Լոռիում սեփական եկամուտների հավաքագրումները նախորդ տարի աննախադեպ աճ են գրանցել, առաջատարը Ծաղկաբերն է. փոխմարզպետ

Լոռիում սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարի գերազանցել է բոլոր սպասելիքները: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Փոխմարզպետի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են վերջին տարիներին մարզի համայնքների հավաքագրումների պատկերը, ինչն էլ ապացուցել է, որ հավաքագրումներն ավելին են. «Հավաքագրումների նման պատկերը մեզ համար նաեւ սպասված էր, քանի որ ողջ տարի տքնաջան աշխատանք ենք տարել համայնքնապետերի ու տարբեր կառույցների հետ, որպեսզի հնարավորինս բյուջեի հավաքագրման ցուցանիշը բարձր լինի, ու նախորդ տարիների նման չհայտնվենք մարզերի համեմատական ցուցանիշների վերջին հորիզոնականներում»,- ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ թեպետ այս պահին մարզերի համեմատականը դեռ պաշտոնապես չի հայտարարվել, իրենք արդեն իսկ տեղեկություններ ունեն, որ հավաքագրումների առումով Լոռին առաջին հնգյակում է:

Սեփական եկամուտների հավաքագրումը 2018թ-ի նկատմամբ կազմել է 110.3 տոկոս՝ արձանագրելով 10.3 տոկոս աճ: «Հողի հարկի հավաքագրումը ամեն տարի մեզ մոտ նվազման տենդենց էր արձանագրում, ու այս տարի առաջին անգամ աճ ենք ունեցել: Աճ ունենք գրեթե բոլոր հարկատեսակների գծով: Մի փոքր կաղում է հողի եւ գույքի վարձակալության ցուցանիշը»,- ասաց Գայանե Մարկոսյանը:

Ըստ փոխմարզպետի՝ նախորդ տարիներին մարզն ունեցել է 4 բաժնով դասակարգված համայնքներ՝ մինչեւ 60, մինչեւ 80, մինչեւ 100 եւ 100 տոկոսից ավելի հավաքագրումներ ապահոված համայնքներ, մինչդեռ 2019թ-ին այս համամասնությունը բավականին փոխվել է: Մինչեւ 60 տոկոս հավաքագրումներ ապահովված համայնքներ մարզում չկան. «Մինչեւ 80 տոկոս հավաքագրում ապահովել են Ձորագյուղ եւ Հալավար համայնքները, 90-99 տոկոս հավաքագրում ապահովել են 12 համայնքներ, իսկ մարզի 56 համայնքից 46-ը ապահովել են 100 տոկոսի եւ ավելի հավաքագրումներ»:

Լավագույն ցուցանիշ ապահովել է Ծաղկաբեր համայնքը՝ 128.9, Լոռի Բերդ համայնքը՝ 124.6, Արեւաշողը՝ 121.8 տոկոս ցուցանիշ:

Հարցին, թե ինչով է պայմանավորված հավաքագրումների նախորդ տարվա նման աճը, երբ բազմաթիվ համայնների ղեկավարներ տարիներ շարունակ տարբեր պատճառաբանություններ են նշել՝ կապված ցածր ցուցանիշների հետ՝ սկսած բնակչության՝ համայնքներում չլինելուց մինչեւ անվճարունակ լինելը, փոխմարզպետը պատասխանեց. «Գյուղապետերի՝ նախկինում բերած պատճառաբանությունների մի մասը չեզոքացվեց մեր կողմից այն հիմնավորմամբ, որ կամ պատճառաբանությունը պետք է լինի հիմնավոր եւ փաստարկված, կամ եթե չկա հիմնավոր ու փաստարկված պատճառաբանություն, համայնքապետը պետք է եւ պարտավոր է կատարել իր պարտադիր լիազորությունները եւ պետք է բյուջեն հավաքի, որպեսզի կարողանա իր համայնքում ծրագրեր իրականացնել, փոփոխություններ անել»:

Փոխմարզպետն ասում է՝ հավաքագրումները մեծ կապ ունեն նաեւ սուբվենցիոն ծրագրերի իրականացման մեջ. «2019թ-ին մենք 56 սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել, 2018թ-ի 26-ի դիմաց: Այս տարի մենք ակնկալում ենք, որ այդ ծրագրերը կլինեն շատ ավելի մեծ: Բնակիչները պատրաստակամ են վճարել, եթե տեսնում են, որ իրենց համայնքում ինչ-որ բան է արվում»:

Մարզպետի տեղակալն ասում է՝ տարիներ շարունակ հավաքագրումների ոլորտում եւս գործել է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, որի դեմ ներկայումս լուրջ պայքար է տարվում. «Ունեցել ենք բազմաթիվ համայնքներ, երբ համայնքապետերը ուղղակի զիջել են հարկերը իրենց ծանոթ բարեկամներին այն դեպքում, երբ իրենց բարեկամը թանկարժեք մեքենա է ունեցել: Այս տարի մենք ամենայն մանրամասնությամբ հետեւել ենք նաեւ այդ գործընթացին, ու 2020թ-ի հունվարից, մարզպետի հանձնարարականով, հատ առ հատ  ուսումնասիրվելու են համայնքներից եկող ավագանիների որոշումները, որպեսզի հնարավորինս բացառենք նմանատիպ դեպքերը»:

Ինչ վերաբերվում է խոշոր հարկատուներին, որոնք եւս տարիներ շարունակ համայնքներին չէին վճարում հարկերը, փոխարենը գործունեություն էին ծավալում, մարզպետի տեղակալն ասաց. «Մենք նախ պահանջել ենք, որ մեզ տրամադրեն խոշոր հարկատուների ցանկը, եւ մենք էլ ենք աշխատում այդ ուղղությամբ: Մենք պատրաստ ենք անմիջականորեն աշխատել այդ մարդկանց հետ, բայց դեռ աշխատելու տեղեր ունենք»:

«Այս տարի մենք ունեինք շատ լավ համայնքներ, որոնց կատարած հավաքագրումները իրենց թույլ տվեցին համայնքում 5-6 ծրագիր անել:  Ախթալան ու Լոռի Բերդ համայնքներն արժանացան մարզպետի շնորհակալագրին՝ ակտիվության ու ծրագրերը հաջողությամբ անելու համար, ինչը չեմ կարող ասել Վանաձորի մասին, որը թեպետ ծրագրերի մեծ թիվ ուներ, սակայն նրանց մեծ մասը ձախողեց»,- հավելեց փոխմարզպետը:

Տպել
3152 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը