Փաստաբան Հայկ Հարությունյանի հետ Գյումրիում տեղի ունեցած միջադեպով ուսումնասիրություն է սկսվել

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրություն է սկսվել՝  գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի եւ Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ.Ղանդիլյանի միջեւ  այսօր տեղի ունեցած միջադեպի հետ կապված:  Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ այսօր փաստաբան Հայկ Հարությունյանը ֆեյսբուքում հայտարարություն էր տարածել եւ տեղեկացրել, որ Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ.Ղանդիլյանը իր վրա  հարձակվել է լուտանքներով, վիրավորանքներով, սկսել է հրմշտել, ապա քաշքելով դուրս է հանել աշխատասենյակից եւ շենքից:  

«Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 1-ին, ժամը 16:40-ի 16:50-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լ.Ղանդիլյանը, առերևույթ անցնելով պաշտոնական լիազորությունները, իր մոտ տուգանային հրապարակ բերված ավտոմեքենայի սեփականատիրոջ՝ վստահորդիս հարցով եկած փաստաբան Հայկ Հարությունյանիս վրա հարձակվել է լուտանքներով, վիրավորանքներով, սկսել է հրմշտել, ապա քաշքելով դուրս է հանել աշխատասենյակից եւ շենքից: Դա տեղի է ունեցել դասակի՝ մոտավորապես 10 ոստիկանների ներկայությամբ: Ինձ՝ որպես փաստաբանի, որեւէ բացատրություն չի տվել այդ՝ առերևույթ հանցագործության տարրեր պարունակող վարքի համար:

Կարելի է պատկերացնել, թե սույն ոստիկանը ինչպես կվարվի կամ ինչպես է վարվում ոչ փաստաբանների հետ: Սա մասնագիտական էթիկայի խախտում չէ, սա արարք է, որն իր մեջ առերևույթ հանցագործության տարրեր է պարունակում եւ իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ հասնելու իմ անձնական և մասնագիտական արժանապատվությանը հասցված վնասի հատուցմանը, ինչպես նաև մեղավոր պաշտոնյայի քրեական պատասխանատվությանը: Իրավապահներին խնդրում եմ հայտարարությունը ընդունել ի գիտություն: Հայտարարության ստորագրված տարբերակը կուղարկվի դատախազություն երկուշաբթի առավոտյան: Փաստաբանական պալատին խնդրում եմ պատշաճ կերպով արձագանել տեղի ունեցածին»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր Հայկ Հարությունյանը:

 

Տպել
4566 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը