«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցը» անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատան նոր մասնաշենք կունենա

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի համար ծննդատան նոր մասնաշենք կառուցելու նպատակով Գյումրիի Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում գտնվող 0,21124 հա հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո այն՝ որպես կանոնադրական կապիտալում ներդրում, գնահատված արժեքի չափով ներդնել հիվանդանոցի կանոնադրական կապիտալում՝ ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ ՀՀ կառավարությանը ներկայացված որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Շիրակի մարզում ներկայում գործող «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության համար ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի եւ շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի կողմից հիմնած հիմնադրամի միջեւ 2019 թվականի օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն Հուշագրի՝ Առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման եւ կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Վարդան Սրմաքեշի կողմից ստեղծված հիմնադրամի միջոցներով:

Քաղաքաշինական գործընթացը մեկնարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները այցելություն են իրականացրել Գյումրի՝ անհրաժեշտ տեղանքի եւ տարածքի ուսումնասիրության նպատակով։ Արդյունքում ծննդատան շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցին հարակից՝ Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող՝ ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում տեղակայված 0,21124 հա որեւէ շինությամբ չծանրաբեռնված տարածքը։

Առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունքն է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ հողահատկացումը, ինչի արդյունքում կմեկնարկեն շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, իսկ այնուհետեւ նաեւ շինարարական աշխատանքները։ Արդյունքում Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։

Փոխնախարար Նանուշյանը ասաց, որ 2020 թվականին կսկսեն շինարարական աշխատանքները:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց, որ այս ծննդատան կառուցումով Գյումրիի մյուս ծննդատները փակվում են, հետեւաբար մահճակալների քանակը պետք է բավարար լինի:

Տպել
2001 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է