Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Երեւանին նվիրաբերված սեքվոյա վիթխարի ծառի սերմերի հետագա ճակատագիրը դեռեւս հայտնի չէ: Նախորդ տարեվերջին՝ ավագանու հերթական նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը դրանք քաղաքապետարան էր բերել՝ ասելով, որ սեքվոյայի սերմերն իրեն ուղարկել են ԱՄՆ-ից, ինքն էլ փոխանցում է Երեւանին: 

Ավագանու անդամը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ պարզել է՝ մինչեւ 110 մետր բարձրության հասնող այդ ծառի սերմերը հայաստանյան պայմաններում կարող են աճել, հատկապես՝ Դիլիջանի հատվածներում: «Մի 3 երեք տարի հողի մեջ դրված վիճակում պետք է փակ տեղում մնա, հետո հողով տեղափոխվի բաց տարածքներ»,- ասաց Իսպիրյանը:

Նա նշեց, որ սեքվոյայի սերմերը հենց քաղաքապետարան տանելու օրն էլ փոխանցել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն դրանից հետո չի հետաքրքրվել, թե ինչ է արվելու դրանց հետ: 

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե Մարությանը ծառի սերմերն ինչ է արել: Վերջինս ասաց, որ տեղյակ չէ, հորդորեց մանրամասները ճշտել Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից:

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունից մեզ փոխանցեցին, որ սեքվոյայի սերմերը չեն տեսել ու ոչինչ չեն լսել: Սեքվոյայի սերմերը Հայաստան են ուղարկվել Լոս Անջելեսից: Արթուր Իսպիրյանի  ընկերները, իմանալով, որ Երեւանում կանաչապատման աշխատանքներ են լինելու ցանկացել էին փոքրիկ նվեր անել, որն էլ նա  որպես հաջողության նշան նվիրել էր Երեւանի քաղաքապետարանին:

Սեքվոյայի բնափայտը շատ արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների եւ ստորջրյա շինարարության մեջ։ Այն առաջացնում է հսկայական անտառներ: Սեքվոյայի բարձրությունը կարող է հասնել մինչեւ 110 մետր, բնի տրամագիծը՝ 8-10 մ։ Բունն ուղիղ է՝ ծածկված մինչեւ 70 սմ հաստության կեղեւի շերտով, սաղարթը նեղ կոնաձեւ է:

Այս հսկան բազմանում է սերմերով եւ կտրոններով։ Սեքվոյան ապրում է մինչեւ 2 հզար տարի: Ինտենսիվ ծառահատումները սեքվոյայի անհետացման վտանգ են առաջացրել, եւ այն պաշտպանության տակ է վերցված:

Տպել
4202 դիտում

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)