Երեւանի թ. 92 մանկապարտեզի հատուկ խումբը փակվել է, մասնագետների աշխատանքային պայմանագիրն ավարտվել է դեկտեմբերի 31-ին

Երեւանի թ. 92 մանկապարտեզի հատուկ խմբեր հաճախող երեխաների ծնողներն այսօր առավոտյան իրենց երեխաներին մանկապարտեզ են տարել եւ տեսել, որ հատուկ խմբերում աշխատող որեւէ մասնագետ չկա: Պարզ է դարձել՝ խմբերն այլեւս չեն գործում:

Ծնողներից Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պարզաբանում ստանալու նպատակով մոտեցել են հաստատության տնօրեն Կարինե Հարությունյանին, սակայն նա նշել է, որ ոչինչ չգիտի, ամեն բան Երեւանի քաղաքապետարանն է որոշում: Այնուհետեւ տնօրենը զանգահարել է քաղաքապետարանի համապատասխան վարչություն, որտեղից ի պատասխան հաստատել են՝ մանկապարտեզի հատուկ խմբերը չեն գործելու:

Նշենք, որ այդ հաստատությունում գործող այդպիսի խմբերը երեքն էին, որտեղ հաճախում էին ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ: Նրանց ընդհանուր թիվը 24 էր: 

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, մեր հարցին ի պատասխան, հաստատեցին լուրը. հատուկ խմբում այսօր պարապմունք չի եղել, քանի որ այնտեղ երեխաների հետ աշխատող անհրաժեշտ մասնագետ չկար: Բոլոր մասնագետների աշխատանքային պայմանագիրն ավարտվել է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Խումբը փաստացի փակված է:

Ինչպես հավելեցին լրատվական ծառայությունից, քաղաքապետարանը փորձում է խումբը պահելու համար միջոցներ գտնել եւ պատրաստվում է դիմել ՀՀ կառավարություն, որպեսզի ֆինանսավորման աղբյուր գտնեն: Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, եւ ֆինասավորման աղբյուր գտնված չէ, հատուկ խումբ չի գործելու, իսկ, թե ինչ կլինի հետագայում, պարզ չէ:

Նշենք, որ հատուկ խմբերի մասնագետների աշխատավարձերի համար ֆինանսավորում էր տրամադրում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Դեռեւս շաբաթներ առաջ մեզ հետ զրույցում մանկապարտեզի ծնողներից մեկը նշել էր, որ որոշ ժամանակ առաջ ֆինանսավորում տրամադրվում էր նաեւ այլ մասնավոր աղբյուրից, որը հետագայում դադարել էր ֆինանսավորել: Ծնողները լսել էին խմբի փակվելու մասին եւ դիմել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հայտնել էին, որ անցում է կատարվում ներառական կրթության, եւ ՀՀ կառավարությունը չի կարող այդ երեխաների համար առանձին գումար տրամադրել:

Նախարարությունից մեր հարցին ի պատասխան նշել էին, որ իրենք ֆինանսավորում տրամադրում են միայն մանկապարտեզի մասնագետների աշխատավարձերի համար: Կառույցը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո եւ քաղաքապետարանն է որոշում՝ արդյոք նպատակահարմար է ֆինանսավորվել, ինչից հետո գործընթացն իրականացվում է:

Կապ էինք հաստատել նաեւ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը, սակայն, նշել էր, որ ծնողները կարող են հանգիստ լինել, քանի որ խմբերի կրճատում չի լինելու, սաների թիվը եւս չի կրճատվելու, առկա է միայն մասնագետների թվի համապատասխանության խնդիր եւ օպտիմալացման անհրաժեշտություն: Կիրականացվի միայն հաստիքների վերանայում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին համացանցում տարածվել էին այդ մանկապարտեզի հատուկ խմբում աթոռներին կապված երեխաների լուսանկարներ: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել՝ նշելով, որ չի կարող լռել եւ չարձագանքել Երեւանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբում կիրառվող վարքի կառավարման մոտեցումներին։ Հրապարակմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում արձագանքել էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Նա գրել էր, որ մանկապարտեզի ներսում այս երեխաների առօրյան կազմակերպվում է «Արբես» առողջապահական կենտրոնի տրամադրած հատուկ նստարաններով, որոնք ունեն ամրացնող հատուկ հարմարանքներ: Քաղաքապետի տեղակալը հավելել էր, որ պարբերաբար մանկապարտեզ այցելող միջազգային առողջապահական կառույցների ներկայացուցիչները դրական են գնահատում հաստատության փորձը:

Անի Ավագյան

Տպել
4433 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին