Պորտուգալական ֆուտբոլի ակադեմիայի առաջին հավաքից հետո 2 հայ երեխա կմեկնի Պորտուգալիա՝ մարզվելու. շուտով 2-րդ հավաքն է

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիան շուտով մանկապատանեկան 2-րդ հավաքը կանցկացնի Երեւանում: Այն կսկսվի մարտի 23-ին, կավարտվի 1 շաբաթ անց: Անցած տարվա նոյեմբերին կայացած հավաքին մասնակցել է 25 հոգի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, նախկին ֆուտբոլիստ Լեւոն Ղասաբօղլյանն ասաց, որ հետաքրքրությունը դեռ այն ժամանակ մեծ է եղել, ինչն էլ պատճառ է դարձել, որ 2-րդ ճամբարը նախատեսածից շուտ սկսեն:

«Մենք պլանավորել էինք 2-րդն անել ամռանը, բայց քանի որ այսպիսի ուժեղ ռեզոնանս եղավ, որոշեցինք ավելի շուտ ու մարտին անում ենք»,- ասաց նա:

Այս անգամ որոշել են 60 երեխա ընդգրկել: Եթե ցանկացողներն ավելի շատ լինեն, կազմակերպիչները կմտածեն 2 փուլով անցկացնելու մասին: Հավաքին կարող են մասնակցել 9-16 տարեկան երեխաները, ու պարտադիր չէ, որ ֆուտբոլով զբաղվող լինեն: Ղասաբօղլյանի խոսքով՝ նրանց համար հատուկ ծրագիր է պատրաստված:

«Երեխաներն ապրում են 4-աստղանի հյուրանոցում: Այնտեղ 3 անգամվա բարձորակ սնունդ է, 24-ժամյա հագեցած ծրագիր, լինում է հոգեբանների հետ աշխատանք, գործնական, տեսական պարապմունքներ, գալ-գնալով չէ, մնում են հյուրանոցում, ամբողջական հավաք են անում»,- ներկայացրեց նա:

Մարզումներն անցկացնելու են «Bsports»-ի մասնագետները՝ գործադիր տնօրեն Պեդրո Լեիտիսն իր մարզչական շտաբով: Այստեղ նրանց միանալու են հայ մարզիչներ: Այս անգամ նույնպես լավագույն 2 երեխաները Պորտուգալիայում 1 ամիս «Bspօrts»-ի ակադեմիայում անվճար մարզվելու հնարավորություն են ստանալու: Անցած անգամ ընտրվել են Արա Ջոլաքյանը եւ Արման Առաքելյանը: Նրանց ծնողների որոշմամբ՝ երեխաները մեկնելու են այս ամռանը, որպեսզի ուսմանը չխանգարի:

Ղասաբօլղյանն ընդգծում է, որ, «Bsports»-ի հիմնական նպատակը հենց արտասահմանից տաղանդներ գտնել է, ու նշում, որ, եթե այս երեխաներն իրենց լավ դրսեւորեն Պորտուգալիայում, կարող են «Bsports»-ի ֆուտբոլիստներ դառնալ, որտեղ ուսումն անվճար կլինի: Նա շեշտում է, որ ակադեմիայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, իսկ ֆուտբոլիստները դառնում են պրոֆեսիոնալներ, որոնք իրենց նկատած գործակալների միջոցով հետագայում կարող են հարթել իրենց ճանապարհը: Ըստ Ղասաբօղլյանի՝ չընտրված երեխաների համար նույնպես երեւանյան ճամբարը կարեւոր փորձություն է եւ նրանք նույնպես շատ ուրախ են:

«Բոլորն ստանում են իրենց անվանական միջազգային սերտիֆիկատը եւ թերթիկ են ստանում, որում նշված են իրենց ուժեղ ու թույլ կողմերը, օրինակ, ուժեղ ոտք, թույլ ոտք, գնդակի տիրապետում, գնդակի հետ վարվելու ունակություններ... բոլոր մանրամասները: Այն երեխաների մոտ էլ, որոնք չեն գնալու Պորտուգալիա, մեծ ոգեւորություն է տիրում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ոգեւորության մասին կփաստեն նաեւ ծնողները:

Անցած անգամ ճամբարն անցկացվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում, ինչի համար Ղասաբօղլյանը շնորհակալություն է հայտնում ակումբի սեփականատիրոջը: Այս անգամ դեռ հայտնի չէ՝ որտեղ է լինելու: Պարզ կդառնա առաջիկա օրերին, եւ մանրամասների մասին հնարավոր է տեղեկանալ նախաձեռնողների նշած կոնտակտներով (091463570): Ըստ Ղասաբօղլյանի՝ կազմակերպչական հարցերը հարթ են ընթանում, եւ խնդիրներ չեն առաջանում:

Տպել
3182 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին