Վահագն Հարությունյանի Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել տեխնիկական խնդիրները, որպեսզի իր պաշտպանյալը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ անօրինական հետախուզում է հայտարարվել, ուստի դիմել է Գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին, որպեսզի այն վերացվի, եւ Հարությունյանը վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար ժամանի ՀՀ:

Ավելի վաղ Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Վահագն Հարությունյանն իր բժիշկների հետ այս պահին քննարկում է բուժումը կիսատ թողնելու, ինքնաթիռ նստելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հարցը:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը  սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ 

Տպել
2355 դիտում

ՀՀ ՄԻՊ-ը Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ադրբեջանում ոչնչացրել են մեծ թվով հայկական արտադրության ապրանքներ՝ մաքսային ծառայության որոշմամբ (լուսանկարներ)

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են

«Երգ երգոց»-ն այլեւս եթեր չի՞ հեռարձակվելու. մեկնաբանում են Խորեն Լեւոնյանն ու ծրագրի պրոդյուսերը

Սիմոն Մարտիրոսյանը 2019թ. լավագույն ծանրորդների թվում 2-րդն է

Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

2008-ից ի վեր առաջին անգամ մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է. վարչապետ

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

«Ռոման» հաղթել է «Գենտին». Մխիթարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Իրանում այսօր ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ. 3 մարզերի մի մասում մառախուղ է

Սարչապետ գյուղում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ, ներսում՝ 300 կգ գարի և 500 կգ հացահատիկ

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևորը մահացել է