ԱԺ-ն շարունակում է չտեղեկացված մնալ ԼՂ բանակցություններից

Ազգային Ժողովում՝ մտքերի փոխանակության ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ բանակցությունների խնդրին.

«Վերջին շրջանում նույնիսկ ներհայաստանյան կադրային փոփոխությունների մասին հայ հասարակությունը տեղեկություններ էր ստանում արտերկրյա մամուլից, եւ նաեւ արտերկրյա մամուլն է դարձել Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրը, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԺ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է չտեղեկացված մնալ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ամռանն Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում է կայացել  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ձեւաչափով, սակայն հանդիպումը կարճ է եղել, եւ ըստ էության, բովանդակային առումով չի կայացել.

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հետո ավելի ընդլայնված ժամանակացույցով հանդիպում կլինի,  բայց նման հանդիպում դեռեւս չի եղել»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ նման իրավիճակը պետք է շտկվի, ԱԺ-ն պետք է տեղեկություն ունենա բանակցությունների բովանդակության մասին.

«Ներկայումս բանակցային պրոցեսում նուրբ ու զգայուն հարցեր են քննարկվում»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական Ինտերֆաքս գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԼՂ կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց Հայաստան-Ղարաբաղ ռազմական փոխօգնության պայմանագրի մասին.

«Մոտ մեկ ամիս առաջ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց,  որ ՀՀ-ի եւ Ղարաբաղի՝ ռազմական փոխօգնության պայմանագիրն ըստ էության պատրաստ է, կուզենայի, որ օրակարգի ներկայացման հատվածում ասեք պատրա՞ստ է, ըստ էության, ինչո՞ւ չի եկել համապատասխան ընթացակարգերով, եւ ինչո՞ւ ենք հերթական անգամ ձգձգում»,- ասաց Զոհրաբյանը:

«Կառավարություն վաղն է  լինելու, նույնը հարցը կարող եք կառավարությանը տալ ու ստանալ պատասխան, իհարկե, ես գիտեմ պատասխանը, էնպես չի, որ երբ մի քանի օր առաջ նոր վարչապետ էինք ընտրում, մամուլը գրեց, որ պատգամավորները ոչինչ չգիտեն»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Խոսեց նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ ասելով, որ պետք չի խնդիրը դրամատիզացնել, պարզապես, փոխօգնության պայմանագրի տեքստում թերություններ են եղել, եւ հանձնաժողովը որոշել է թերությունները շտկելուց հետո հաջորդ նիստին ներկայացնել նոր տարբերակը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցին՝ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման մասին, Զաքարյանն ասաց, որ կառավարության ձեւավորումից հետո կշարունակվեն հանդիպումները:

Տպել
7198 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի