Երևան
12 °C
«Ես եւ ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային». երեկ մեզ հետ զրույցում ասաց այս տարվա օգոստոսին Ադրբեջանում հայտնված եւ գերեվարված Արցախի ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը՝ տիկին Կարինեն:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում նախօրեին հայտարարել էր, թե (Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ վստահության-խմբ.) միջավայրի ձեւավորման համար աշխատանքներ են տարվում, գաղափարներ քննարկվում, որոնցից մեկն էլ հետեւյալն է. «Արցախում պահվող դիվերսանտների բարեկամները կարող են այցելել իրենց, եւ ինչպես նաեւ այնտեղ գտնվող մեր հայ պատանդներին իրենց բարեկամներն էլ կարող են այցելել»: Ըստ Մայիլյանի՝ համաձայնություն Արցախի կողմից կա, մնում է՝ լինի հարազատների ցանկությունը, եւ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել:
Արայիկ Ղազարյանի մայրիկից հետաքրքրվեցինք՝ եթե իշխանությունները դիմեն իրենց՝ կհամաձայնե՞ն այցելել Ադրբեջան՝ անտեսելով բոլոր ռիսկերը. «Ամեն ինչ ինձ համար ոչինչ է՝ իմ էրեխուն տեսնելու դիմաց: Իմ էրեխուց առավել ի՞նչ կա»,- ասաց տիկին Կարինեն: Հարցին՝ արդյո՞ք որդուց ստանում են նամակներ եւ եթե այո, ապա ինչպե՞ս է նա, մայրը պատասխանեց. «4 աստղանի հյուրանոցո՞ւմ է, որ լավ լինի, ուղղակի գրում է, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել: Ես էլ հույս ունեմ, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել»:
Իսկ ահա 2018 թ. հուլիսին Ադրբեջանի տարածքում հայտնված ու այնտեղ 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը`Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր դիրքորոշումն Ադրբեջան այցելելու վերաբերյալ հայտնել է պատկան կառույցներին: Թե ինչ է ասել՝ չցանկացավ բացահայտել:
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանում այս պահին պաշտոնական տվյալներով կա 3 հայ գերի: Խոսքը տարբեր հանգամանքներում այնտեղ հայտնված եւ գերվածների մասին է: Կարեն Ղազարյանից եւ Արայիկ Ղազարյանից բացի՝ 2014 թ. դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում է պահվում Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը: Նա դատապարտվել է հանցավոր կազմակերպության անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման համար, որն ուղղված է Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Հայկական կողմը հերքում է այս պնդումները, նշելով, որ նրան վերագրվող որեւէ մեղք ապացուցված չէ:
Իսկ ահա հայկական կողմում պահվող 3 ադրբեջանցիներից երկուսը՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը ԼՂ դատարանի վճռով դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա եւ ցմահ ազատազրկման: Նրանք 2014 թ. հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային հատվածում:
Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել:
Ընդգծենք, որ Հայաստանը Կարմիր Խաչի միջոցով մշտապես բանակցում է գերիների վերադարձի հնարավորության շուրջ: Ադրբեջանի ցանկությունը միշտ եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը: Թեեւ սա ինչ-որ իմաստով նախընտրելի է գերիների ընտանիքների համար, սակայն իշխանությունը դեմ է այս տարբերակին: 2018-ի նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցիները հասարակ քաղաքացիներ չեն, այլ ծանր հանցագործության, այդ թվում` խաղաղ քաղաքացիների սպանության համար մեղադրված հանցագործներ։ «Դա կստացվի, որ մենք երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջանին»,- ասել էր նա։
Եթե գերիների փոխանակումը խնդրահարույց է, ապա զուտ տեսակցությունների մեջ իշխանությունները խնդիր չեն տեսնում, անգամ եթե տեսակցության ցանկություն հայտնեն Գուլիեւի ու Ասկերովի հարազատները. «Եթե նրանք դիմեն Արցախի իշխանություններին եւ գան տեսակցության, դա չի նշանակի, որ մենք պատրաստ ենք այդ հանցագործներին վերադարձնել, որովհետեւ նրանց մեղքը ապացուցվել է բաց, թափանցիկ դատավարության ընթացքում, որին հետեւել են միջազգային դիտորդներ, լրագրողներ»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ «եթե որեւէ մեկը կարծում է, որ երբեւէ հնարավոր է նրանց փոխանակում, ապա պետք է հասկանա, որ դրանից հետո պոռթկում տեղի կունենա ոչ միայն Արցախում, այլեւ միգուցե Հայաստանում»:
Հայաստանում դատապարտված ադրբեջանցի հանցագործների հարազատների այցելությունների մեջ խնդիր չի տեսնում նաեւ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը: Նա երեկ մեր զրույցում ասաց. «Չէ՞ որ մեր երկրում էլ մարդիկ կան, որոնք օրենք են խախտել, բայց նրանց հարազատները տեսակցում են: Իսկ ինչո՞ւ նրանց (ադրբեջանցի հանցագործների հարազատներին.-խմբ.) չպետք է թույլ տանք»:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի ներկայացրած գաղափարն, ըստ Պողոսյանի, իրականում շատ նրբանկատորեն է պետք իրագործել: Իր քաղաքացիներին այցելելու համար Ադրբեջանը պետք է դիմի Արցախի Հանրապետության իշխանություններին: Արցախի Հանրապետության գոյությունը մերժող Ադրբեջանը կդիմի՞ այդ քայլին՝ դժվար է ասել: Չնայած որ այդպիսի փորձ արդեն կա: Խոսքը վերջերս տեղի ունեցած հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունների մասին է:
«Լրագրողների այցը եղավ, չէ՞: Այդ այցը Կասպրչիկի միջոցով համակարգում էին Արցախի ԱԳՆ-ն, ՀՀ ԱԳՆ-ն, Ադրբեջանում նախագահական ինստիտուտը: Ադրբեջանցի լրագրողների Արցախում գտնվելու մեկուկես օրվա ծրագիրը համակարգվել է Արցախի ԱԳՆ-ի կողմից, իրենք են ամեն ինչը կազմակերպել: Այսինքն երբ որ պետք է՝ Ադրբեջանը գիտի՝ ինչպես գտնել ճիշտ սուբյեկտին, կարեւոր չէ, թե հետո ինչ հայտարարություններ է անում»,- նշեց Պողոսյանը:
Բոլոր պարագաներում, պետք է հասկանալ, թե ի՞նչ հետեւանք է ունենալու դա: «Ասում են՝ լավ կլինի, թող գնան, իրենց երեխաներին տեսնեն, տեսնեն ինչ պայմաններում են պահվում, ինչպես են: Բայց դուք էդ մարդու հոգեբանական վիճակը պատկերացնո՞ւմ եք. գնալու է ի՞նչ վիճակ տեսնի: Հետո գալու է այստեղ, տեսածի մասին պատմելու է: Դա ի՞նչ հետեւանք է ունենալու: Կարող է ավելի խորացնել թշնամանքը Ադրբեջանի հանդեպ եւ այլն: Հազարավոր այլ հետեւանքներ կարող են լինել: Ուստի, մարդկային ճակատագրերի վերաբերող խնդիրները պետք է ավելի խորը դիտարկվեն, որ արդյունքը լինի ավելի դրական, քան բացասական»,- եզրափակեց Պողոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT