«Վարչապետի հետ նույն շարքում․ Armenian Geographic-ի պատմության մեջ բացառիկ օր էր»․ արշավախմբի ղեկավարի հուզիչ գրառումը

Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մի արշավախմբի հետ բարձրացել էր Արտանիշի գագաթ։ Արշավախմբի ղեկավարը, որը ֆեյսբուք սոցցանցում գրանցված է Տիգրան Վարագ անունով, իր էջում հետաքրքիր մանրամասներ է հայտնել արշավից․

«Ամեն արշավ սկսվում է հրահանգավորումից, որի ամենակարևոր կետը, ամենամեծ խնդրանքս ու պահաջս է քայլել շարքով։ Շարքով քայլելն անվտանգ է, բոլորը քայլում են մի տեմպով, խումբը դառնում է մի օրգանիզմ։ Շարքով քայլելը հեշտ է։ Շարքը խոսում է խմբի կարգապահության մասին։

Ամեն հրահանգավորումից առաջ ես պատրաստ եմ այն հարցին թե բա խի՞ ենք շարքով քայլում։ Ամեն արշավին գտնվում է մեկը, ով անպայման քայլում է շարքից դուրս։ Միշտ կա մեկը, ում պետք է անընդհատ հիշեցնել մտնել շարք, ում պետք է բացատրել, որ անկախ քո տարիքից, փորձից ու դիրքից դու էս խմբի մասնիկ ես ու պարտավոր ես պահել խմբի կանոնները»,- գրել է արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ արշավների ընթացքում հաճախ է արտաբերել այն միտքը, որ մեր երկիրը էն ժամանակ երկիր կդառնա, երբ բոլորս կսովորենք արշավի ընթացքում քայլել մի շարքով։

Դա, ըստ Տիգրան Վարագի, կնշանակի կարգապահ հասարակություն ունենալ։

«Մեկնարկի կետում կանգնած պետք է հրահանգավորեի ու սկսեինք վերելքը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեցի՝ բա ու՞ր են ձերոնք, քանի որ իմ տվյալներով նրա հետ պետք է լինեին իր ընկերները։ Էրիկը խորհրդավոր ժպիտով ասեց՝ հենա, գալիս են։ Հեռվում երևաց 4 նույնանման մեքենայից կազմված շարասյուն, որոնցից դիմացինի վրա կարմիր-կապույտ լույսեր էին վառվում-հանգում։ Ժպտալով Էրիկին ասեցի՝ էս կարո՞ղ ա վարչապետն ա գալիս»,- շարունակել է պատմել Վարագը։

Ու թեեւ նրա պնդմամբ՝ իր ասածի մեջ ոչ մի լրջություն չի եղել, քանի որ տեղյակ չի եղել ոչնչից, մեքենաներից մեկից հենց վարչապետն է իջել․

«Մեքենաները կանգնեցին, վարչապետը իջավ։ Ինչպես միշտ ժպիտը դեմքին, ձեռքը պարզեց սկսեց բարևել արշավի մասնակիցներին։

Անկեղծ ասած մի պահ պապանձվեցի, մտքումս հրահանգավորումն էր ֆռում։ Ինքս իմ հետ ընկա հարցուպատասխանների մեջ։ Բա որ շարքով չքայլի, ոնց եմ մտցնելու շարք, դե լավ վարչապետ ա, չնայած ինչ տարբերություն, ով ուզում ա ըլնի, բա ուրիշին ոնց ես ասում մտի շարք, մարդ ա էլի ինչ տարբերություն, բայց դե վարչապետն ա է, վերջ, ես իմ գործն եմ անում, կանոնները բոլորի համար են։

Սկսեցի հրահանգավորումը։ Էն պահին, երբ ասեցի ինձնից առաջ ոչ ոք չի անցնում, վերջից գալու է Հրաչուհին, Հրաչուհուց հետ չընկնեք։ Վարչապետը սկսեց փնտրել Հրաչուհուն, նույնիսկ առաջ եկավ թեքվեց, որպեսզի տեսնի ում մասին է խոսքը, ումից հետ չի կարելի մնալ։ Ձեռքով ցույց տվեցի, գլխով արեց։ Սկսեցինք քայլել։

Վարչապետը մտավ շարք ինչպես բոլորը։ Ինձնից հետո երևի 7-8-րդն էր։ Առաջին 5 րոպեյից հետո սիրտս ընկավ տեղը։ Վարչապետին նկատողություն անելու անհրաժեշտություն չի լինելու։ Նիկոլը քայլում էր շարքով։ Ժպտալով մտածեցի դե սրանից հետո թող մեկը դուրս գա արշավների ժամանակ շարքից, ասելու եմ տո դու քանի գլխանի ես, սկի Նիկոլն ա մեր հետ շարքով քայլել։Ճ

Ընթացքում հենց նկատում էի վարչապետի շնչառությունը դժվարանում է հարցնում էի արդյո՞ք կանգնել, հանգստանալու անհրաժեշտություն կա։ Ասում էր՝ դու ասա, ոնց ասես, դու ես խմբի ղեկավարը»,- արշավի մանրամասները հայտնել է խմբի ղեկավարը, ապա շարունակել․

«Որոշել էի գագաթին նկարվենք, պատկերացնում էի ոնց կարձագանքի արշավային համայնքը։ Մտածում էի ոնց կուրախանան մերոնք, բայց նաև վախում էի մի քանի հոգի նախանձից ինֆարկտ կտանի։ Մեկ էլ պահի տակ մտքովս անցավ․ բա որ չհասնի գագաթ։ Հետո էլ պտտվեցի նայեցի քայլքին, հասկացա որ չէ, հաստատ կհասնի, բայց ամեն դեպքում որոշեցի հիմա նկարվենք, զգացի որ չեմ համբերի մինչև գագաթ։

Նկարվեցինք, գնաց ֆեյսբուք։ Հետո վարչապետը լայվ մտավ։ Ու տեղի ունեցավ փոքրիկ հեղափոխություն մեր բնագավառում ու անսովորը դարձավ սովորական։

Շարունակում էինք քայլել, վարչապետը հանգիստ քայլում էր շարքի մեջ։ Թիկնապահները շարքից դուրս էին գալիս հետ ու առաջ էին ընկնում։ Դա իմ համար էական չէր։ Իրենք ծառայության մեջ էին։

Հասանք գագաթ։ Խորհրդակցելով խմբի հետ Նիկոլը լայվ մտավ և Արտանիշի գագաթից իր խաղաղության ուղերձը հղեց տարածաշրջանին։

Գագաթից իջնելիս ինչպես միշտ շարքը խախտվեց։ Իջնելուց շարք պահելը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Սարի կեսին Նիկոլն ասեց, բայց ինչի՞ էլ շարքով չենք քայլում, շարքով ավելի հեշտ էր։

Անսովորը դարձավ սովորական։ Նախքան սա ոչ մի իշխանության ժամանակ երկրի առաջին դեմքը չէր բարձրացել սար որևէ խմբի հետ։ Մեզ համար մեծ պատիվ էր, որ հենց մեզ հետ որոշեց գալ վարչապետը։ Armenian Geographic -ի պատմության մեջ իհարկե սա բացառիկ օր էր։

Ողջ գրառումս պտտվում էր շարքով քայլելու շուրջ։ Շարքը կարգապահություն ա։ Շարքով քայլող վարչապետը մեզնից մեկն ա, որովհետև ինքը կտրված չի իրականությունից, Նիկոլը արշավի ընթացքում որոշումներ չէր կայացնում ու հրահանգներ չէր տալիս, որովհետև հասկանում էր, որ եթե միացել ա պրոֆեսիոնալ խմբի, ուրեմն պետք ա ենթարկվի խմբի կանոններին։

Վարչապետը չմոռացավ գովազդեր արշավային տուրիզմը։ Կոչ արեց մարդկանց ապրել առողջ, բարձրանալ սարեր, ճանաչել հայրենիքը։ Գնալիս բոլորին հաջող արեց, շնորհակալություն հայտնեց արշավի համար ու գնաց, մի 5 քայլից կանգ առավ հայացքով փնտրեց ինձ (ասինքն խմբի ղեկավարին։Ճ) ու ձեռով արեց, ասեց Տիկ, հաջող:

Չգիտեմ որքանով ստացվեց ներկայացնել մեր երեկվա արշավը, բայց երեկ չգրեցի, որովհետև մի քիչ հուզված էի։

Շնորհակալություն Էրիկ Գրիգորյանին։ Ձեր ներկայությամբ ու խորհուրդներով փոխեցիք շատերի պատկերացումները։

Հիմա ես ունեմ այն հարցի պատասխանը, թե որն է եղել իմ կյանքի ամենամեծ անակնկալը»։

 

Տպել
8125 դիտում

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին