Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ. Առաքելյան

ՀՀ կառավարությունը հարկային բարեփոխումների շրջանակներում ցանկանում է ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմը, ինչպես նաեւ նախատեսում է գույքահարկը համապատասխանեցնել շուկայական արժեքին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ-ում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Քննարկմանը վարչապետն ընդգծել է, որ շատ համարձակ որոշումների են գնալու առաջիկայում՝ հարկային փոփոխությունների առումով:

Հարկային բարեփոխումների մասին ՀԺ-ն զրուցել է Մեսրոպ Առաքելյանի հետ:

- Պարոն Առաքելյան, ի՞նչ նոր փոփոխություններ են նախատեսվում։

- Հարկային բարեփոխումների 2-րդ փուլին ենք անցնում: Այս տարվա հունվարի 1-ից բարեփոխումների առաջին փուլի հիմնական հատվածը մտավ ուժի մեջ: Մի մասը նախորդ տարի էր ուժի մեջ մտել: Բարեփոխումների 2-րդ փուլը, որը նախանշվում է, 2 հիմնական ուղղություն է ենթադրում: Առաջինը եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմն է, մյուսը՝ գույքահարկի: Քաղաքական առումով այս երկուսը պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում: Ընդդիմախոսները, ովքեր դեմ են համահարթ եկամտային հարկի համակարգին, ասում էին, որ մեծ եկամուտ ստացողները պետք է ավելի մեծ տոկոսադրույքով հարկվեն: Այս փոփոխությունը, որը նաեւ ի սկզբանե նախանշվում էր, ենթադրում է, որ մենք գնալու ենք ոչ թե եկամտի պրոգրեսիվ հարկման, այլ գույքի: Մասնավորապես՝ այս պահին մենք գույքահարկի առումով ունենք բավականին թույլ գործակիցներ: Նոր փոփոխությունը ենթադրում է, որ շքեղ առանձնատներն ավելի մեծ հարկման կենթարկվեն: Իսկ երկրորդը եկամուտների հայտարարագրումն է, որն իրենից ենթադրում է եկամուտների եւ դրանց արդարացի հարկման մեխանիզմների համակարգում:

- Ի՞նչ չափով է նախատեսված բարձրացնել թանկարժեք առանձնատների գույքահարկը: Կամ՝ որքա՞ն պետք է արժենա առանձնատունը, որ այն համարվի թանկարժեք:

- Այս պահին կդժվարանամ հստակ թվեր ասել, քանի որ դեռեւս աշխատանքները շարունակվում են: Ունենք խնդիր՝ գնահատման համակարգի հետ կապված: Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է շուկայական արժեքին մոտ՝ կադաստրային գնահատման մասին օրենքը: Մենք ունենք այս պահին կադաստրային արժեքով գնահատում, որն էականորեն շեղված է շուկայական արժեքից: Այդ օրենքն արդեն ուժի մեջ է մտել, եւ մենք ունենալու ենք իրական գնահատում: Գույքը հարկվելու է իրական գնից, ինչը հնարավորություն կտա արդարացի հարկման համակարգ ունենալ:

- Գույքահարկի բարձրացումը հնարավո՞ր է նաեւ սովորական քաղաքացիների մոտ դժգոհություն առաջացնի, հաշվի առնելով, որ բարձրանալու է ոչ միայն թանկարժեք առանձնատների գույքահարկը, այլեւ՝ ավելի էժան տներինը:

- Այստեղ թիրախն ինչ-որ կոնկրետ խմբի վրա չէ բեւեռված: Խնդիրը արդարացի հարկումն է, որի հիմքը շուկայական արժեքի ամրագրումն է: Իհարկե, այդ մտահոգությունը, որ նշեցիք՝ հնարավոր է: Դա էլ է հաշվի առնվելու այդ ուսումնասիրությունների արդյունքում, քանի որ այս պահին հանրապետությունում մոտ 900 հազար գույքային միավոր կա, եւ այդ ուսումնասիրությունները պետք է պատշաճ մակարդակի կատարվեն, որպեսզի սոցիալական խմբերը խնդիր չունենան:

- Արդյո՞ք հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով հնարավոր չէր ներառել նաեւ այս բաց մնացած հարցերը։

- Հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսգիրքն ԱԺ-ում ընդունվեց 2019-ի մայիս-հունիս ամիսներին ու դրանից էլ դեռեւս մի քանի ամիս առաջ կառավարությունն ավարտել էր աշխատանքները եւ ուղարկել էր ԱԺ: Թեեւ հունվարի 1-ից է ուժի մեջ մտել, սակայն այդ աշխատանքների էական մասը 1 տարի առաջ արդեն պատրաստ էր: Այստեղ նաեւ օրենսդրական կարգավորումների խնդիր ունեինք, քանի որ որոշ փոփոխություններ միայն հունվարի 1-ից էին ուժի մեջ մտնելու: Հետեւաբար հարկային օրենսդրության ամբողջական խնդիրները կարգավորելու համար որոշակի ժամանակ էր պահանջվում: Ի սկզբանե էլ հայտարարվել էր, որ առաջին փուլի բարեփոխումներն այն ակնհայտ հատվածներին էին առնչվելու, որտեղ ունեինք խնդիր, եւ օր առաջ անհրաժեշտություն կար փորձել այդ ոլորտները բարելավել:

- Հունվարի 1-ից գործող Հարկային օրենսգրքում արդեն թերություններ նկատվե՞լ են։

- Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններն իրենցից ենթադրում էին՝ եկամտային հարկի համահարթեցում՝ այս տարի 23 տոկոս, հաջորդ տարիներին էլ 1-ական տոկոս կնվազի մինչեւ 20 տոկոս, շահութահարկի նվազում՝ 20 տոկոսից 18 տոկոս, միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրում, որը շատ կարեւոր է: Մենք ձեւավորեցինք մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցող ընկերությունների կողմից բիզնեսին առնչվող հարկերից ազատում՝ որոշակի ոլորտներում: Այս պահին արդեն մոտավորապես 30 հազար սուբյեկտ՝ ովքեր նախկինում հարկեր են վճարել, դիմել են, որպեսզի իրենց գործունեությունը ծավալեն միկրոձեռնարկատիրության դաշտում: Սա ես կարեւոր ձեռքբերում եմ համարում, քանի որ այդ ընկերությունները փաստացի սոցիալական խնդիր են լուծում: Չենք կարող ասել, որ այդ փոքր ընկերությունները բիզնես մասնակից են համարվում տնտեսության մեջ, հետեւաբար սա նաեւ կառավարության սոցիալական քաղաքականության կարեւորագույն գործիքներից մեկն է: Այս պահին որեւիցե էական մտահոգություն այս փոփոխությունների առումով տնտեսության կողմից չի արձանագրվել: Չեմ բացառում, որ հնարավոր է որոշակի կարգավորումներ որոշակի մտահոգությունների տեղիք տան: Հնարավոր է հետագայում դրանք կարգավորվեն, եթե բարձրաձայնվեն:

- Սոցցանցերում ոլորտին առնչվող մարդիկ նշել էին, որ հստակեցված չէ, թե ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

- Օրենսգրքում կա այն ցանկը, ովքեր չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Իհարկե, յուրաքանչյուր առանձին դեպք՝ հաշվի առնելով որոշակի առանձնահատկություններ, որոշ դեպքերում հնարավոր է օրենսգրքի կարգավորումներից դուրս հայտնվի: Հետեւաբար, եթե կան ինչ-որ սուբյեկտներ, որոնք ունեն այդ կարգավորման հետ կապված մտահոգություններ՝ Էկոնոմիկայի նախարարությունը, ՊԵԿ-ը եւ այլ պատկան մարմիններ պարտավոր են մաքսիմում արագ պաշտոնական պարզաբանում տալ՝ այդ կոնկրետ դեպքերի վերաբերյալ:

- Ե՞րբ է նախատեսված նոր փոփոխություններն արդեն ՀՀ կառավարության եւ Ազգային ժողովի օրակարգ բերել։

- Աշխատանքներն ընթացքի մեջ են: Որպես կիրառում նախատեսվում է, որ 2022 թվականի հունվարից դրանք կսկսեն ուժի մեջ մտնել:

- Սա ենթադրում է, որ համապատասխան օրենսդրական փոփոխությունները ԱԺ եւ Կառավարություն կմտնեն 2021-ի՞ն:

- Այո, մաքսիմում արագ պետք է լինի: Ընդ որում սա լայն քննարկման անհրաժեշտություն ունի, քանի որ վերաբերում է հարյուր հազարավոր քաղաքացիների: Հետեւաբար այստեղ շտապելը հնարավոր է, որ խնդիրներ առաջացնի: Աշխատանքային մեծ քննարկումների եւ վերլուծությունների կարիք կա:

Տպել
2726 դիտում

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն