Միջնորդների «սուփրան» եւ ընդդիմության «խմբերգը». Վրաստանում խորանում է քաղաքական ճգնաժամը

Փետրվարի 18-ին Վրաստանի կառավարության որոշմամբ ազգային նշանակության ավանդույթի կարգավիճակ տրվեց վրացական խմբերգերին (բազմաձայն երգեցողությանը) եւ սուփրային: Որոշումից մեկ շաբաթ անց արեւմտյան երկրների դիվանագետները որոշեցին օգտագործել արդեն պաշտոնապես հաստատված ավանդույթներից մեկը՝ սուփրան Վրաստանի կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը նոր թափ տալու համար:

Նախ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին ճաշի հրավիրեց ԱՄՆ դեսպանը: Փետրվարի 27-ին քաղաքական գործիչներն արդեն նախաճաշում էին ԵՄ դեսպանի մոտ: Իսկ հաջորդ օրվա երեկոյան ոչ պաշտոնական հանդիպում տեղի ունեցավ արդեն Գերմանիայի դեսպանի նախաձեռնությամբ:

Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ խորհրդարանի մեծամասնական եւ համամասնական տեղերի քանակի շուրջ: Գործող օրենսդրությամբ Վրաստանի խորհրդարանի 150 տեղերից 73-ը ստանում են միամանդատ ընտրատարածքներում ընտրությունների հաղթողները: Մնացած 77 տեղերը բաշխվում են 3 տոկոսանոց շեմը հաղթահարած կուսակցությունների միջեւ:

Ընդդիմություն ներկայացուցիչները հանդես են գալիս ամբողջովին համամասնական ընտրակարգի օգտին: Նրանք մտավախություն ունեն, որ «Վրացական երազանքը» կօգտագործի իշխանական լծակները միամանդատ ընտրատարածքներում հաղթելու համար: Իշխանական ուժի պատգամավորներից շատերը դեմ են միայն համամասնական ընտրակարգին անցում կատարելուն՝ նշելով, որ դա կվտանգի երկրի կայունությունը:

Այդուհանդերձ, մինչեւ փետրվարի սկիզբը կողմերը հասել էին որոշակի համաձայնության: Մասնավորապես համաձայնեցվել էր Սահմանադրական նորմի ամրագրումը, որի շնորհիվ ընտրություններում 40 տոկոսից պակաս ձայն ստացած կուսակցությունը կամ դաշինքը չի կարողանա կառավարություն ձեւավորել: Իշխանությունը նաեւ առաջարկել էր ընդդիմությանը կրճատել միամանդատ ընտրատարածքներում ընտրվող պատգամավորների թիվը՝ 73-ից հասցնելով 50-ի: Սակայն փետրվարի 11-ին ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավայի նկատմամբ դատավճիռը վտանգի տակ դրեց բանակցությունների ապագան։

Դիվանագետների նախաձեռնած հանդիպումները շոշափելի արդյունք չեն տվել: Հանդիպման մասնակիցները նշում են, որ դրանք անցել են ոչ ֆորմալ միջավայրում, տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Ընդ որում՝ իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ ընդդիմությունը պետք է ընդունի իրենց առաջարկը, քանի որ իշխող թիմի կողմից մշակվել է «մտածված, համամասնականին մոտ եւ արդար համակարգ»: Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն էլ նշել է, որ եթե ընդդիմությունը «գոնե մի քիչ պատասխանատվություն ցուցաբերի», ապա կողմերը կարող են մինչեւ մարտի 9-ը հասնել համաձայնության:

Ընդդիմությունը շարունակում է անընդունելի համարել մեծամասնական մանդատների մասնակի նվազեցման առաջարկը եւ պնդում է ամբողջովին համամասնական համակարգին անցնելու պահանջը: Բացի այդ, ընդդիմադիրները պահանջում են ազատ արձակել իրենց բոլոր կողմնակիցներին ու ակտիվիստներին, որոնց նրանք համարում են քաղբանտարկյալներ։ «Վրացական երազանքը», բնականաբար, հայտարարում է, որ երկրում քաղբանտարկյալներ չկան եւ հրաժարվում է անգամ քննարկել այդ թեման:

Ընդդիմությունն, ըստ ամենայնի, գնում է առճակատման: Խոշոր հաշվով այն վերջնագիր է ներկայացրել կառավարությանը եւ վերջինիս կողմից այդ պայմանները մերժելու դեպքում պատրաստվում է բողոքի եւ անհնազանդության լայնածավալ ակցիաներ անցկացնել: Միավորված ընդդիմության վստահության աղբյուրը հանրության բացասական տրամադրվածությունն է իշխող կուսակցության նկատմամբ: Համաձայն հանրային կարծիքի վերջին հարցումների՝ «Վրացական երազանքը» զգալիորեն զիջել է իր դիրքերը: Ամենաթարմ հարցման արդյունքներով՝ ընտրողների 55 տոկոսը քվեարկելու է միավորված ընդդիմության օգտին եւ միայն 39 տոկոսը՝ իշխող կուսակցության: Հատկանշական է, որ, ըստ հարցման, ընդդիմադիր ուժերի առանձին մասնակցության պարագայում «Վրացական երազանքը» կստանա 34 տոկոսը (հաշվի առնելով 3 տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայների փոշիացումը՝ ավելին) եւ կզբաղեցնի առաջին տեղը:

Ողջ հարցը նրանում է՝ արդյո՞ք ընդդիմությանը կհաջողվի միացյալ մնալ մինչեւ նոյեմբեր: Իշխանությունը, թերեւս, հույս ունի, որ միջկուսակցական պայքարը եւ անձնական ամբիցիաներն ի վերջո կհաղթեն միասնական ճակատով հանդես գալու ձգտմանը:

Ընդդիմության միացյալ ճակատը ձեւավորվել էր նախորդ տարվա նոյեմբերին, երբ իշխող խմբակցության մեծամասնական պատգամավորները տապալեցին ընտրական բարեփոխումները: Այն բաղկացած է քաղաքական եւ գաղափարական տարբեր ուղղվածության 38 կուսակցություններից: Ապրիլի 4-ին միացյալ ընդդիմությունը նախատեսում է մեծ հանրահավաքի ընթացքում ներկայացնել միամանդատ ընտրատարածքների թեկնածուներին: Սակայն մամուլում արդեն իսկ հայտնվում է տեղեկատվություն, որը սպառնում է ընդդիմության միասնությանը:

Վրացական ԶԼՄ-ներով սկսել են շրջանառվել թեկնածուների ոչ պաշտոնական ցուցակներ, որոնցում մեծ մասը հատկացված է Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներին: Թեեւ կուսակցությունների կողմից հերքվեց առհասարակ որեւէ ցուցակի առկայության փաստը՝ այդ տեղեկություններն իրենց բացասական ազդեցությունն ունեցան:

Այդպիսով, անգամ մի կողմ թողնելով այն, որ իշխանությունների հետ համաձայնության չգալու պարագայում ընդդիմությունը ստիպված է լինելու համաձայնեցնել 73 թեկնածուի հարցը, ինչը, բնականաբար, ավելի բարդ է քան 50 կամ 40 թեկնածուի դեպքում եւ հավելյալ սպառնալիք է ընդդիմության միասնությանը՝ ընդդիմությունն ապահովագրված չէ նմանատիպ ապատեղեկատվության տարածումից, որը, թիրախային եւ պարբերական լինելու դեպքում զգալիորեն կնվազեցնի «ընդդիմադիր խմբերգի» հնարավորությունները:

Տպել
17447 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են