

«Ո՞ր թվականին կուզեիք Հայաստանը դառնար ԵՄ անդամ». վարչապետը անկեղծ պատասխան է տվել (տեսանյութ)

Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը

Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է անվանել

Քաղաքացիների շրջանում վստահություն չկար Կառավարություն ընտրելու, այժմ իրավիճակը բոլորովին այլ է․ ՀՀ վարչապետ

Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Բայրամովը հայտարարել է, թե իմաստ չկա պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Փակել ճանապարհ, որից քո բանակը մատակարարվում է, և դրա մասին հպարտորեն հայտարարել, հաստատ հայրենասիրություն չէ. Քոչարյան

ԵԱՀԿ-ն ողջունում է սահմանազատման գործում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը․ հայտարարություն

Ճանապարհը փակած անձինք ոստիկանության մեքենան տեսնելուն պես խուճապահար փախչում են՝ ազատելով փողոցը (տեսանյութ)

Հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը. ինչ է քննարկվել

Ցուցարարը հանրահավաքների էր գնացել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Որոշ մարզերում սպասվում է -1 աստիճան ցուրտ. ջերմաստիճանը կրկին կնվազի, անձրևն ու կարկուտը՝ կշարունակվի

Հայաստանի և Դանիայի վարչապետերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը

Տա Աստված՝ լինի իշխանափոխություն, մի աշխարհ մարդ ծեծվի դալաններում, սատկեն բանտում, ստորացվեն. Գալստանյանի աջակից

Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պատկերացնենք՝ հաջողեցիք, հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելո՞ւ եք՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. Գրիգորյան

Վնաս պատճառելու համար դիտավորյալ կրակել է 2 մեքենայի վրա ու փախել. մանրամասներ Աշտարակում կրակոցների դեպքից (տեսանյութ)

Մտեք Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին․ Վարդանյանը՝ Գալստանյանին

Գալստանյանի անհաջողությունների ֆոնին ավագանու իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց բեմադրություն անել. Փամբուխչյան

Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի էջով մարդկանց բռնության ենթարկելու կոչերի համար հարուցվել է վարույթ

Տիկնիկային թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը

Աղջիկը մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ, տղան՝ հրամանների․ Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար

Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Աշխատում ենք, որ միգրանտների հոսքը ահաբեկչության համար սպառնալիք չդառնա. ՌԴ ԱԳՆ