Հանրության շատ մեծ զանգված լսում է վարչապետի հորդորները, որի արդյունքում ՀԴՄ-ների տրամադրման քանակն ավելանում է. Անանյան

19/02/2020 schedule14:10

Հանրության շատ մեծ զանգված, որը լսում է վարչապետի հորդորները, նաեւ ՊԵԿ-ի հետ աշխատանքի շնորհիվ, նրանց մոտ բարձրանում է իրավագիտակցությունը, ինչի արդյունքում էլ ՀԴՄ կտրոնների տրամադրման քանակը գնալով ավելանում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի հունվարին 9 մլն-ով ավելի ՀԴՄ է տպվել:

«Բայց բոլոր պետություններում, բոլոր հասարակություններում կա մի զանգված, որը փորձելու է այս կամ այն եղանակով հարկեր չվճարել, ստվերում գործել: Մեր գործառույթն իրենց բացահայտելն է ու նաեւ հորդորների տեսքով իրավագիտակցության բերելն է, հարկ վճարելու մշակույթ ձեւավորելն է»,- ասաց Անանյանը:

Դիտարկմանը, թե այլ երկրներում մեխանիզմներ կան մշակված՝ քաղաքացուն շահագրգռելու, որ նա ՀԴՄ կտրոն պահանջի, Անանյանն արձագանքեց. «Չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ որ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում՝ քեզ գումար կվճարեմ՝ ՀԴՄ վերցնելու համար, դու ոչ թե ձեւավորում ես մշակույթ, այլ ձեւավորում ես շահի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, ինչը մենք չենք ընդունում: Պետք է հորդորելով, համոզելով, խնդրելով, պարտադրելով՝ գնանք առաջ»:

Անդրադառնալով հարցին, թե ստվերից աշխատողների դուրս բերելու հարցում ինչ քայլեր են ձեռնարկում, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «2018 թվականի մայիս ամսվա համեմատ հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատատեղերի քանակը եղել է ավելի քան 87 հազար: Դրա մի մասը ստվերից է բերվել, մի մասն էլ նոր ստեղծված աշխատատեղեր են: Կդժվարանամ ասել, թե որն է ստվերից դուրս բերված, որը՝ նոր ստեղծված»:

Անանյանն ասաց, որ ամսվա ընթացքում 24-ից 26 հազար ահազանգ են ստանում՝ ՀԴՄ-ի խախտման դեպքերի մասին. «Զանգերից հետո այն, ինչ օրենսդրությամբ սահմանված է, իրականացվում է: Կան դեպքեր, երբ խախտումներ են արձանագրվում, կան դեպքեր, որ չեն հայտնաբերվում»:

Տպել
2044 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց