Իրական «սեւերն» առավելագույնը 0,01 տոկոս են

28/12/2019 schedule17:44

Այնպես է ստացվել, որ ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ մեդիա-տիրույթում բաժանարար գծերն ավելի ու ավելի են խորանում, եւ ամեն ինչ «սեւերի ու սպիտակների» բաժանելու տրամադրությունները, մեղմանալու փոխարեն, սրվում են: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է այդպես:

Ընդհանրապես ցանկացած հասարակություն գրեթե բոլոր առումներով ոչ միայն բազմաշերտ է, այլեւ խայտաբղետ: Հասարակական խմբերը տարբերվում են ըստ մասնագիտությունների, կրթական մակարդակի, քաղաքական հայացքների, սոցիալական վիճակի, ազգային պատկանելության, կրոնի եւ այլն, բայց կա մի չափորոշիչ, որով ցանկացած հասարակություն բաժանվում է ընդամենը երկու խմբի՝ «սեւերի» եւ «սպիտակների»: Կան օրինապահ քաղաքացիներ եւ կան հանցագործներ (հասկանալի է՝ խոսքը պետության եւ հանրության դեմ ծանր հանցագործություններ կատարածների մասին է): Այս հարցում միջանկյալ տարբերակներ չկան, որովհետեւ հնարավոր չէ լինել, ասենք, «մի քիչ մարդասպան», «մասամբ կաշառակեր», «համեմատաբար թալանչի», «գրեթե իշխանազավթ» եւ այլն: Տարանջատումն այստեղ հստակ է: Այլ հարց է, որ նորմալ հասարակություններում այս տարանջատումը քաղաքական ու լրատվական դաշտերում լուրջ ճեղքվածքներ չի առաջացնում, որովհետեւ «սեւերը» (ծանր հանցագործություններ կատարածները) ցանկացած հասարակության առավելագույնը 0,01 տոկոսն են կազմում:

Բոլորովին այլ պատկեր է ստացվում, երբ այդ պայմանական 0,01 տոկոսը (խոսքը «սեւերի» մասին է), օգտագործելով հանցագործությունների արդյունքում ձեռք բերված ահռելի ֆինանսական միջոցները, կուսակցություններ է ստեղծում, լրատվամիջոցներ է ձեռք բերում, աջակիցներ է հավաքագրում, քաղաքական ակցիաներ է կազմակերպում, սոցկայքերում ագրեսիվ քարոզչություն է իրականացնում ու այդպիսով ազդում հանրային գիտակցության վրա, եւ այդպես շարունակ: Արդյունքում՝ առավելագույնը հանրության 0,01 տոկոսը կազմող «սեւերը» կարողանում են սեւ-սպիտակի տրամաբանությունը տարածել նաեւ քաղաքական դաշտի ու մեդիա-տիրույթի վրա, եւ դրանք նույնպես բաժանվում են «սեւերի» ու «սպիտակների»: Շատերն են հասկանում, որ այդ բաժանումն արհեստական է (որովհետեւ «սեւ» հատվածը ձեւավորվում է բացառապես մեծ փողերի շնորհիվ, ու հենց որ ֆինանսական հոսքերը դադարեն՝ նույն պահին «սեւերից» գրեթե ոչինչ չի մնա), բայց փաստը մնում է փաստ՝ քանի փողը կա, հասարակության պառակտումը մնալու է:

Հարց է ծագում՝ ինչպե՞ս պայքարել սրա դեմ: Քայլերից մեկը, բնականաբար, այդ պայմանական 0,01 տոկոսի հանցանքները բացահայտելն ու նրանց պատասխանատվության ենթարկելն է, եւ Հայաստանում դա ընթացքի մեջ է (ի դեպ, շատերի կարծիքով՝ ոչ բավարար տեմպերով): Բայց տասնամյակների ընթացքում «սեւերի» կուտակած ահռելի ֆինանսական միջոցները նրանց հնարավորություն են տալիս վարձել լավագույն փաստաբաններին, լավ վարձատրվող լրատվամիջոցներով ագրեսիվ քարոզչություն իրականացնել եւ ազդել հանրային կարծիքի վրա, բողոքի ակցիաներ կամ հանրությանը հայտնի անձանց «բաց նամակներ» կազմակերպել եւ այլն, այսինքն՝ հարցը ներկայացնել այնպես, թե իբր ոչ թե պետությունն է պայքարում «0,01 տոկոսի» դեմ, այլ հասարակության մի մասը պայքարում է մյուս մասի դեմ: Դա թույլ չտալու համար իրավապահները միայն մի ձեւ ունեն՝ բացահայտել այդ ամենի ֆինանսավորման աղբյուրներն ու կապը «0,01 տոկոսի» հետ, ինչը եւ արվում է: Պարզապես քանի որ կոմունիկացիաներն արդեն ստեղծված են, կադրերը՝ հավաքագրված, ու դրույքաչափերը՝ հստակեցված (ի դեպ՝ չի բացառվում, որ քարոզչության արդյունքում նաեւ անվճար աջակիցներ ձեռք բերած լինեն), իրավապահների բոլոր այս քայլերը ներկայացվում են որպես քաղաքական ընդդիմախոսների վերացում:

Մի խոսքով՝ պետք է ընդունել, որ նախկիններին այնուամենայնիվ հաջողվել է հսկայական գումարներ ծախսելով՝ հասարակությունը բաժանել «սեւերի» ու «սպիտակների» կամ առնվազն այդպիսի տպավորություն ստեղծել: Ու թեեւ ուշացումով, բայց իշխանությունները պիտի ձգտեն արագ փոխել այս վիճակը:

Տպել
2976 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել