Գուգարք գյուղում 2015 թ.-ին այրված շենքի բնակիչները բնակարանների գնման վկայագրեր ստացան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր բնակարանների գնման վկայագրեր հանձնեց դեռ 2015 թ.-ի դեկտեմբերին Գուգարք գյուղի Էներգետիկների 3-րդ փողոցի թիվ 5 բազմաբնակարան շենքի հրդեհի հետեւանքով անօթեւան դարձած 7 ընտանիքների: Դեպքից հետո նշված ընտանիքների անդամները մի քանի ամիս վարձով էին բնակվել համայնքի ու պետության կողմից փոխանցված վարձավճարներով: Հետո արդեն, երբ վարձավճարների փոխանցումը դադարեցվեց, բնակիչների մի մասը տեղափոխվեցին բարեկամների բնակարաններ, մի մասն էլ շարունակեց վարձով ապրել սեփական միջոցներով:

Հրդեհից հետո, տարիներ շարունակ, թե՛ բնակիչներն ու թե՛ համայնքային ու մարզային իշխանությունները բազմիցս դիմել էին նախորդ իշխանություններին, սակայն՝ ապարդյուն: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեռ նախորդ տարի խնդիրը քննարկել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Հարցը մտավ օրակարգ: 2019-ի դեկտեմբերի 19-ին կառավարության նիստում հրդեհից տուժած 7 ընտանիքի բնակարանային խնդիրը բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով լուծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին հատկացրեց 27 մլն 750 հազար դրամ գումար:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, շնորհավորելով բնակարանի գնման վկայագրեր ստացած ընտանիքներին, նշեց, որ նմանատիպ դեպքեր հանրապետությունում շատ են եղել, երբ հրդեհի հետեւանքով մի ամբողջ շենք է այրվել, սակայն ոչ բոլորն են փոխհատուցում ստացել, առավել եւս՝ ԲԳՎ-ների տեսքով. «Պարոն Պապիկյանի հետ մենք կարողացանք հասնել նրան, որ ի վերջո ձեր խնդիրը լուծվեց: Դուք տեղյակ եք, որ պարտավոր եք պայմանագրում նշված 6 ամիս ժամկետում բնակարան ձեռք բերել: Եթե կգտնեք տրամադրված գումարից ավելի ցածր գնով բնակարան, մնացորդ գումարը ձեզ կմնա, իսկ եթե թանկ գնով գնեք, ինքներդ կավելացնեք: Խնդրում եմ շարժվել սահմանված ընթացակարգով: Ես կարծում եմ, որ կկարողանաք տրամադրված գումարով բնակարան ձեռք բերել»:

Բնակարան կորցրած 7 ընտանիքներից 2-ին հատկացվել է 2 սենյականոց բնակարանի գնման վկայական (Յուրաքանչյուրը՝ 4 միլիոն 810 հազար դրամ), 2 ընտանիքի՝ 2 սենյականոցի գնման վկայական (4 մլն 70 հազար դրամ) եւ 3 ընտանիքի՝ 1 սենյականոց բնակարանի գնման վկայական (3 մլն 330 հազար դրամ):

Տպել
2987 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց