Արսեն Ջուլֆալակյանը մտավախություն ունի, որ իրեն կարող են թունավորել կամ վնասվածք հասցնել, եթե հավաքականի հետ մարզվի

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը պատմել է՝ ինչու չի մարզվում հավաքականի հետ: Այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց հավաքականի 77 կգ քաշային կարգում առաջացած խնդրի մասին: Ընդգծեց, որ ներկայիս պայմաններում իր ու հավաքականի որոշ անդամների ներկայությունը մի տեղում հնարավոր չէ, քանի դա կարող է խնդիրներ առաջացնել, ընդհուպ մինչեւ կարող են իր առողջությանը վնաս հասցնել: Նա անդրադարձավ նաեւ ընտրանու ներկայիս մարզիչների՝ օրերս արված հայտարարությանը: Օլիմպիական խաղերից ավելի քան կես տարի առաջ նրանք հայտարարեցին, որ այդ քաշային կարգում ՀՀ-ն է ներկայացնելու Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը, ինչի հետ Ջուլֆալակյանը համաձայն չէ: Նա նշում է՝ պայմանավորվածություն է եղել, որ օլիմպիական խաղերի մասնակիցը պետք է որոշվի 2020թ. գարնանը. իրենք 2-ը պետք է մրցաշարի մասնակցեն, եւ ավելի լավ արդյունք գրանցածը մասնակցի խաղերին: Ըստ Ջուլֆալայանի՝ պայմանավորվածությունը խախտվել է:

- 2019թ. աշխարհի առաջնությունից առաջ տեղի ունեցավ հանդիպում՝ ոչ իմ նախաձեռնությամբ, ՀԱՕԿ նախագահի (խմբ. Գագիկ Ծառուկյան), ֆեդերացիայի նախագահի (խմբ. Ռոբերտ Խաչատրյան), իմ քաշային կարգի մարզիկի եւ իմ մասնակցությամբ: Որոշվեց՝ ինչ պետք է անենք աշխարհի առաջնությունից հետո, ես հնարավորություն ունե՞մ պայքարելու, թե՞ սեպտեմբերից թողնեմ մեծ սպորտը: Ընդհանուր հայտարարի եկանք: ՀԱՕԿ նախագահը եւ ֆեդերացիայի նախագահը հետեւյալ սխեման առաջարկեցին. եթե տվյալ մարզիկը գնում է աշխարհի առաջնություն, հասնում է եզրափակիչ՝ առաջին, 2-րդ տեղ, նման մեդալ է նվաճում, ապա մեր պայքարը դադարում է, ես այլեւս չեմ պայքարելու, մնացած բոլոր դեպքերում՝ 3-37-րդ տեղ գրավելու դեպքում հավասար պայմաններով 2020թ. գարնանը լինելու է միջազգային մրցաշար, որի ընթացքում ով ավելի լավ հանդես գա, նա է գնալու օլիմպիական խաղեր:

Ոչ մի առարկություն նրա կողմից չի եղել: Նոյեմբերին, քանի որ պետք է արդեն մեր ծրագիրը կազմեինք, հանդիպում է եղել ՀԱՕԿ նախագահի, ֆեդերացիայի նախագահի, իմ եւ պարոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ (խմբ. նրա հայրը՝ Լեւոն Ջուլֆալակյանը՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը), որպեսզի հասկանանք՝ որ մրցաշարով է հարցը լուծվելու: Առաջարկ է եղել, որ պարոն Ջուլֆալակյանը որոշի, նա ասել է՝ մեզ համար բացարձակ սկզբունքային չէ՝ գարնանը ցանկացած մրցաշարով՝ ապրիլի 1-ից մայիսի 31-ը: Դրանից հետո մեկնում եմ ԱՄՆ՝ հավաքների, մարզիչների կողմից փոփոխություն է լինում, որ պետք է լինի 2020թ. հունվարին կայանալիք Նիսի մրցաշարով որոշումը:

Հանդիպում է տեղի ունենում մարզիչների եւ Լեւոն Ջուլֆալակյանի միջեւ, որտեղ նա հիմնավորում է, թե ինչու է 8 ամիս առաջ սխալ ընտրել օլիմպիական խաղերի մասնակցին: Նրանք չեն ընդունում եւ ասում են՝ չէ, մեզ մոտ հունվարի 17-ն է: Մենք էլ, հիմք ընդունելով առաջին պայմանավորվածությունը, նրանց հետ չենք համաձայնվում: Ի դեպ, միտք հնչեց, թե հայրս ասել է՝ Արսենը պատրաստ չէ Նիսի մրցաշարում տվյալ մարզիկի հետ պայքարելու: Երբեք նման բան չի եղել:

Մենք չենք ասում՝ ով է ուժեղ: Ասում ենք՝ տվեք հնարավորություն՝ ստուգելու, թե ով է ուժեղ:

- Գեւորգ Ալեքսանյանը հայտարարել էր, որ Ձեզ առանձնացնում եք հավաքականից: Որքանո՞վ է Ձեր պատգամավորական գործունեությունը խանգարում, գուցե դա՞ է պատճառը:

-Ես եւ պարոն Ջուլֆալակյանը միշտ նշել ենք, որ չկա այլ տարբերակ մարզվելու, քան հավաքականի կազմում: Ես նշել եմ, որ մեծագույն հաճույքով կմասնակցեի բոլոր հավաքներին: Բայց ես զարմանում եմ, որ Ալեքսանյան մարզիչը (խմբ. Գեւորգ Ալեքսանյանը՝ Արթուր Ալեքսանյանի հայրը) այդ հարցը տալիս է, որովհետեւ պատասխանը քաջ գիտի: Հաշվի առնելով այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, հաշվի առնելով իմ հարաբերությունները որոշ մարզիկների հետ՝ խոսքն ընդամենը 3-4 հոգու մասին է, հավաքականի հետ խնդիր չունեմ եւ այստեղ կոչով դիմում եմ իմ հավաքականի  թիմակիցներին: Ասում եմ՝ նրանք լավ գիտեն, որ մենք ոչ մի խնդիր չունենք: Կոչս է՝ չմասնակցեն այդ մի քանի հոգու կազմակերպած արկածախնդրությանը, քանի որ դրանից հետո ապրելու ենք այս քաղաքում, այնպես չստացվի, որ մասնակցելով այս անարդար գործընթացներին՝ հետո փողոցում գլուխ կախեն, ամաչեն: Որոշ մարզիկների հետ, նրանց թիվը չի անցնում 3-4 հոգին, իմ ֆիզիկական ներկայությունը մի տեղում անհամատեղելի է: Վտանգ եմ տեսնում վնասվածքի, սննդի անվտանգության, վիտամինների, վտանգ եմ տեսնում ուղղակի հոգեբանական վիճակի: Նման պայմաններում ուղակի գնալ, ներկա լինել եւ վնասել ինքս ինձ, արդյունքում վնասել երկրի հաջողությանը, չեմ կարող թույլ տա: Ստիպված եմ բացակայում հավաքներից: Արդյունքում ինձ համար անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, որովհետեւ ունեմ զույգերի խնդիր, եղբայրս է սկսել մարզվել, որ ինձ զույգ լինի, ունեմ խնդիր մնացած բոլոր հարցերում, որովհետեւ իմ հաշվին է արվում՝ սկսած բժշկից, մերսողից, սննդային հավելումներից:

Հեգնական տոն լսվեց սրա մասին.... 2008թ. օլիմպիական խաղերից առաջ հունվար-փետրվար ամիսներին հայտնի լեգենդար մարզիկ կա՝ Մախովը Ռուսաստանի հավաքականից, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն էր: Ի՞նչ եղավ: Խաղերից ընդամենը 6-7 ամիս առաջ հավաքների ընթացքում հանկարծ թունավորվեց սնդիկով: Մինչեւ հիմա բուժվում է: Սա ամենավառ դեպքն է, իսկ թե ինչքան է եղել, որ գոտեմարտից առաջ հանկարծ թունավորվել են, հանկարծ պատահաբար լուծողական են խմել, կամ հետո պարզվել է, որ արգելված խթանիչներ է օգտագործում մարդ, որ ողջ կարիերայի ընթացքում նման բանում չի մեղադրվել: Ինչո՞ւ պետք է նման ռիսկի գնամ:

- Ո՞վ է եղել գարնանը մրցաշարի մասնակցելու պայմանավորվածության երաշխավորը:

- Որոշմանը, որ մրցաշարը լինելու է գարնանը, ներկա է եղել ՀԱՕԿ նախագահը, ֆեդերացիայի նախագահը... դրանից հետո ամենաշատը 2 շաբաթվա ընթացքում հանդիպել եմ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ասել եմ, որ նման պայմանավորվածություն է եղել, խնդրում եմ՝ տեղյակ եղիր, ոչ մի ուրիշ բան չեմ ուզում, ուզում եմ, որ պայմանավորվածությունը պահպանվի:

- Սա մարզակա՞ն պայքար է, թե՞ ինչ-որ անձնական հաշիվներ են:

- Կարող եմ ենթադրել, քանի որ փաստեր չունեմ... ներքուստ գիտեմ՝ ինչ է սա, բայց քանի փաստեր չունեմ, չեմ կարող բարձրաձայն հայտարարություն անել, բայց որ սա սպորտային պայքար չէ...

- Միջազգային փորձն ինչպիսի՞ն է, երբ մի քաշային կարգում 2 կամ ավելի մարզիկ է լինում, մեկը վարկանիշն է նվաճել, ինչպե՞ս է որոշվում՝ ով է օլիմպիական խաղերի մասնակցելու:

- Ռուսաստանի օրինակը չենք բերում: Հունգարիայի օրինակը. աշխարհի գործող չեմպիոնի տեղը դեռ հաստատված չէ, որովհետեւ պայքար կա այդ քաշում: Թուրքիայի հավաքականում, որտեղ կա մրցակցություն, որոշվա՞ծ է, ո՛չ: Ադրբեջանում Վրաստանում, Գերմանիայում... որ քաշում կա 2 եւ ավելի մարզիկ, կա՞ նման տեղ, որ հիմա հայտարարած լինի կազմը: Չի լինում նման բան:

- Եթե ոչ մի արձագանք չեղավ ձեր այս պահանջին, որո՞նք են ձեր հետագա քայլերը: Ձեր կարծիքով՝ այս խնդրում ո՞ւմ է պատկանում վճռական խոսքը՝ ֆեդերացիայի՞ն, նախարարությա՞նը, թե՞ ՀԱՕԿ նախագահին՝ ի դեմ Գագիկ Ծառուկյանի:

- Որն է լինելու հետագա քայլերը, կան բնականաբար, բայց չեմ պատրաստվում բարձր ասել, սակայն պայքարելու ենք մինչեւ օլիմպիական խաղեր: Սա (խմբ. ասուլիսը) արվեց նրա համար, որպեսզի պատասխանատուները տեսնեն, թե ինչ է կատարվում, որ սա ոչ թե մարզչական խորհրդի մի որոշում է, որն այնքան արդար է, որ չարժի միջամտել, այլ հակառակը: Եվ 2-րդ, կարծում եմ, որ պետք է բոլորը միասին՝ ֆեդերացիա, ՀԱՕԿ եւ նախարարություն՝ 3 շահագրգիռ կողմերը, նստեն եւ այդ որոշումը կայացնեն:

- Հաշվի առնելով, որ նախորդ բոլոր պայմանավորվածությունները խախտվել են՝ չունեի՞ք մտավախություն, որ, եթե չմասնակցեք Նիսի մրցաշարին, ու այնտեղ հարցը լուծվի, կլինեն նման զարգացումներ:

- Ունեի, բայց չէի պատկերացնում, որ կարելի է այդքան բան խախտել: 2-րդ, սա ուղղակի «գալչկայի» համար չէ, որ մրցում անենք, մեկը հաղթի եւ գնա օլիմպիական խաղեր: Մեր կյանքի նպատակն է եղել, 4-րդ օլիմպիական խաղեր.... Պարոն Ջուլֆալակյանի հետ խոսել ենք, նույն պատասխանը նրանից եմ ստացել, որ դա պրոֆեսիոնալ չէ: Դա եղել է մեր հիմնավորումը, որ սխալ է գնալ նման արկածախնդրության եւ ուղղակի բախտը փորձենք, ինչ է՝ այս թեման փակենք:

- Եթե առաջարկվի գոտեմարտ Կարապետ Չալյանի հետ, կհամաձայնե՞ք:

- Եթե կարող են կազմակերպել պրոֆեսիոնալ մակարդակով, որ լինեն օբյեկտիվ միջազգային դատավորներ, օրինակ, Ռուսաստանից, հարեւան երկրներից՝ Վրաստանից, Իրանից, եթե կարողանան ապահովել այդ ամենը, տեսաձայնագրությունը, տեխնիկան, որ հետո չունենանք նույնը, ինչ ՀՀ առաջնության ժամանակ, երբ ասացին՝ կներես, տեխնիկան չբավականացրեց, որպեսզի գտնենք սխալները, եթե այդ ամենը կազմակերպվի լուրջ վերահսկողության տակ, որ թյուրիմացություններ չլինեն, իհարկե, պատրաստ եմ, բայց ոչ մի շաբաթ առաջ զանգեն ասեն՝ մի շաբաթից գոտեմարտ է:

Տպել
3847 դիտում

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)