Ոչ առաջ, ոչ հետ. թուրք-հունական սահմանին կուտակված 32 հազար փախստականների ճակատագիրն անհայտ է (լուսանկարներ)

Փախստականների թիվը, որոնք ներկա պահին կուտակվել են թուրք-հունական սահմանի մոտ եւ փորձում են հատել այն ու հայտնվել Եվրոպայում, պաշտոնական Աթենքի տվյալներով, կազմում է շուրջ 32 հազար: Մինչդեռ Թուրքիան 4 անգամ ավել թվեր է հրապարակում:

Եվրամիությունը պնդում է, որ Թուրքիան պարտավոր է կիրառել ու հաշվի առնել 4 տարվա վաղեմություն ունեցող համաձայնության կետերը, երբ Հունաստանի հետ իր ունեցած սահմանը փակելու դիմաց ստացել է 6 միլիարդ եվրո՝ փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար:

Անկարան հայտարարում է, որ ԵՄ-ն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից ՝ կապված Իդլիբում հակամարտության սրացման հետ եւ առկա իրավիճակում  այդ հարցի շուրջ ունեցած Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես է եկել զգուշացումներով. «Թուրքիան ապարդյուն հույսեր է փայփայում, որ եվրոպական սահմանները բաց են: Մենք պաշտպանում ենք մեր սահմանները, բայց, մյուս կողմից, մենք պարտավոր ենք հարգել մարդու իրավունքները: Արժե ավելացնել, որ մենք այս ձևով չենք ողջունում Եվրամիության տարածք ներխուժելու փորձերը, երբ խախտվում է երկրի սահմանների անձեռնմխելիության սկզբունքը»:

Շաբաթվա կեսին, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ հրավիրված հրատապ նիստում, Բրյուսելը «կտրականապես մերժեց միգրացիոն ճնշում գործադրելու փորձերը քաղաքական նպատակներին հասնելու համար»: Ի պատասխան դրան ՝ Անկարան ԵՄ ղեկավարությանը մեղադրեց, որ Թուրքիային ֆինանսական օգնության նոր տրանշից բաժին չի հասել:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիայի տարածքում ապաստանած միգրանտներին:

Ավելի վաղ Թուրքիան ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ուժեր է ուղարկել իր արեւմտյան սահմաններ՝ 1000-ից ավելի ոստիկաններից կազմված: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Իրավիճակը գնահատելու համար հինգշաբթի օրը նախարարը թռիչք է կատարել Էվրոս գետի մերձակայքում գտնվող տարածքի վրայով, այնուհետ այցելել թուրքական բանակի սահմանային կետեր: Ըստ նրա, ոստիկաններին տրվել է հստակ խնդիր ՝ կանխել փախստականների վերադարձը Թուրքիա:

Նախարարը նշել է, որ օգտագործվում են նաեւ փչովի շարժիչային նավակներ՝ գետի երկայնքով հերթապահություն իրականացնելու համար: Սոյլուն այդ ամենը որպես անհրաժեշտ քայլ է որակել՝ իբրեւ եվրոպական երկրների կողմից միջազգային գործող կանոնները խախտող որոշակի գործողություններից իրենց սահմանները  պաշտպանելու ուղղությամբ, քանի որ սահմանին կուտակված միգրանտներին հույն սահմանապահները հետ են մղում:

Հունաստանի կառավարության պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ չորեքշաբթի օրվանից սկսած տեղական ոստիկանությունը դիմակայել է երկիր ապօրինի մուտք գործելու շուրջ 7000 փորձի: Ձերբակալվել է 24 մարդ, նրանք հիմնականում ներգաղթյալներ են Պակիստանից եւ Աֆղանստանից: Անցած 6 օրվա ընթացքում կասեցվել է սահմանը ապօրինի հատելու գրեթե 35.000 փորձ, ձերբակալվել է 240 մարդ:

Հունաստան ժամանող միգրանտներն այժմ չեն կարողանում դիմել ապաստան հայցելու համար, քանի որ երկրի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել այդպիսի հայցերի ստացումը առաջիկա 1 ամսվա ընթացքում ՝ սկսած մարտի 1-ից: Հունաստանի ներգաղթի նախարար Նոտիս Միթարակիսը հայտնել է, որ այն մարդիկ, որոնք այս շաբաթ ապօրինի ժամանել են երկիր, կուղարկվեն Հունաստանի հյուսիսում գտնվող միգրանտների փակ կալանավայր, այնուհետ համապատասխան ընթացակարգերով արտաքսվելու են:

Նշենք, որ Թուրքիան իր սահմանները դեպի Եվրոպա բացել է ոչ միայն Հունաստանի, այլ Բուլղարիայի հետ էլ: Տարբերությունն այն է, որ Բուլղարիայի հետ սահմանից ավելի քիչ է փախստականների հոսքը, մինչդեռ Հունաստանի հետ սահմանի մոտ կուտակված մի քանի տասնյակ հազարի հասնող միգրանտները հաստատվել են այնտեղ ընտանիքներով, իրերով, տեղակայել են վրաններ, վառում են կրակ եւ կերակուր պատրաստում, գետում լվացվում եւ փաստացի՝ բնակվում սահմանի երկայնքով: Նրանք չունեն այլընտրանք, քանի որ՝ մի կողմից Թուրքիան հետ չի ընդունում իր երկիրը լքած փախստականներին, մյուս կողմից՝ եվրոպական երկրներն իրենց սահմաններն հատել ու իրենց տարածք մուտք գործել չեն թույլատրում:

Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կրակասաչանովը հայտնել է, որ ամեն գնով պաշտպանելու է իր սահմանները: Մարտի 6-ի առավոտյան Թուրքիայի հետ սահմանի հատման տարածքից ձերբակալվել է 30 փախստական, բոլորն էլ՝ սահմանը հատելու փորձի համար:

Տպել
1959 դիտում

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)