Լոռեցյանը, նրա հետ բերման ենթարկված վարորդն ու ֆուտբոլային ակումբի նախագահը ձերբակալված են

ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելեցին, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ՝ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ակումբի սեփականատերը, ինչպես մեզ հետագայում հայտնի էր դարձել, ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանն է, որի անունը կապվում է «Կելմե» եւ «Ջիվովա» սպորտային ապրանքանիշների հետ:

Տպել
2491 դիտում

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ՌՈ պետին, աշխատանքից ազատվել են մի քանի բաժնի պետեր

«Գոլդեն Փելես» հյուրանոցի՝ այսօր նախատեսված աճուրդը չկայացավ. Նարեկ Բաբայան

Վաչագան Ղազարյանի կողմից «Յանս»-ի հաշվապահից ենթադրյալ շորթման քրգործը կարճելու որոշումը բողոքարկվել է դատարան

ՀՀ ՄԻՊ-ը Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ադրբեջանում ոչնչացրել են մեծ թվով հայկական արտադրության ապրանքներ՝ մաքսային ծառայության որոշմամբ (լուսանկարներ)

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են

«Երգ երգոց»-ն այլեւս եթեր չի՞ հեռարձակվելու. մեկնաբանում են Խորեն Լեւոնյանն ու ծրագրի պրոդյուսերը

Սիմոն Մարտիրոսյանը 2019թ. լավագույն ծանրորդների թվում 2-րդն է

Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

2008-ից ի վեր առաջին անգամ մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է. վարչապետ

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

«Ռոման» հաղթել է «Գենտին». Մխիթարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Իրանում այսօր ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է