Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրել է Անիի սահմանակից Նորշենի միակ բնակչին` 83-ամյա Վահանդուխտ տատին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայրենի հողին անմնացորդ նվիրումի եւ երկարամյա անխոնջ աշխատանքի համար ՀՀ Շիրակի մարզի Նորշենում (Խարկով) ապրող միակ բնակիչ Վահանդուխտ Մելքոնյանն այսօր շնորհակալագիր եւ դրամական պարգեւ ստացավ: Վարչապետի ուշադրությունից 83-ամյա տատիկը հուզվեց: Ասաց՝ առաջին անգամ նման ուշադրության արժանացավ: «Ապրի Փաշինյանի արեւը, մեռնեմ ես իրան: Որ Փաշինյանին թողնին, ինքն ավելի շատ բաներ կենե, լրիվ էս Հայաստանը կվերականգնե, էսքան տարի էսքան փողեր կերել են, թե չէ հմի Հայաստանը եսիմ ինչ էր դառել, որ չենեին»,- հուզվեց տատիկը:

Վահանդուխտ տատը Խարկով հարս է եկել 60 տարի առաջ: Այդ տարիներին գյուղը շեն է եղել, բազմամարդ: Վերջին տասնամյակներին, սակայն, գյուղն աստիճանաբար դատարկվել է: Դպրոցը փակվել է, մանկապարտեզ չի եղել, մարդիկ էլ հեռացել են: Այսօր գյուղում միայն Վահանդուխտ տատն է, հայ եւ ռուս սահմանապահները: Չի վախենում մենակությունից, ասում է՝ արդեն սովորել, հարմարվել է: Ամուսինը քանի կար, ավելի հեշտ էր կյանքը, երկուսով էին: Երբ բոլորը գյուղից գնացին, եւ Վահանդուխտը մնաց մենակ, վայրկյան անգամ չմտածեց, որ ինքն էլ գնա, իր հինգ երեխաներից մեկի մոտ ապրի:

Ամուր է կպած նա հողին, սկեսրոջը խոստացել է, որ իր տան երդիկից միշտ ծուխ է դուրս գալու: «Նախնիներս օսյաթ են էրել, որ մնամ, ապրիմ, հետո էլ Անին իմ առաջին մայրաքաղաքն է: Կեսուրս ասում էր՝ կբացվի խոմ էս ճամփեն, քըզի կտանիմ մըր Մշու խաս էրգիր: Ու էդպես ես գյուղում կմնամ մինչեւ վերջ: Թոռներս, ծոռներս էլ կսիրեն, գուկան, կմնան»:

Վահանդուխտ Մելքոնյանը գյուղում մենակություն գրեթե չի զգում, ասում է՝ հատկապես այս տարի շատ զբոսաշրջիկների է ընդունել, հյուրասիրել, պատվել, ճանապարհել: «Սաղ տեղերից էլ գուկան, Ամերիկայից, Ֆրանսիայից, շատ գուկան, եռուզեռ կա, բայց որ ճանապարհները սարքեն, լավ կանեն, տուրիստները գալիս, քանի կիլոմետր հեռուն մնում են, ոտքով հասնում են գյուղ»:

Վահանդուխտ տատիկը գյուղում մեղվապահությամբ, անասնապահությամբ է զբաղվում: Բոլորիս սիրով հրավիրում է: Ասում է՝ իր դուռը միշտ բաց է բոլորի առաջ, սեղանը՝ առատ: Գալիք տարում գալ-գնալն էլ հեշտանալու է, այնպես որ, իրեն հյուր չգնալու պատճառ չի լինելու: Շիրակի մարզպետն այսօր հայտարարել է, որ 2020 թվականից վերանալու է անցագրի անհրաժեշտությունը: 

Տպել
4288 դիտում

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին