Քարոզչական մանիպուլյացիաների դեմ իմունիտետ է պետք

01/03/2020 schedule11:00

Այն, որ հանրաքվեին ընդառաջ նախկինների քարոզչական հռետորաբանությունն օրեցօր կոշտանալու է, հասկանալի ու կանխատեսելի էր: Նույնքան կանխատեսելի է, որ իշխանությունների գործողությունների մեջ նույնպես նախընտրական քարոզարշավի տարրեր կհայտնվեն: Ու որ այս ամենը ծանր նստվածք չթողնի՝ կարեւոր է, որ մարդիկ հստակ իմանան, թե քարոզչական ինչ մանիպուլյացիաներ են կիրառվում մեզանում, եւ որքանով այդ ամենը կապ ունի իրականության հետ: Մի քանի օրինակ բերենք:

Նախկիններն իշխանություններին մեղադրում են դիլետանտության եւ քարոզչական պատերազմում Ադրբեջանին պարտվելու մեջ, որովհետեւ ռուսական մի քանի լրատվամիջոցներում Խոջալուի դեպքերի վերաբերյալ խայտառակ հակահայկական հրապարակումներ են հայտնվել, իսկ «պատկան մարմինները»  դրան պատրաստ չեն եղել եւ չեն կանխել: Ընդ որում՝ այս մեղադրանքը հնչեցնողները վստահաբար գիտեն, որ ադրբեջանցիներն այդ հրապարակումների համար հսկայական գումարներ են ծախսել: Ռուսական (եւ ոչ միայն ռուսական) մամուլում փողով ինչ ասես կարելի է հրապարակել: Հիմա մեր իշխանություններին մեղադրողների ասածն ի՞նչ է, մենք պիտի ավելի շատ փող առաջարկեինք եւ հակառակ հոդվածնե՞րը պատվիրեինք: Դա էլ է տարբերակ, իհարկե, բայց եկեք հիշենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ ամիսներ առաջ արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցներում Հայաստանի մասին դրական հոդվածներ հրապարակվեցին: Ադրբեջանցիներն անգամ իրենց նեղություն չտվեցին ու չխոսեցին այդ հոդվածների վճարովի լինելու մասին, որովհետեւ նրանց փոխարեն դա արեցին նախկիններին սպասարկող հայաստանյան քարոզչամիջոցները: Անգամ  «լրագրողական հետաքննություններ» արեցին ու «պարզեցին» թե կոնկրետ որքան են արժեցել այդ հոդվածները (թեեւ լրատվամիջոցները պաշտոնապես հերքեցին, որ դրանք կոմերցիոն հոդվածներ են եղել): Իսկ Խոջալուի մասին ադրբեջանամետ հոդվածների դեպքում, չգիտես ինչու, հակաիշխանական քարոզչամիջոցները ոչ մի հետաքննություն չարեցին, անգամ բառ չասացին, որ դրանք վճարովի հոդվածներ են: «Ապաշնորհ իշխանությունների մեղքով Հայաստանը պարտվեց քարոզչական պատերազմում», եւ վերջ: Այսինքն՝ ճիշտ եւ ճիշտ այն, ինչ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներշնչել սեփական ժողովրդին:

Ուրիշ օրինակ բերենք: Իշխանություններին մեղադրում են նաեւ, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը խայտառակ փնթիությամբ է կազմակերպված, սկզբում վարչապետը կոչ արեց խուճապի չմատնվել, իսկ մի քանի ժամ անց Իրանի հետ սահմանը փակվեց, եւ այլն: Անհասկանալի է, թե ինչպես պիտի վարվեին իշխանությունները՝ ըստ քննադատողների տրամաբանության: Երեւի վարչապետը պիտի կոչ աներ անհապաղ խուճապի մատնվել, իսկ Իրանի հետ սահմանը պիտի բաց մնար: Բայց քարոզչական մանիպուլյացիաների մասնագետներին ոչ կորոնավիրուսն է հետաքրքրում, ոչ սահմանների վիճակը: Կարեւորը մերկապարանոց եզրակացությունն է՝  «իշխանություններն ապաշնորհ են»:

Մեկ այլ օրինակ: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ինչ-որ մարդիկ շրջում են Երեւանում, ինչ-որ շենքեր նկարում, իրար հետ խոսում ադրբեջաներեն ու ծաղրում Հայաստանի իշխանություններին: Եվ՝ հարյուրավոր մեկնաբանություններ այն մասին, թե Հայաստանի իշխանություններն «ուղտի ականջում քնած են», ադրբեջանական լրտեսները վխտում են երկրում, իսկ սրանք իրենց քաղաքական շահերից այն կողմ բան չեն տեսնում... Պարզ ասած՝սովորական քարոզչություն: Մինչդեռ փաստն այն է, որ այդպիսի տեսագրության համար անհրաժեշտ է ընդամենը սիրողական տեսախցիկ եւ ադրբեջաներեն իմացող մարդ: Վերջ:

Մի խոսքով՝ հասարակությունը պիտի կարողանա քարոզչական մանիպուլյացիաները տարբերել իրական տեղեկատվությունից կամ գոնե քննադատաբար վերաբերվել իրեն հրամցվող  «տեղեկատվական հոսքերին»:

Ներքաղաքական սրացումների ժամանակահատվածներում դա ամենակարեւորն է:

Տպել
1999 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ