Աղետի հետեւանքով անօթեւան մնացած 11 ընտանիքի Լոռու մարզպետը բնակարանի գնման վկայագիր է հատկացրել

1988-ի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած դեռ բազմաթիվ ընտանիքներ սպասում են այն օրվան, երբ կունենան իրենց բնակարանները: Ավելի քան 30 տարի իշխանություններից միայն խոստումներ ստացած ընտանիքներն այսօր հավատում ու սպասում են, թե երբ կզանգահարեն մարզպետարանից ու կհրավիրեն բնակարանների գնման իրենց վկայագիրը ստանալու:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թ. բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով 1,291,572.0 հազ. դրամ ուղղվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի(ԲԳՎ) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, որից՝ 674,782.0 հազ. դրամը՝ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված թվով 121 ընտանիքի վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց Սպիտակի տարածաշրջանի գյուղական համայնքներում ապրող 11 ընտանիքների: Շնորհավորանքի իր խոսքում Ղուկասյանն ասաց. «Հեղափոխությունից հետո՝ վարչապետի հանձնարարությամբ ու գլխավորությամբ, կառավարությունն այս հարցը օրակարգում էր պահում, եւ խնդիրը  լուծելով  շարունակում ենք առաջ շարժվել: Կառավարությունը 2 անգամ մարզպետարանին հատկացրեց մոտ 450  մլն դրամ՝ կիսակառույցները ավարտին հասցնելու համար, որը եւ հաջողությամբ ավարտեցինք: Նախորդ տարվա նոյեմբեր ամսին էլ մոտ 650 մլն դրամ հատկացվեց Լոռու մարզին: Մինչ այդ մենք հարցում ուղղարկեցինք մեր բոլոր շահառուներին, որոնցից 121-ը ընտրեցին բնակարանի գնման վկայագրի տարբերակը, եւ այդ 121-ից 11-ը դուք եք: Մյուսները եւս առաջիկայում կստանան իրենց ԲԳՎ-ները»,-ասաց Լոռու մարզպետը, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ ԲԳՎ-ների տրամադրման կարգում կան հստակ պայմաններ, որից ամենակարեւորն ու գլխավորն այն է, որ բնակարանը պետք է բնակվելու համար պիտանի լինի, եւ որ հանկարծ տարիներ անց խնդիրը նորից ի հայտ չգա:

Բնակարանի գնման վկայագիր ստացած ընտանիքները պարտավոր են բնակարանները գնել 6 ամսվա ընթացքում, հակառակ դեպքում, ԲԳՎ-ն ուժը կորցրած կճանաչվի. «Շնորհավորելով ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր համբերության համար…31 տարի սպասելը դա…մի ամբողջ սերունդ է մեծացել այդ անմարդկային պայմաններում: Ինձ համար, որպես մարզպետ, թեպետ ես պատասխանատվություն չունեմ նախորդների համար, բայց իմ համար ծանր է նայել ձեր աչքերի մեջ, երբ աղետից անցել է 31 տարի ու նոր ենք զբաղվում այդ հարցով»:

Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանն իր հերթին խորհուրդ տվեց լինել ուշադիր, որպեսզի բնակարանները չլինեն գրավադրված կամ կալանքի տակ:

Տպել
3875 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ