«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

Հանրային հեռուստաընկերությունը կներկայացնի գրական եւս մեկ ստեղծագործության՝ Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի էկրանավորումը: 16 մասանոց հեռուստանովելը եթերում կլինի մարտի 9-ից: Սցենարի հեղինակը դրամատուրգ Անահիտ Աղասարյանն է, ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:

«Պատվի համար» հեռուստաֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Ռաֆայել Քոթանջյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Անահիտ Էլբակյանը, Նարինե Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ ուրիշներ: Անձնակազմի ամենափոքր անդամն Արամ MP3-ի որդին է՝ Առնո Սարգսյանը:

Սցենարի հեղինակ Անահիտ Աղասարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ սցենարը գրողի մոտ լինում է, որ նախապես գիտի, թե այդ կերպարը ով պետք է մարմնավորի եւ լինում է նաեւ, որ մարմնավորողի մասին գրվելու ընթացքում գաղափար չի ունենում: Այս դեպքում երկուսն էլ կա:

Օրինակ Բարխուդարի կերպարը մարմնավորող Ռաֆայել Քոթանջյանի դեպքում սցենարի հեղինակն ասում է. «Բարխուդար՝ անդրդվելի, խորհրդավոր, մտածող, ծածկագետ, սրատես աչք, որ ամեն ինչ տեսնելով՝ միշտ լուռ է: Մի օր կխոսի անպայման։ Իմ սիրած կերպարը սերիալում, որ գրել եմ հատուկ Վարպետի համար»:

Անահիտ Աղասարյանի խոսքով՝ 20-րդ դարասկզբին գրված ստեղծագործությունը էկրանին կտենսնենք 21-րդ դարի մոտիվներով: Հեռուստանովելում իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում, կա սյուժետային զարգացում:

Ըստ սցենարի հեղինակի՝ «Պատվի համարը» կլինի Շիրվանզադեի ստեղծագործության մոտիվներով կինոպատում: ««Պատվի համարը» պիես է, փոքր գործ: Թատրոնում այն տեւում է 1.5 ժամ եւ 16 մասանոց դարձնելու համար բավականին աշխատատար գործ է: Ավելի շատ ժամանակ է պահանջվել մտածելու, քան այդ մտածածը գրի առնելու, քանի որ նպատակը պարզապես եթեր լցնելը չի եղել»,-ասաց նա՝ նկատելով, որ մոտ մեկ ամսում է ավարտել գործը:

Այն օրվանից, երբ Հայաստանում սկսեցին խաղարկային հեռուստաարտադրանք տալ, Անահիտ Աղասարյանն աշխատանքի մեջ է: Բազմաթիվ հայտնի հեռուստասերիլաների հեղինակը նախորդ տարի եթեր հեռարձակված «Քաոս»-ի հեղինակն է նաեւ: Նա նկատեց, որ Շիրվանզադեի այս երկու գործերում բավականին նմանություն կա. «Այնտեղ կերպարներ կան, որ շատ նման են, երկխոսություններում կան տեքստեր, որոնք նաեւ «Քաոս»-ում են»:

Սցենարի հեղինակը նկատեց՝ գործը կարդացած մարդկանց էլ են անակնկալներ սպասվում: «Շիրվանզադեի մոտ պիեսը սկսվում է նրանով, որ փաստաթղթերն արդեն կան, գոյություն ունեն եւ Մարգարիտն ու Օթարյանն էլ արդեն սիրում են իրար: Ես տվել եմ նախապատմությունը, թե դրանք ինչ փաստաթղթեր են, ինչպես հայտնվեցին, ի՞նչ է եղել հոր հետ, ու՞ր կորավ Օթարյանի մայրը եւ այլն: Ինձ մոտ հարցեր ծագեցին եւ փորձեցի անդրադառնալ դրանց ու սարքել սյուժետային գծով տեսարաններ»,- ասաց նա:

Նախապատմություն կա, սիրո պատմություն, իսկ սերիալը, խոստանում են, շատ դինամիկ է ընթանալու: Վերջաբանի մասին Աղասարյանը չցանկացավ խոսել՝ անակնկալ թողնելով հեռուստադիտողի համար:

Տպել
5619 դիտում

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն