Դատախազությունը բողոքարկել է երեխաների ապօրինի որդեգրման գործով երեք մեղադրյալների ազատ արձակման որոշումները

Երեխաների ապօրինի որդեգրման գործով հինգ մեղադրյալներից երեքի ազատ արձակման որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մասնավորապես՝ Դատախազությունը բողոքարկել է Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի եւ գործով մեղադրյալ քաղաքացի Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. «Նրանց դեպքում համարվել է, որ գրավի կիրառումը ի զորու չէ չեզոքացնելու կալանքի ընտրության այն հիմքերը կամ մեղադրյալների պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իր որոշմամբ: 

Ավելի վաղ Դատախազությունը բողոքարկել էր նաեւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը. «Դատախազության համոզմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ»:

Մյուս երկու մեղադրյալների՝ Ա. Գարսանցյանի եւ Ա. Ջերջերյանի մասով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները դատախազություն դեռևս չի ստացվել. «Դրանք ստանալուց և հիմքերին ու պատճառաբանություններին ծանոթանալուց հետո Դատախազությունն օպերատիվ կերպով դիրքորոշում կարտահայտի բողոքարկման հնարավորության վերաբերյալ: Եթե դրանցում դատարանի կողմից արտահայտված կլինեն նույնպիսի իրավական դիրքորոշումներ և ներկայացված նույնպիսի պատճառաբանություններ, ապա դրանք անկասկած ևս կբողոքարկվեն: Հավելեմ նաև, որ դատախազական պատշաճ և հետևողական հսկողության ներքո քննությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցները՝ հանցավոր բոլոր դրսևորումները, ինչպես նաև դրանց սխեմաներում ընդգրկված անձանց բացահայտելու ուղղությամբ: Հընթացս թույլատրելիի սահմաններում կտրվեն անհրաժեշտ տեղեկություններ»,- նշված է Աբրահամյանի հայտարարության մեջ:

Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին: 

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռ. Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով () և 200-րդ հոդվածի 3-րդ կետով, նույն ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը՝  ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, քաղաքացի Դ. Գրիգորյանը՝  ՀՀ ՔՕ-ի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, քաղաքացի Ա. Գարսանցյանը՝ ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Տպել
2052 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)