Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական

Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական - հայկական ֆուտբոլի դեսպան: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց հենց ինքը: Նա նշեց, որ աշխատանքն ստանձնել է երեկվանից՝ հունվարի 15-ից:

2019 թ. դեկտեմբերին Հովհաննիսյանն իր թեկնածությունն էր դրել ՀՖՖ նախագահի ընտրություններում, սակայն վերջին պահին հանեց թեկնածությունը եւ իր աջակցությունը հայտնեց Արմեն Մելիքբեկյանին, որն էլ ի վերջո ընտրվեց: Այն ժամանակ Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը հայտնել էր, որ կիսում է հայկական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ Մելիքբեկյանի տեսակետները:

«Գրեթե համընկնում են: Չեմ ասի ամբողջությամբ, բայց մեծ մասը համընկնում է: Դրա համար էլ համաձայնություն տվեցի, որ աշխատենք»,- ասաց նա:

Թեկնածությունը հանելու որոշումը Հովհաննիսյանը կայացրել էր Մելիքբեկյանի հետ հանդիպումից հետո: Նա, սակայն, ընդգծում է, որ այդ ժամանակ ոչ մի առաջարկ չի եղել, որ ինքն աջակցի Մելիքբեկյանին ու հետո աշխատանքի անցնի ՀՖՖ-ում:

«Ո՛չ: Հանդիպման ընթացքում մենք ոչինչ չենք որոշել: 2-ի հետ էլ հանդիպել ենք՝ ե՛ւ իր, ե՛ւ Թովմաս Գրիգորյանի: Վերջին օրերին էլ ես արդեն տեսա՝ ինչ է այնտեղ, ասացի՝ ավելի լավ է՝ երիտասարդի ճանապարհ տանք: Իրար ավելի լավ հասկացանք... Ոչինչ չի եղել: Ո՛չ գործ ենք խոսք տվել, ո՛չ աշխատանք, ո՛չ ես եմ իրեն խոսք տվել, ո՛չ էլ ինքը ինձ»,- ասաց նա:

Հովհաննիսյանը Հայաստանի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Անի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն ու նախագահն է: Նա վստահ է, որ այս առումով շահերի բախում չի լինի: Ասում է, որ պատրաստվում է ուրիշին հանձնել ակումբը, սակայն կվաճառի, թե ոչ, չգիտի: Վերջնական որոշում է կայացնելու ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի վերջում:

Նա արդեն գործի է անցել նոր պաշտոնում: Այսօր ՀՖՖ ղեկավար կազմի հետ այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2  բնակավայրերում՝ Ծովագյուղում եւ Լճաշենում, բացվել են 20x40 չափի հերթական խաղադաշտերը:

Տպել
2755 դիտում

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը