Այսօր համակարգում կան դատավորներ, որոնք նախապես ունեցել են քննության թեստերը եւ մի ստորագրությամբ դարձել են դատավոր

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ամբողջությամբ խնդրահարույց է եւ ռիսկային դրույթներ է պարունակում: Այս մասին այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Նրա կարծիքով՝ խնդրահարույց է մասնավորապես նախագծի այն կետը, որով նախատեսվում է դատավորի տարիքային շեմը 28-ից իջեցնել 25, ինչպես նաեւ սահմանել 3 տարվա մասնագիտական ստաժ 5 տարվա փոխարեն:

Պատգամավորի համոզմամբ՝ քիչ աշխատանքային փորձ ունեցող անձը չի կարող ճիշտ իրականացնել ապացույցների օբյեկտիվ եւ բազմակողմանի ուսումնասիրությունը, հետեւաբար անխուսափելի կլինեն դատական սխալները:

«Եթե ոլորտը բարեփոխելու փուլում նոր դատավորների ներգրավման խնդիր ունենք, դա որեւէ կերպ չպետք է անենք որակի հաշվին»,- ասաց Իսայանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ կարծում է, որ երիտասարդները մեծ ներուժ ունեն եւ պետք է մասնակցեն մեր երկրում որոշումների իրականացմանը՝ թե՛ քաղաքական իշխանության սահմաններում, թե՛ դատական: «Նրանց փորձի բացակայությունը նաեւ փորձանքի բացակայություն է լինելու, եւ նրանք կարողանալու են իրենց երիտասարդական իդեալիզմը եւ մաքսիմալիզմն օգտագործել՝ անաչառ որոշումներ կայացնելու համար»,- ասաց Կարապետյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նախագծի վերաբերյալ նույնպես հայտնեց իր մտահոգությունը: «Եթե մենք բաժակը պղտոր ջրով լցնենք, այնուհետեւ ինչքան էլ փորձենք մաքուր ջուր լցնել, բաժակը չի բյուրեղանա: Մենք այս բաժակի պղտոր ջուրը պետք է զտենք, այնուհետեւ մաքուր ջուր լցնենք»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս օրենքով առաջարկվող գործիքակազմը չի հանգեցնի նրան, որ դատական համակարգը զտում անցնի:

«Մենք ունենք դատավորներ, որոնք 1999 թվականին նախապես ունեցել են քննության թեստերը, անգիր արած այդ 100 թեստերը եկել են ու ստորագրել եւ այսօր աշխատում են՝ որպես դատավոր»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետք է քայլ անել՝ այդ դատավորներից ձերբազատվելու համար, հետո նոր լավ, բանիմաց դատավորներով համալրել դատական համակարգը:

Տպել
1813 դիտում

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով