Դատարանն ազատ է արձակել «Արփի լիճ ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարին

ՇՄ ընդհանուր իրավասության դատարանն ազատ է արձակել դեկտեմբերի 2-ին ձերբակալված «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ալեքյանին: Ալեքյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ավելի վաղ բողոքարկել էր ձերբակալման որոշումը, դատարանն էլ գտել է, որ  ձերբակալումն իրավաչափ չէ եւ Ալեքյանին ազատ արձակել: «Նախաքննական մարմինը գտել էր, որ պետք է ձերբակալել, որովհետեւ կարող է նոր իրավախախտում կատարի, եւ անհրաժեշտություն կա  վարույթն իրականացնող մարմին բերելու համար: Մենք էլ գտնում ենք, որ ինքը բազմաթիվ անգամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմինին, եւ էդ հիմքը չկա: Դրանից բացի էլ նոր իրավախախտում կատարելու մտահոգությունը փաստարկված չէ: Հենց այդ հիմքով դատարանը գտավ, որ ձերբակալումն իրավաչափ չէ: Այսինքն եթե անձը մշտապես ներկայանում է, էդ մարդուն ձերբակալում են, որ ի՞նչ»,-ասաց փաստաբանը:

Ըստ Արամայիս Հայրապետյանի, ներկա պահին «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակաար Ալեքյանին առաջադրված մեղադրանք չկա: Կան միայն կասկածներ, որոնք, փաստաբանն ասում է, այնքան անորոշ են, որ չեն էլ կարող մեկնաբանել: «Որեւէ նկարագրություն մեզ ներկայացված չէ, որ այ դու կասկածվում ես էս-էս փաստական հանգամանքներով արարքի մեջ: Երբ որոշակի նկարագրություն կառաջադրեն, այդ ժամանակ բնականաբար Ալեքյանը կմեկնաբանի»:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայում  նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ալեքյանը 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 250.000, 100.000 և 26.500 ՀՀ դրամ գումարներ, ինչպես նաև գույք՝ շուրջ 30.000 և 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ խոտի տուկեր, և այլ առավելություն՝ 165.000 ՀՀ դրամի դիմաց իր օգտին աշխատանքների կատարում: 

Ինչու՞ 2017-ից սկսված այս վիճակի մասին բարձրաձայնվեց միայն հիմա: Փաստաբանն ասում է, այս հարցն իրեն էլ է հետաքրքիր: Ունի որոշակի կասկածներ, բայց դրանց մասին դեռ չի խոսի: «Ես ունեմ որոշակի կասկածներ, թե ինչու հենց հիմա, բայց մեկնաբանելուց դեռեւս զերծ կմնամ: Եթե կասկածներս հիմնավորվեն, կբարձրաձայնեմ, բայց ամեն դեպքում էդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, առավելեւս տվյալներ կան, որ դեռեւս էդ ընթացքում իբր ԱԱԾ-ն իմացել է որոշակի տեղեկություններ: Էդ պարագայում ինչու՞ է պահել տեղեկությունն ու հիմա է բարձրաձայնում: Միգուցե սա պայմանավորված է առաջիկայում սպասվող ինչ-որ իրադարձություններո՞վ: Հենց դա ես ճշտեցի, բնականաբար կբարձրաձայնեմ, ի տարբերություն դատախազության, ես ցանկանում եմ փաստերով խոսել»:

Դատախազությանն ուղղված փաստաբանի ակնարկը վերաբերում է Գեւորգ Ալեքյանին առանց զգուշացնելու ձերբակալելուն: Ձեւակերպումը Արամայիս Հայրապետյանինն է: «Իրեն կանչել են ամսի 2-ին քննչական վարչություն եւ ասել են, որ ձերբակալված է: Մենք էլ դիմել ենք թե եղբայր, հարգելի քննիչ, ձերբակալիր, լավ արիր, մեզ պարզաբանիր կասկածանքի էությունը, որ մենք ցուցմունք տանք: Մինչեւ հիմա պարզաբանված չէ: Սա պաշտպանության իրավունքի խախտում է: Ձերբակալել են մարդուն, ասում ենք նկարագրեք ինչու եք ձերբակալել, չկա նկարագիր, բայց տեսնում ենք, որ լրատվամիջոցներով դատախազությունը հաղորդագրություն է տարածել: Մարդուն ձերբակալում եք, չեք տեղեկացնում որ մարդը մեկնաբանի, բայց լրատվամիջոցներով կարողանու՞մ եք հայտարարություն տարածել: Աբսուրդ է»,-վստահ է փաստաբանը:

Արմենուհի Մինասյան

Տպել
1817 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր