Բացահայտվել են Աշտարակի դպրոցի տնօրենների ապօրինությունները

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը 2013 թվականի ապրիլին հաստատված կարգի խախտմամբ հայտարարել է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների թափուր դասաժամերի մրցույթ, որին մասնակցել է համապատասխան որակավորում չունեցող մի կին։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունները:

Մրցույթն անցնելուց հետո նա դասավանդել և ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Այլ փաստական տվյալների համաձայն՝ Օհանավան համայնքի ավագ դպրոցի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր անվամբ դասաժամեր է ձևակերպել, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են։ Այս ամենի հետևանքով դպրոցի բյուջեից յուրացվել է 1 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար։

Բացի այդ, տնօրենն առանց մրցույթ հայտարարելու, առանց հանձնման-ընդունման ակտերի, տեխնիկական բնութագրի, վճարման ժամանակացույցի փաստաթղթերի դպրոցի ջեռուցման համար մի քանի կազմակերպությունից ձեռք է բերել ընդհանուր 6 միլիոն 170 հազար դրամից ավելի դիզելային վառելիք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ տնօրենին 2017 թվականին փոխարինել է կինը, որը ամուսնուն հրամանագրել է որպես հոգեբան՝ առանց համապատասխան որակավորման փաստաթղթերի, ինչի հետևանքով վատնման եղանակով հափշտակվել է 590 հազար դրամից ավելի գումար։

Դեպքերի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործեր են հարուցվել, որոնք ուղարկվել են տարածքային քննչական բաժին։

Տպել
597 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի