ԱԺ-ում Հրայր Թովմասյանի արտագնա այցերի շուրջ քննարկումներ են սկսվել․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի արտերկրյա հանդիպումների շուրջ քննարկումներ է սկսել, որոնց մասնակցելու են նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իր գործընկերները։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով՝ առաջիկայում նաեւ հայտարարությամբ հանդես կգան։ 

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարություններից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ապա պատգամավոր Արման Բաբաջանյանը մեկը մյուսի հետեւից՝ մտահոգություն հայտնեցին, որ Թովմասյանը 6-7 անգամ արտասահման է մեկնում, սակայն միայն երկու այցերն են գրանցվում՝ որպես գործուղում։

Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ մնացյալ հանդիպումները քաղաքական բնույթի են։ Նա դրանց մեջ վտանգներ է տեսնում, կարծում է՝ իրավապահներն անպայման պետք է զբաղվեն այս խնդրով․

«Երբ բարձրաստիճան պաշտոնյան զբաղվում է քաղաքականությամբ՝ պատսպարվելով ՍԴ դատավորի շորի տակ, օտար երկրներ է այցելում, գալիս, հայտարարություններ անում ՀՀ իշխանությունների դեմ, պետք է հասկանանք՝ այցերն ու այդ հայտարարություններն իրար հետ ինչ կապ ունեն»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հնարավոր է՝ Թովմասյանը մեկնում է մեր նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունք ունեցող մի երկիր, ասենք՝ Թուրքիա, կամ թեկուզ բարիդրացիական հարաբերություններ ունեցող, բայց իր շահերը հետապնդող երկիր, բայց այդ հաճախակի այցերից հետո ներսում հարվածում է ՀՀ իշխանություններին։ Ուրեմն, փոխխոսնակի համոզմամբ, պետք է շատ լուրջ հետեւել, իր խոսքով, քաղաքական բովանդակություն ունեցող այդ հանդիպումներին․

«Մենք խոսում ենք գործող դատավորի մասին, որը քաղաքականությամբ է զբաղվում։ Մենք պետք է միանշանակ տարանջատենք, որ էստեղ խոսքը քաղաքական այցերի մասին է, ՀՀԿ ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի մասին է, ոչ թե՝ ՍԴ դատավոր։ Պետք է իրերն իրենց անունով կոչենք»։

Իսկ, ահա, Արման Բաբաջանյանն ասաց, որ պետք է մեխանիզմներ գտնել առհասարակ ՍԴ նախագահի այցերի, օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումների, արտերկիր նրա անձնական ուղեւորությունների վերաբերյալ տեղեկություններ ունենալու համար․

«Պետությունը պետք է տեղեկություններ ունենա, որովհետեւ ռիսկեր կան, որ, օրինակ, մեզ անհայտ մնացած նրա ուղեւորությունների ժամանակ կարող են օտարերկրյա ազդեցություններ լինել, որոնք էլ կարող են էապես սասանել մեր երկրի սահմանադրական անվտանգությունը։ Մինչեւ հիմա մենք պատասխան չունենք, թե ամռանն ինչ էր քննարկում Հրայր Թովմասյանը ՌԴ դեսպանի հետ»,- ասաց պատգամավորը։ Նշենք, որ նախորդ տարվա հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Բաբաջանյանի համոզմամբ՝ պետք է մեխանիզմներ ներդնել, որպեսզի կառավարությունը, ԱԳՆ-ն անպայման այդպիսի հանդիպումների ժամանակ ներկայացուցիչ ունենան․

«Մենք այդ հանդիպումների բովանդակությունը պետք է հասկանանք, որովհետեւ չգիտենք նաեւ, թե ինչու պետք է ՌԴ դեսպանին պետք լիներ մեր երկրի ՍԴ նախագահի հետ հանդիպել»։

Մեր զրույցում պատգամավորն ասաց, որ օրենսդիրը պարտավոր է բարձրացնել այս հարցերը, որովհետեւ դրանք մեծապես վերաբերում են մեր երկրի ինքնիշխանությանը, որի ամենակարեւոր երաշխավորող ինստիտուտներից մեկը հենց ՍԴ-ն է։ Բաբաջանյանը կարծում է՝ սպասվող քննարկումները կտանեն ճիշտ ուղղությամբ, որպեսզի կարողանան ճիշտ գործիքներ ներդնել, եւ դա, նրա պնդմամբ, երբեւէ չպիտի պայմանավորված լինի կոնկրետ որեւէ անձով։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ իրավապահները պետք է զբաղվեն այս հարցով, Բաբաջանյանն ասաց՝ հասկանում է փոխխոսնակի հայտարարության մոտիվը, խորքային պատճառները։ Նա, սակայն, կարծում է, որ մինչ իրավապահների գործողությունները՝ իրենք, որպես ԱԺ, կարող են փորձել Թովմասյանին հրավիրել խորհրդարան՝ պարզաբանումներ տալու։ Պատգամավորի խոսքով՝ վերոնշյալ մեխանիզմներում պետք է գործառույթ ունենա նաեւ ԱԱԾ-ն, որովհետեւ այն կասկածները, որոնք ինքը հայտնում է, պիտի նաեւ ԱԱԾ-ի ուշադրության առարկան լինեն․

«Եվ մենք չպիտի տեսադաշտից ՍԴ որեւէ անդամի բաց թողնենք, որովհետեւ չգիտենք՝ արտերկրում կամ նույնիսկ Հայաստանում արտաքին բազմաթիվ շահեր հետապնդող քանի տարբեր կենտրոններ կան, որոնք հնարավոր է՝ փորձեն ազդեցության այնպիսի պատուհաններ փնտրել, որոնք կարող են հատվել ՍԴ-ի հետ, ինչն անթույլատրելի է»,- եզրափակեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Տպել
5022 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց