Հունվարի 18-ին 2 երկրաշարժ է գրանցվել ՀՀ-ում. ցնցումները զգացվել են Լոռիում եւ Շիրակի մարզում

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Ցնցումներ են գրանցվել նաեւ  տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին): Նշված ժամին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

Տպել
2420 դիտում

2008 թվականի Մարտի 1-ի 100 դատական գործերով դատախազությունը դեռեւս ներկայացրել է 15 բողոք. դատախազ Պետրոս Պետրոսյան

Գյումրիում հարգել են Սումգայիթի ջարդերի նահատակների հիշատակը

Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին 30 հա խոտածածկույթ է այրվել

Հայաստանը դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի անդամ

Լաբորատոր քննությունները որեւէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած քաղաքացու մոտ

Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը

Սկսվել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը

ՀՀ-ում Կանադայի դեսպանը բարձր է գնահատել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին (լուսանկարներ)

Անգարում բռնկված հրդեհի հետևանքով 2600 լիտր բուսայուղ է այրվել

Հրդեհ է բռնկվել հայ-վրացական սահմանի մոտ

Չեմպիոնների լիգայի վերջին 18 խաղում ընդամենը 2-րդ անգամն է, որ «Յուվենտուսը» գոլ չի խփում (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Մոսկվայում կկանգնեցվի լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանը

ՀԱՕԿ-ը եւ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

ՍԴ որեւէ անդամ հրաժարականի դիմում այդպես էլ չներկայացրեց Ազգային ժողով

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական խաղերում հանդես է գալու 2 վարժությունում

Տարեցների եւ երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել. այն կշարունակվի երկու շաբաթ

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին