Տարածաշրջանի «ամենաշուստրի» սահմանադրագետը

Եթե մի կողմ թողնենք բոլոր տեսակի իրավական ձեւակերպումները, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված վիճակը մոտավորապես հետեւյալն է. նրա թիմը մանկական հրճվանքի մեջ է՝ «շեֆը» ժամանակին կարողացել է այնպիսի Սահմանադրություն գրել, որ հիմա ոչ մի կերպ հնարավոր չէ իրեն «օրինական ճանապարհով» հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից (համենայն դեպս իրենք այդպես են կարծում): Ամենայն հավանականությամբ դա եղել է այսպես: Սերժ Սարգսյանը նրան հանձնարարել է այնպիսի Սահմանադրություն գրել, որն իրեն հնարավորություն կտա նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո էլ շարունակել ղեկավարել երկիրը՝ արդեն որպես վարչապետ, ինքն էլ համաձայնվել ու գրել է Սահմանադրությունը «ինձ էլ ինչ կտաք՝ կտաք» սկզբունքով: Ու քանի որ, ըստ պայմանավորվածության, դրա դիմաց պիտի ՍԴ նախագահ դառնար, այնպես է գրել, որ անկախ հետագա հնարավոր զարգացումներից՝ իրեն մինչեւ 2035 թվականը չկարողանան այդ պաշտոնից զրկել: Բա հո Սերժ Սարգսյանի բանավոր հավաստիացումներին չէ՞ր հավատալու, չէ՞ որ լավ գիտեր դրանց արժեքը: Արդյունքում այսօր ՀՀ Սահմանադրությունը տարածվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների վրա՝ բացի իրենից. ինքը միակն է, որի կարգավիճակը մինչեւ 2035 թվականը սահմանված է հին Սահմանադրությամբ:

Մի խոսքով, այս ամենը հիշեցնում է հայտնի անեկդոտի գրոտեսկային սահմանադրությունը, որն ընդամենը երկու հոդված ուներ: Առաջին՝ առաջնորդը միշտ իրավացի է, եւ երկրորդ՝ եթե առաջնորդն իրավացի չէ, տես առաջին հոդվածը: Հիմա Հրայր Թովմասյանը հրճվանքի մեջ է, որ կոնկրետ իր մասով մոտավորապես նման բան է գրել, ու երեւի հիանում է ինքն իր հեռատեսությամբ ու հնարամտությամբ: Այլ հարց է, որ այդօրինակ օրենսդրական «շուստրիությունները» ոչ նորություն են, ոչ էլ հարյուր տոկոսանոց արդյունք են ապահովում: Անցյալ դարի կեսերին Կարիբյան ավազանի բռնապետներից մեկն, օրինակ, այսպիսի «իրավական տեսանկյունից անթերի» մեխանիզմ էր հորինել. նախ մենաշնորհ էր հաստատել ներկերի արտադրության ոլորտում, հետո ներկի գործարաններ բացել երկրով մեկ ու անմիջապես էլ հրամանագիր ստորագրել, ըստ որի՝ երկրի բոլոր քաղաքացիները պարտավոր են տարեկան առնվազն երկու անգամ ծայրից ծայր ներկել իրենց տները: Ուշադրություն դարձրեք՝ օրենքի տեսանկյունից նա այդպիսի գործարաններ բացելու իրավունք ուներ, նման հրամանագիր ստորագրելու իրավունք՝ նույնպես, օրենքը չեղյալ հայտարարելու իրավունքն էլ բացառապես իրեն էր պատկանում: Բայց հետո երկրում հեղափոխություն եղավ...

Հայաստանում նույնպես հեղափոխություն է եղել, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ այս հարցը լուծվի ոչ թե «հեղափոխության տրամաբանությամբ», այլ օրենքի շրջանակներում: Իսկ նման անհրաժեշտություն կարող էր առաջանալ երկու պատճառով՝ եթե տվյալ պաշտոնյան ընտրվել է օրենքի խախտմամբ, կամ եթե տվյալ պաշտոնյան քրեական հանցանք է կատարել: Հրայր Թովմասյանի դեպքում երկու «տարբերակներով» էլ կասկածներ ու հարուցված քրեական գործեր կան, որոնց արդյունքներն առայժմ հայտնի չեն: Բայց հանրությունը միանշանակ համակարծիք է, որ եթե պարզվի, որ այդ մարդն օրենքի խախտմամբ է ընտրվել կամ քրեական հանցանք է կատարել, չպետք է շարունակի պետական բարձր պաշտոն զբաղեցնել: Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն, իհարկե, տարբեր գեղեցիկ ձեւակերպումներով կհիմնավորի, թե բա գիտե՞ք, համակարգն այնպիսին է, որ վերջին հաշվով Թովմասյանն ինքը պիտի որոշի՝ ինքը մեղավո՞ր է, թե ոչ, եւ այդ որոշումը պիտի լինի վերջնական (մի խոսքով՝ «տես առաջին հոդվածը»), բայց սա, համաձայնվեք, ոչ արդարադատության հետ կապ ունի, ոչ տրամաբանության:

Հենց սա է «ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի» իրական պատկերը:

Տպել
4641 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց