Ծեծկռտուք Զարթոնք գյուղում՝ ավելի քան 20 հոգու մասնակցությամբ. գյուղացիները խոսել են քաղաքական ենթատեքստի մասին

Երեկ՝ հունվարի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունենում վիճաբանություն-ծեծկռտուք. տեղեկանում ենք shamshyan.com կայքից:

Գյուղ են մեկնել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Հովհաննիսյանի, վարչության պետի տեղակալներ Արմեն Գասպարյանի, Անդրանիկ Սողոմոնյանի գլխավորությամբ, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ մեկ այլ խումբ էլ ժամանել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մանուկ Միքայելյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում Արտաշար գյուղի բնակիչներ, 32-ամյա Առաքել Գրիգորյանը, 26-ամյա Պարսամ Մխիթարյանը, 24-ամյա Սերոբ Գրիգորյանը, ով լինելով սև գույնի «Lada Priora» ավտոմեքենայի ղեկին, արագ է վարել Զարթոնք գյուղում, ինչի համար Զարթոնք գյուղի բնակիչներ, 27-ամյա Արշակ Մկրտումյանը և 25-ամյա Գերասիմ Մարգարյանը դիտողություն են արել Ս. Գրիգորյանին, որից հետո վերջիններիս և նրանց կողմնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք և «մի կաթիլ մեղրի» պատմությունը վերածվել է տուրուդմփոցի՝ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց:

Որոշ ժամանակ անց «մեջքի աջ շրջանի կտրած-ծակած մակերեսային վերք» ախտորոշմամբ «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը և «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Զարթոնք գյուղի բնակիչ, 79-ամյա Անուշ Պետրոսյանը:

Այնուհետև Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մեծամորի բաժին, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Պ. Մխիթարյանը՝ «կրծքավանդակի սալջարդ ձախից, ալկոհոլ օգտագործած վիճակ» ախտորոշմամբ, և Ս. Գրիգորյանը՝ «կրծքավանդակի սալջարդ աջից» ախտորոշմամբ:

Քիչ հետո էլ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Զարթոնք գյուղի բնակիչ, 28-ամյա Սամվել Մնացականյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ վնասվել է նաև Զարթոնք գյուղի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Պետրոսյանին պատկանող Mercedes Sptinter մակնիշի 45 AV 777 համարանիշի ավտոմեքենան: Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն են ցուցաբերել, Արմավիրի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են նշված ծեծկռտուքին և խուլիգանությանը մասնակից մի քանի կասկածյալների ինքնությունը, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Արտաշար գյուղի բնակիչ, 44-ամյա Ալիկ Մխիթարյանը, Զարթոնք Գյուղի բնակիչներ, 30-ամյա Արգիշտ Մելքոնյանը, 36-ամյա Նշան Սարգսյանը, 32-ամյա Սահակ Գրիգորյանը, 67-ամյա Պարույր Սարգսյանը, 31-ամյա Մխիթար Սարգսյանը, 63-ամյա Խաչիկ Սարգսյանը, 44-ամյա Գագիկ Մելքոնյանը, 45-ամյա Գևորգ Կարապետյանը, 53-ամյա Արտյոմ Մկրտումյանը, 45-ամյա Սուսաննա Մարգարանը և 25-ամյա Սերժ Մովսիսյանը:

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Ս. Եփրեմյանին դանակով հարվածել է 31-ամյա Մխիթար Սարգսյանը, իսկ Ա. Պետրոսյանի Mercedes մակնիշի ավտոմեքենային քարերով հարվածել ու վնասել են 27-ամյա Արշակ Մկրտումյանը, 25-ամյա Բաղդասար Մկրտումյանը:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու, ինչպես նաև կասկածյալներ Ա. և Բ. Մկրտումյաններին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Զարթոնք գյուղի մի քանի բնակիչներ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են. «Վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների մեջ կան նախկին գյուղապետի համակիրներ, ու եթե Արմավիրի մարզի ոստիկանները օպերատիվ չարձագանքեին ստացված օպերատիվ տվյալներին ու ժամանակին չժամանեին գյուղ, մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվելու էր Սոդոմ-Գոմորի և ճիշտ կլինի, որպեսզի ոստիկանությունը ձեռքը պուլսի վրա պահի, որ գյուղում նորից իրար չուտեն»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
2483 դիտում

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում